Աբու-Սիմբելում
գտնվող Ռամսես II փարավոնի ժայռափոր տաճարը պատկանում է հին եգիպտական մշակույթի հայտնի
ճարտարապետական կոթողների թվին: Տաճարի մուտքը պահպանող հսկայական 20մ բարձրությամբ
քանդակները դարձել են Եգիպտոսի սիվոլներից և ոչնչով չեն զիջում բուրգերին:
Աբու-Սիմբելի տաճարային համալիրը վերևի ռակուրսից |
1950-ականների
վերջերին, երբ Եգիպտոսում հիդրոէլեկտրակայան են կառուցում, տաճարը հայտնվում է դրա
տարածքում: Արվում է ամեն ինչ Աբու-Սիմբելը փրկելու համար: Որոշվում է տաճարային համալիրը
տեղափոխել այլ վայր` ավելի բարձր, որպեսզի
պահպանեն ջրից: Այս նախագիծը իրականացվում է 4 տարում: Սրան մասնակցում էին
մասնագետներ աշխարհի շուրջ 50 երկրներից: Նրանք զարմացած էին հին եգիպտացի ճարտարապետների
մտքի ճկունության վրա, քանի որ համալիրի շինությունները փոխկապակցված էին, բաժանված
էին առանձին սրահների, բայց և ամբողջական էին:
Տաճարի փոխադրումը |
Քարանձավային
տաճարների շինարարությունը Եգիպտոսում սկսվում է Ռամսես II Մեծի օրոք, սրանցից ամենահայտնին
հենց Աբու-Սիմբելի համալիրն է: Այն կառուցվել է նոր թագավորության դարաշրջանի երկրորդ
կեսին և արդեն արտացոլում է հին եգիպտական արվեստի անկումը: Տաճարը կառուցվել է մ.թ.ա.
1260-ական թվականներին` եգիպտական ճարտարապետության
ընդունված կանոններով, սակայն տաճարի հսկայական չափերը դժվարությունների առաջ էին կանգնեցնում:
Տաճարային համալիրի գլխավոր մուտքը |
Աբու-Սիմբելի
համալիրի կազմում երկու շինություններ են` Մեծ
տաճարը` նվիրված Ռամսես II-ին և երեք աստվածներին` Ամոնին, Ռա-Գոռախտեին և Պտախին, ու
Փոքր տաճարը` կանգնեցված
Խատոր աստվածուհու համար, որի
կերպարով է ներկայացվում նար Ռամսեսի կինը` Նեֆերտիտի
Մեռենմուտը: Տաճարը ուղղված է դեպի արևմուտք: Արևի ճառագայթները, ընկնելով ֆասադին, թափանցում են տաճարի ներքին տարածություն, նախ առաջին դահլիճ` քառանկյուն
սյուներով և Օսիրիսի կերպարանքով պատկերված փարավոնի քանդակներով, ապա երկրորդ դահլիճ և սրբատեղի, որտեղ տեղադրված են Ռամսեսի քանդակները: Տարվա մեջ երկու անգամ արևի լույսը ընկնում է փարավոնի, Ամոնի և Ռա-Գոռախտեի քանդակների
վրա, իսկ Պտախի արձանը այսքան դարերի ընթացքում երբեք
չի լուսավորվել, քանի որ վերջինս անդրշիրիմյան կյանքի աստվածն է:
Չնայած այն հանգամանքին, որ տաճարը նվիրված է աստվածներին ևս, այն
հիմնականում կառուցվել է փարավոնին փառաբանելու համար: Ռամսես
II
Մեծի հսկա քանդակները երևում են նույնիսկ հեռվից, երբ
Նեղոսի տվյալ տարածքով նավակ է անցնում: Իսկ երբ հորիզոնին հայտնվում են արևի առաջին ճառագայթները, կոլոսսները ստանում են մուգ կարմիր գունավորում: Գլխավոր մուտքից ներս կանգնեցված են փարավոնի ութ ֆիգուրներ` Օսիրիս աստծո կերպարանքով: Դրանցից չորսը մի կողմում, են չորսը` մյուս: Շինության ինտերիերը զարդարված է տարբեր բովանդակության գունավոր նկարներով
ու ռելիեֆներով: Սրանք
առնչվում են Հին Եգիպտոսի ուշ շրջանի արվեստին: Ռելիեֆներն աչքի են ընկնում իրենց դինամիզմով և էքսպրեսիայով: Ռելիեֆների սյուժեները ներկայացնում են տեսարաններ Ռամսեսի կյանքից. Փարավոնը աստվածների մոտ է տանում ստրուկների ամբոխը` սպիտակամորթներով
և նուբիացիներով, մեկ այլ տեսարանում աստվածների ներկայությամբ սպանում է իր գերիներին: Ռելիեֆները պատմում են նաև փարավոնի և խեթերի մեջ եղած պատերազմի մասին: Սրանցից
է Քադեշի մենամարտը պատկերող հատվածը. երկանվի վրա նստած փարավոնը լարում է իր աղեղը` նշան
բռնելով հակառակորդի վրա:
<<Մենամարտ Քադեշի մետ>> ռելիեֆը |
Ուշադրության
է արժանի նաև <<Փարավոն Ռամսեսը ներկայանում է աստվածներին>> ռելիեֆը: Կոմպոզիցիան լի է կրոնական սիմվոլներով, ֆիգորները ընդգծված են և ստատիկ: Աբու-Սիմբելի ռելիեֆների հեղինակների անունները հայտնի են: Նրանք
եղել են թեբեացի քանդակագործներ Պիաին, Պենեֆերը
և Հեվին:
Աբու-Սիմբելի Փոքր տաճարը նվիրված է Խատոր աստվածուհուն:
Այն, ի տարբերություն Մեծ տաճարի, ավելի հասարակ
և համեստ է: Այն բաղկացած է ժայռի մեջ փորված սյուներով կազմակերպված դահլիճից և 3
խորշեր ունեցող սրբավայրից: Փոքր տաճարի ֆասադը զարդարում են ամբողջ հասակով քանդակված
վեց ֆիգուրներ: Ռամսեսի քանդակների կողքին այստեղ նրա կնոջ` Նեֆերտիտի –Մեռենմուտի
քանդակները ևս կան: Քանդակները կանգնեցված են նեղ որմնախորշերում, ինչի շնորհից ընկող
լույսի ճառագայթների հետ ստեղծում են հետաքրքիր ստվերախաղ: Տաճարի սյուներից մեկին
փորագրված է հետևյալ արձանագրությունը. <<Ռամսեսը` ճշմարտությամբ հզոր, Ամոնի
սիրելին, կառուցել է այս աստվածային բնակատեղին իր սիրելի կին Նեֆերտիտիի համար>>:
Սրբավայրի կենտրոնում սրբացված կովի քանդակ կա, որի կերպարանքով է պաշտվել Խատոր աստվածուհին:
Սրա դիմաց Ռամսեսի արձանն է. այսինքն` փարավոնը
աստվածուհու սիրելին է:
Երկար դարերի խորքից մեզ հասած Աբու-Սիմբելը դարձել է զբոսաշրջիկների
ամենաայցելվող վայրերից մեկը: Շնորհիվ շուրջ 50 երկրներից Եգիպտոս ժամանած մասնագետների`
տաճարային համալիրը փրկվեց կործանումից և իր պահպանված հմայքով, մոնումենտալությամբ
ու գեղեցկությամբ հմայում է բոլորին:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий