2011 թվականին Լոնդոնյան
Christie's աճուրդում իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի 3 կտավները
վաճառվեցին 67,6 միլիոն դոլարով։
«Քնած աղջիկը» կտավը, որում նկարիչը պատկերել է իր կողակցին՝ ֆրանսուհի
մոդել Մարիա-Թերեզա Վալտերին, վաճառվեց 21,7 միլիոն դոլարով։
2010թ. անհայտ մեկը Պիկասոյի՝ 1935թ. վրձնած «Քնած աղջիկը» նվիրել
էր Սիդնեյի համալսարանին պայմանով, որ կտավը պետք է աճուրդի հանվի, որից
գոյացած գումարներն ուղղվելու էին գիտական հետազոտությունների ու
համալսարանի զարգացմանը։ Կտավը 1939-ից ի վեր որևէ տեղ չէր ցուցադրվել։
28,9 միլիոն դոլարով վաճառվեց «Կապույտ զգեստով նստած կինը» կտավը,
որտեղ պատկերված է Պիկասոյի կյանքի ընկերներից ևս մեկը՝ ֆրանսիացի
նկարչուհի, լուսանկարիչ Դորա Մաարը։
Պիկասոյի մեկ այլ՝ «Ֆրանսուազայի կուրծքը» կտավը, որտեղ պատկերված է
Ֆրանսուազա Ժիլոն՝ նկարչի բազմաթիվ սիրուհիններից ևս մեկը, վաճառվեց 17
միլիոն դոլարով։
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 21-ին Christie's-ի աճուրդում վաճառվել էին 227 միլիոն դոլարի արվեստի գործեր։ Մինչ այսօր Պիկասոյի ռեկորդային գնով վաճառված կտավը «Մերկ կինը կանաչ տերևների ֆոնի վրա» նկարն է, որտեղ
պատկերված է Մարիա-Թերեզա Վալտերը: Այսն վաճառվեց 2010թ. 106,5
միլիոն դոլարով։