Մարտ ամսին նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանն
աճուրդի ժամանակ 840 դոլարով ձեռք բերեց Ժակ Լուի Դավիդի «Սոկրատի մահի»
էսքիզը՝ կատարված հեղինակի կողմից:
Տուշով եւ ջրաներկով արված էսքիզը գնվեց Swann Galeries
աճուրդի տանը: Նկարը համեմատելով Դավիդի կտավի բնօրինակի հետ, որը ստեղծվել
է 1782 թվականին եւ նույնպես պահվում է Մետրոպոլիտենում, փորձագետները
եզրակացրեցին, որ էսքիզն արվել է մինչեւ կտավի ստեղծումը:
Սա Մետրոպոլիտենում պահվող Դավիդի առաջին էսքիզը չէ: 2006
թվականին թանգարանը գնեց «Լիկտորները Բրուտոսին են բերում որդիների
մարմինները» նկարի էսքիզը, որն ավելի վաղ ձեռք էր բերվել փարիզյան
աճուրդում, 510 հազար եվրոյով:
Комментариев нет:
Отправить комментарий