Այս տարվա փետրվար ամսին Նյու
Յորքում ձերբակալեցին Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիո» կտավը
գողանալու մեջ կասկածվողին: Կտավն անհետացել էր 2012-ի հունիսին:
Հունաստանի քաղաքացի Ֆիվոս Իստավրիօղլուին ձերբակալեցին Քենեդիի անվան
օդանավակայանում: Նյու Յորքում նրան կանչել էր ոստիկանը, ներկայանալով որպես պատկերասրահի
սեփականատեր, որը խորհրդատու էր փնտրում: Հանցագործի հետքի վրա հնարավոր էր
եղել դուրս գալ` թանգարանի մուտքի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկների
ձայնագրությունների օգնությամբ:
Սալվադոր Դալի-<<Դոն Խուան Տենորիո>> |
Դալիի կտավը գողանալու մեղադրանքը նա չէր ընդունել: Ավելի ուշ բոլորը խոսում էին, որ առեւանգողը փոստով վերադարձրել է Մանհեթենի թանգարանից
նախորդ շաբաթ գողացած Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիո» նկարը: Այն
գնահատվում է 150 հազար դոլար եւ գողացվել էր 2012-ի հունիսի 19-ին: Ծանրոցն ԱՄՆ էր եկել Եվրոպայից, նրանում մատնանշված են եղել գոյություն
չունեցող անուն եւ հասցե: Բարեբախտաբար, նկարը նույնությամբ վերադարձվել էր Մանհեթենի թանգարանին: