Մինչ 20-րդ դարի կեսերը թանգարան, գրադարան
կամ այլ մշակութային արժեք ունեցող շինություն կառուցելու համար ճարտարապետները, որպես
կանոն, ընտրում էին դասական կառույցի օրինակներ, դասական ճարտարապետական տարրեր: Սակայն
դարի կեսերից այս <<օրենքները>> խախտվում են, 1970-ականներին Փարիզում
կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոն, որը կարծես դեմ էր գնում ավանդական,
դասական արվեստին: Դա Ժորժ Պոմպիդուի անվան արվեստների ազգային կենտրոնն է, որը սկիզբ
է դնում թանգարանային ճարտարապետության նոր փուլին:
Պոմպիդու կենտրոնը անվանակոչվել է ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի, որը մեծ ավանդ է ունեցել դրա ստեղծման գործում։ Այս շինությունն այլ կերպ անվանում են
Բոբուռ: Շինության արտաքին տեսքը հիշեցնում է մի գործարան` մետաղյա կառկաս, ապակե պատեր,
ոլորվող անցումներ ու միջանցքներ, աստիճանավոր հրապարակներ: Շինության կողքից վեր է
բարձրանում աստիճանաձև խողովակ, ճիշտ այնպես, ինչպես առագաստներում:
Բոբուռի ինտերիերը զուրկ է պատերից, շինությունն
ունի ճկուն և բաց կառուցվածք: Թանգարանի շինարարությունը վերջնականապես ավարտված չէ:
ճարտարապետները միտումնավոր օգտագործել են այնպիսի դետալներ, որ հետագայում հնարավոր
լինի ձևափոխել և շարունակել շինարարությունը:
Հետաքրքիր են թանգարանի գունային լուծումները.
Փոխադրման համար նախատեսված հարմարությունները ներկված են կարմիր գույնով: Դրանք աստիճաններն
են, վերելակները, շարժասանդուղքներն ու գետնահարկերը: Դեղին գույն ունի էլեկտրամոնտաժային
համակարգը, կանաչ գույնի են խողովակներն ու ջրահեռացման համակարգի հարմարությունները: Կապույտով
են ներկված օդամղիչները, սպիտակով` տաքացուցիչները: Այս ամենը պատահական արված չէ,
սա զուտ դիզայնի արդյունք չէ: Քանի որ այս թանգարանի շենքը հեղափոխություն էր ողջ թանգարանային
շինարարության մեջ, այն կառուցող ճարտարապետները որոշում են, որ կարիք չկա հատակի կամ
պատերի մեջ թաքցնել էլեկտրական մալուխները, ջրատար խողովակները և այլն:
Այս ամենը Ժորժ
Պոմպիդուի արվեստների կենտրոնում ի ցույց են դրված միտումնավոր` թանգարանի ունիկալությունը
և ընդունված ձևերից շեղվածությունն ընդգծելու համար: Այս դետալները, ինչպես նաև շինության
ինտերիերն ու էքստերիերը միասին վերցրած, շատերին առիթ են տալիս Պոմպիդուի թանգարաը
համարել ոչ թե ճարտարապետական կառույց, այլ պարզապես հասարակ տեխնիկական շինություն:
Սակայն, կառույցն ունի իր <<պաշտպանները>> ևս: Ոմանք այն համարում են ժամանակակից
ճարտարապետության գլուխգործոց: Ինչպես հունական տաճարներն են հպարտորեն ցուցադրում
իրենց սյուները, այնպես էլ Պոմպիդուի կենտրոնն է ի ցույց դնում իր մետաղյա կմախքը,
որի վրա հիմնվում է ողջ շինությունը: Միևնույն ժամանակ, այն չի թաքցնում իր տեխնիկական
դետալները, ինչպես արվում էր մինչ այս կառուցված բոլոր թանգարաններում ու մշակույթի
կենտրոններում:
Համալիրի հատակագիծը |
Այս շինության կառուցման նախագծերի ընդունման
ժամանակ հանձնաժողովին ներկայացվել է 681 աշխատանք աշխարհի 49 երկրներից: Ընդունվել
են ինժեներներ իտալացի Ռենցո Պիանոյի և անգլիացի Ռիչարդ Ռոջերսի նախագծերը: Համալիրն
իր դռները բացել է 1977թ. և միանգամից հետաքրքրություն առաջացրել ինչպես Ֆրանսիայում,
այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այդ տարի նույնիսկ Լուվրը չուներ այդքան մեծ թվով
այցելուներ: Օրական հազարավոր մարդիկ էին գալիս Բոբուռով հիանալու:
Պոմպիդուի կենտրոնում այժմ տեղակայված
է Փարիզի ժամանակակից արվեստի գլխավոր թանգարանը: Այստեղ պարբերաբար անցկացվում են
ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ: Բոբուռն ունի հարուստ հասարակական գրադարան, որտեղ
պահվում են միլիոնից ավել հատորներ:
Շինության ինտերիերը |
Պոմպիդուի անվան կենտրոնի խաղահրապարակը |
Ծանոթացեք նաև թանգարանի պաշտոնական կայքին` http://www.centrepompidouparis.com/
Դե եսիմ` Գ.Ն.
Комментариев нет:
Отправить комментарий