Աջանտան հին հնդկական արվեստին պատկանող քարանձավային տաճարների
համալիր է: Նրա կառուցումը սկսվել է Գուպտաների
դարաշրջանում և շարունակվել մի քանի հարյուրամյակներ: Ընդհանուր համալիրի շինարարությունը
տևել է շուրջ 450 տարի` 200-650թթ.: Աջանտան իրենից ներկայացնում է երկարությամբ ձգված ժայռերի մեջ փորված
քարանձավներ, որոնցից հինգում տաճարներ են` վիհարներ, մնացած քսանչորսում` վանականների
համար նախատեսված խցեր` չայտյաներ:
Աջանտայի քարանձավների ձգվող շարքը |
Աջանտայի տաճարների հիմնական կառուցվածքը հետևյալն է`կենտրոնում
քառակուսի հատակագծով մեծ դահլիճ, կողմերում փոքր խցերով: Դահլիճի երկու կողմերում
սյուներով առանձնացված տարածություններ են` նախատեսված տարբեր կրոնական արարողությունների
համար: Քարանձավների առաստաղներն իրենց վրա պահում են գեղանկարներով պատված սյուները:
Աջանտան հայտնի է իրգեղարվեստական արժեք ներկայացնող պատկերներով, որոնց մեծ մասը հասել
են մինչև մեր օրերը: Դրանք պահպանվել են դարերի ընթացքում, սակայն կլիման ոչնչացրել
է նրանց մի մասը. 29 քարանձավներից պահպանվել են միայն 13-ի նկարները:
Աջանտայի գեղանկարները
Հնդկաստանի V-VIIդդ. պատմության յուօրինակ օրագրեր են: Դրանց մեծ մասը բուդդայական
լեգենդների նկարազարդումներ են: Կան նաև հասարակ քաղաքացիների պատկերող տեսարաններ:
Մեծ թիվ են կազմում նաև պալատական կյանք պատկերող մոտիվները. Արքայազները վայելում
են իրենց հանգիստը հարճերի և նաժիշտների ներկայությամբ, գնում են որսի կամ պատերազմ,
հյուրեր են ընդունում:
Աջանտայի տաճարների բարձրաքանդակներից |
Աջանտայի գեղանկարները ստեղծվել են տարբեր դարերի ընթացքում` վարպետների մի քանի սերունդների կողմից: Դրանք չափերով տարբեր են, կան հսկայական չափերի գեղանկարներ, որոնք նկարված են ինչպես անձավի պատերին, այնպես էլ սյուներին և առաստաղին: Հնդկական վարպետները փորձել են հոգևոր կյանք բերել այն ամենը ինչ գոյություն ունի դրսում, քարանձավներից այն կողմ` աշխարհիկ կյանքում: Նրանք պատկերել են ծառեր, ծաղիկներ, հարուստ բուսականություն, թռչուններ ու կենդանիներ, նույնիսկ զարդանախշեր` փորձելով լցնել ցանկացած բաց տարածություն:
Աջանտայի որմնանակարներից |
Դե եսիմ` Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий