Հելլենիստական դարաշրջանի
հիմնական փիլիսոփայական ուղղություններից է
սկեպտիցիզմը, որը
ձևավորվել է
մ.թ.ա. 4-րդ
դարում և
գոյատևել շուրջ
վեց
հարյուրամյակ։ Մկեպտիցիզմի զարգացման
պատմությունը բաժանում
են երկու
շրջանի՝ մինչակադեմիական և
ակադեմիական։ Մինչակադեմիական սկեպտիցիզմի
հիմնադիրն էր
Պիրոնը (մ.թ.ա.
մոտ 365-275), որի անունից
էլ նրա
հետևորդները կոչվեցին
պիրոնականներ։ Պիրոնի
մահվանից հետո
սկեպտիցիզմն անկում
է ապրում
և միայն
երկու դար
անց վերակենդանանում է
պլատոնյան Ակադեմիայում,
որի պատճառով
էլ այս
շրջանի սկեպտիցիզմը
անվանում են
ակադեմիական։ Դրա
ներկայացուցիչներից էին
Արքեսիլեսը, Կարնեադեսը,
Էնեսիդեմեսը, Էմպիրիկոսը
և ուրիշներ։
Սկեպտիցիզմի մասին
հավաստի տեղեկություններ պահպանվել
են Էմպիրիկոսի աշխատություններում։
Սկեպտիցիզմը
(հուն, սկեպտոմայի
- դիտարկում եմ,
հետազոտում եմ,
կասկածում եմ)
հունական փիլիսոփայության զարգացման
տրամաբանական արդյունքն
է։ Սկեպտիկները
գոյություն ունեցող
փիլիսոփայական դպրոցների
խայտաբղետությունից հանգում
են այն
մտքին, որ
գոյություն չունի
հավաստի գիտելիք։
Մարդկային իմացության
բնույթն այնպիսին
է, որ
դա չի
կարող ունենալ
ճշմարիտ, հետևաբար,
պետք է
ձեռնպահ մնալ
որևէ բան
հաստատելուց կամ
ժխտելուց։ Քանի
որ ինչպես
ստոիկների ու
էպիկուրականների, այնպես
էլ սկեպտիկների
փիլիսոփայության նպատակը
մարդուն երջանկության
հասցնելն է,
ուստի սկեպտիկները
կարծում են,
որ մարդը
երանելի անխռով
վիճակում կարող
է հայտնվել
միայն այն
դեպքում, եթե
ձեռնպահ մնա
դատողություններ անելուց։
Սոկրատեսի «Ես
գիտեմ, որ
ոչինչ չգիտեմ»
դրույթին սկեպտիկներն
ավելացնում են,
որ իրենք
դա էլ
չգիտեն։ Այսպիսով,
ի տարբերություն ստոիկների
և էպիկուրականների, որոնք
իրենց փիլիսոփայությունը և
բարոյագիտությունը
խարսխում
էին գիտելիքի
վրա, սկեպտիկները,
հրաժարվելով այդպիսի
«դոգմատիկական» դիրքորոշումից, հիմք
են ընդունում
չիմացությունը կամ
ինչ-որ
բան իմանալու
անհնարինությունը։
«Երջանիկ
լինելու համար,
-ասում էր
Պիրոնը, մարդ
պետք է
իմանա հետևյալը,
առաջին, ինչպիսի՞ն
է իրերի
բնությունը, երկրորդ,
ինչպե՞ս պետք
է վերաբերվել
դրանց, երրորդ,
ի՞նչ օգուտ
կլինի այդպիսի
վերաբերմունքից։ Իրերի
բնությանը մարդ
չի կարող
ճանաչել, որովհետև
դրանք անտարբերակելի են,
անորոշ և
անկայուն։ Ոչ
զգայությունը, ոչ
կարծիքը և
ոչ էլ
դատողությունը չեն
կարող պարզել,
թե ինչպիսի՞ն
է իրերի
իսկական բնությունը,
հետևաբար դրանց
մասին չենք
կարող ունենալ
ոչ ճշմարիտ,
ոչ էլ
կեղծ գիտելիք։
Եթե այդպես
է, ապա
իրերի նկատմամբ
վերաբերմունքի լավագույն
ձևը կլինի
ձեռնպահ մնալ
կարծիք արտահայտելուց։ Դրանից
բխող օգուտը
հոգու անվրդովությունն ու
անխռովությունն է,
որն էլ
հենց մարդու
կեցության բարձրագույն
նպատակն է։
Չիմացողի համար
ոչ մի
բան արժեք
ու նշանակություն չունի,
նա ոչ
ընտրում է,
ոչ էլ
նախընտրում։ Իմաստուն
մարդը կորցնելու
ոչինչ չունի,
որովհետև չունի
ոչ մի
բան և
անտարբեր է
ամեն ինչի
նկատմամբ։ Պիրոնի
սկեպտիցիզմը ոչ
այնքան իմացաբանական,
որքան գործնական
բնույթ ուներ։
Պատմում են,
որ մի
անգամ իր
ուսուցիչ Անաքսարխեսի
հետ ճանապարհ
գնալիս, վերջինս
թաղվում է
ճահճի մեջ
և սկսում
խեղդվել։ Պիրոնը
անվրդով շարունակում
է իր
ճանապարհը։ Այդ
քայլի համար
շատերը պախարակում
են Պիռոնին,
սակայն Անաքսարխեսը,
որը մի
կերպ փրկվել էր,
գովեց նրա
անխռովությունը։
Ակադեմիական
շրջանի սկեպտիկները,
զարգացնելով Պիրոնի
հիմնական դրույթները,
առավելապես ուշադրություն դարձրին
դրանց իմացաբանական
և տրամաբանական
հիմնավորմանը։ Արքեսիլեսը
և Կարնեադեսը
հիմնականում քննադատում
են ստոիկների
«դոգմատիկական» ուսմունքը։
Վերլուծելով «պատկերացումների» մասին
ստոիկների ըմբռնումները`
Կարնեադեսը նշում
է, որ
չկա մի
պատկերացում, որի
հակադիր պատկերացումը
չլինի։ Մոլորվում
է նաև
բանականությունը՝ միշտ
դեմ առնելով
անլուծելի խնդիրների։
Բայց, ի
տարբերություն Պիրոնի,
նա կարծում
է, որ
հարկավոր է
ձեռնպահ մնալ
ոչ թե
ամեն մի
դատողությունից, այլ
անվերապահ և
անպայմանական պնդումներից։
Ըստ նրա,
պատկերացումները կարող
են հավանականության տարբեր
աստիճաններ ունենալ. օրինակ,
լինել ճշմարտանման
կամ համոզեցուցիչ,
հավանական և
անկասկածելի։ Նա
քննադատում է
նաև ստոիկների
աստվածաբանական պատկերացումները։ Ստոիկները
աստծո գոյության
ապացույցներ էին
համարում՝
ա)
որ բոլոր
մարդիկ ընդունում
են նրա
գոյությունը
բ)
բնության մեջ
գոյություն ունեցող
նպատակահարմարությունը
գ)
աստվածամերժությունից բխող
ամեն ինչի
անիմաստությունը
դ)
հակադիր փաստարկների
հերքումը
Էմպիրիկոսը
տասը զգայական
տրոպները դասակարգում
է երեք
խմբի մեջ՝
ա)
սուբյեկտին վերաբերող
բ)
օբյեկտին վերաբերող
գ)
սուբյեկտի եւ օբյեկտի
փոխհարաբերությանը վերաբերող
տրոպներ
Սուբյեկտին
վերաբերող զգայական
տրոպները հենվում
են հետևյալ
իրողությունննրի վրա`
1) միևնույն
իրի վերաբերյալ
տարբեր են
կենդանիների և
մարդկանց
զգայական պատկերացումները,
2)
տարբեր են
նաև մարդկանց
զգայական ընկալումները
3) միևնույն
իրը տարբեր
պայմաններում նույն
մարդու մեջ
առաջացնում է
տարբեր զգայություններ և
պատկերացումներ
4)
միևնույն իրը
ընկալվում է
տարբեր կերպ՝
կախված մարդու
տարիքից, հոգեկան
վիճակից, տրամադրությունից և
այլն։
Օբյեկտին
վերաբերող զգայական
տրոպները հենվում
են հետևյալ
փաստերի վրա`
1)
մարդկանց դատոդությունները կախված
են իրերի
կառուցվածքից, մեծությունից,
հարաբերությունից և
այլն
2) մարդկանց
պատկերացումներր կախված
են բարոյական,
իրավական օրենքներից,
ավանդույթներից, սովորույթներից ու
բարքերից։ Օրինակ,
տարբեր ժոդովուբդների մեջ
տարբեր են
չարի ու
բարու մասին
պատկերացումները, ուստի
հնարավոր չէ
ստույգ ասել
թե ի՞նչ
է չարը
կամ ի՞նչ
է բարին։
Սուբյեկտի և
օբյեկտի փոխհարաբերությանը վերաբերող
չորս տրոպները
հիմնվում են
հետևյալ իրողությունների վրա՝
1)
ամեն մի
իրի րնկալում
կախված է
տարածությունից, տեղից,
դիրքից։ Օրինակ,
մատիտը կոտրված
է երեում
ջրով յցված
բաժակում և
ուղիղ է
երևում սովորական
պայմաններում
2)
ոչ մի
բան ինքնին,
մեկուսացված չի
ընկալվում, այլ
միշտ միախառնված
է մյուսների
հետ, ուստի,
չենք կարող
ասել, թե
ինչպիսին է
իրականում տվյալ
իրի բնությունը
3)
ամեն ինչ
գոյություն ունի
ինչ-որ
բանի հարաբերակցությամբ
4) դատողությունները կախված
են այն
բանից, թե
դիտարկվող երևույթը
կրկնվող, թե
հազվադեպ բնույթ
ունի։ Օրինակ,
երկրաշարժը այլ
զգացում է
առաջացնում այն
մարդկանց մեջ,
ովքեր դա
տեսնում են
առաջին անգամ։
Ստացվում է,
որ միևնույն
երևույթը գնահատվում
է՝ կախված
դրա դրսևորման
չափից ու
մարդկանց սովորույթից։
Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս
Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий