вторник, 6 мая 2014 г.

Հիսուսի ծննդյան տեսարանը կերպարվեստում

 <<Դե եսիմ>>-ը շարունակում է ներկայացնել արվեստում հայտնված Աստվածաշնչյան դրվագները: Այս անգամ նյութը պատմում է Քրիստոսի ծննդյան տեսարանի մասին:

18 Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ. նրա մայրը` Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց` իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց: 
19 Եւ Հովսեփը` նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 
20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երեւաց նրան եւ ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին` քո կնոջը, որովհետեւ նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է: 
21 Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին` իր մեղքերից»: 
22 Սակայն այս ամենը եղավ, որպեսզի կատարվի, ինչ որ Տիրոջ կողմից ասվել էր Եսայի մարգարեի բերանով. 
23 «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանվել, որ նշանակում է Աստված մեզ հետ»: 
24 Եւ Հովսեփը քնից արթնանալով` արեց, ինչպես հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առավ իր մոտ:
25 Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս:
Ավետարան ըստ Մատթևոսի 

Այս թեման եվրոպական, ինչպես նաև ռուսական և հայկական արվեստ մուտք գործած Աստվածաշնչյան  ամենատարածված թեմաներից է: Փրկչի ծննդյան տեսարանը տասնյակ դարեր առաջ ավետարաններում ու տարբեր ձեռագրերում պատկերել են հայ ծաղկողները ևս:
 Քրիստոսի ծնունդը, մոգերի երկրպագությունը, ընծաների շնորհումը պատկերում են Եվրոպայի տարբեր երկների նկարիչներ: Այս թեմային անդրադարձել են Էլ Գրեկոն, Ֆիլիպո Լիպին, Կարավաջոն, Բոտիչելլին, ռուս արվեստում` Ռուբլյովը, Նեստերովը, Ռեպինը և այլք: Աստվածաշնչյան այս մոտիվը տարբեր դարաշրջաններում է, տարբեր իզմերում...



<<Հիսուսի ծնունդը>>. մանրանկարներ հայկական ձեռագրերից
Հիերոնիմոս Բոսխ
Էլ Գրեկո
Ֆիլիպո Լիպի
Պոլ Գոգեն
Հանս Մեմլինգ
Ջովանի Կաստիլյոնե Բենեդետտո
Հաննիբալե Կարաչչի
Միքելանջելո Մերիզի դե Կարավաջո
Միխայիլ Նեստերով
Իլյա Ռեպին
Անդրեյ ռուբլյով
Բարատոլո դի Ֆրեդի
Սանդրո Բոտիչելլի
Վլադիմիր Բորովիկովսկի
Դոմենիկո Գիրլանդայո
Լեոնարդո դա Վինչի
Անտոնիո դա Կորեջո
Ջորջոնե

Դե եսիմ` Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий