воскресенье, 9 февраля 2014 г.

Դենի Դիդրո /1713-1784/


Ժլատը չի գիտակցում, թե որքան արագահոս է ժամանակը, և որքան կարճատև է կյանքը:
Դ. Դիդրո
Դենի Դիդրոն ֆրանսիացի լուսավորիչ է,փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստի տեսաբան և քննադատ: Նա համարվում է արվեստի քննադատության հիմնադիրը: Դիդրոն արվեստի առաջին քննադատն է, ով իր իսկ դիմանկարի միջոցով քննադատում է ժամանակի գեղանկարչությունն ու նկարիչներին: Լուի-Միշել վան Լոոյի նկարած դիմանկարի համար Դիդրոն ասել է. <<Բայց ինչ կասեն իմ թոռները, երբ գան ու համեմատեն իմ տխուր երկերը այս ժպտացող, սեթևեթ ու քնքշադեմ ծեր պչրասերի հետ: Ես նախազգուշացնում եմ ձեզ, զավակներս, դա ես չեմ: Ես եմ: Սիրում եմ Միշելին, բայց ավելի շատ սիրում եմ ճշմարտությունը>>:(1)
Լուի-Միշել վան Լոո-Պարոն Դիդրոյի դիմանկարը
Նա մեծապես նպաստել է XVIII դարի ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարական նախապատրաստմանը, պաշտպանել է առաջադեմ բուրժուազիայի շահերը, քննադատել կրոնը, ավատատիրական բարքերն ու գաղափարախոսությունը: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա խոր ազդեցություն է թողել նախահեղափոխական Ֆրանսիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը: 1732 թ-ին նա ստացել է արվեստների մագիստրոսի կոչում: 1749 թվականին բանտարկվել է Վենսենյան ամրոցում՝ վտանգավոր մտքեր տարածելու համար։ Դուրս գալուն պես, նա ձեռնարկում է էնցիկլոպեդիայի աշխատանքը, որը կոչվում էր «Գիտության, արվեստի և արհեստի էնցիկլոպեդիա»։ Այն ուներ խիստ հակաֆեոդալական ուղղվածություն, որում շարադրված էին բուրժուական աշխարհայացքի հիմքերը։ Էնցիկլոպեդիայի աշխատանքներին մասնակցել են նաև Մոնտեսքյոն, Վոլտերը, դը' Ալամբերը, Կոնդիլյակը և ուրիշներ։ Չնայած Դիդրոյին անընդհատ հետևում էին, նրան 20 տարի պահանջվեց գիրքն ավարտելու համար։ Դիդրոյի նորամուծությունը էնցիկլոպեդիայում աշխատանքի, տեխնիկայի և արտադրության բաժինների առանձնացումն էր։ 1773թ-ին Եկատերինա 2-րդի հրավերով ժամանում է Ռուսաստան, ուր փորձում է ռուս թագուհուն համոզել սոցիալ-քաղաքական ռեֆորմների անհրաժեշտության մեջ։ Նա գտնում էր, որ Ռուսաստանը կդառնա համաշխարհային պատմության կարևոր գործոն և կանխագուշակել էր ռուսական մշակույթի վերելքը և ազդեցության աճը համաշխարհային մշակույթի վրա։ Նա նույնիսկ սկսել էր ռուսերեն սովորել, որպեսզի կարողանար կարդալ Լոմոնոսովի, Սումարկովի և այլոց գրքերը, որոնք Դիդրոն իր հետ տանում է Փարիզ։ Ըստ Դիդրոյի, մատերիայի ձևերի բազմաձևությունը առաջանում է տարբեր որակ ունեցող տարրերի բախումից։ Լինելով ընդգծված հակառակորդ կառավարման բռնապետական ձևի` Դիդրոն արտահայտվում էր հօգուտ սահմանադրական միապետության և հույս ուներ, որ կգա լուսավորված իշխան։ Իր գործունեության վերջին շրջանում Դիդրոն հակված էր հանրապետական կառավարման ձևին`գտնելով սակայն, որ այն հարմար չէ մեծ պետություններին։ Դիդրոն գտնում է, որ եսասիրությունը հանդիսանում է մարդկանց վարքի կարևոր դրդապատճառ, բայց համաձայն չէր Հելվեցիուսի հետ, որը բոլոր զգացմունքները հանգեցնում էր եսասիրական նախասկզբին։ Նա գտնում է, որ յուրաքանչյուրը իրավունք ունի մասնավոր սեփականության, սակայն չէր պահանջում թուլացնել անհավասարությունը նյութական բարիքների բաշխման մեջ։ Դիդրոն մշակել է գեղագիտության իր կոնցեպցիան, խոսել է դրամատուրգիայի և թատրոնի մասին. դրամայի հիմքերը համարում էր ոչ թե բնավորությունները, այլ հասարակական դիրքը։ Դիդրոն գտնում է, որ իր համար բարձրագույն կերպար համարվում է ոչ թե բնությունը, այլ իդեալական կերպարը, որն ապրում է իր հոգում։(2)
Ժան Օնորե Ֆրագոնար- Դենի Դիդրոյի դիմանկարը
XVIII դարի ֆրանսիական մյուս մատերիալիստ փիլիսոփաների նման Դիդրոն նույնպես մեծ նշանակություն է տվել լուսավորությանն ու կրթությանը, գնահատել հատկապես դաստիարակության դերը` որպես մարդու ձևավորման գործոն: Ըստ նրա՝ երեխաների զարգացման համար էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները, բնական ունակությունները: Կրթության մասին Դիդրոյի մտքերը հիմնականում շարադրված են կայսրուհի Եկատերինա II-ի խնդրանքով ռուսական կառավարության համար կազմած համալսարանի և դպրոցի ծրագրում (1775 թ.), Սանկտ Պետերբուրգում կատարած գրառումներում: Նա պաշտպանել է համընդհանուր անվճար տարրական ուսուցման սկզբունքը և ոչ դասային կրթությունը:
Դիդրոյի գեղարվեստական ստեղծագործությունները բազմաժանր են՝ վեպեր, դրամաներ և այլն՝ գրված ռեալիստական-կենցաղային վեպի ավանդույթներով: XVIII դարի ռեալիզմի աչքի ընկնող երևույթ էր նրա «Միանձնուհին» (1760 թ.) հակակղերական վեպը: Ուշագրավ երկերից է «Ռամոյի եղբորորդին» (1762–79 թթ.) երկխոսությունը, որտեղ Դիդրոն բացահայտել է փլուզվող ավատատիրական աշխարհի հակասությունները, արիստոկրատական դասի արատները:(3)
Ես համարձակվում եմ պնդել, որ մեզնից ոչ մեկն ի վիճակի չէ գրել Ավետարանին գոնե նման մի պատմություն, որը լինի այսքան պարզ, բայց միաժամանակ` վսեմ, այսքան թարմ, այսքան սրտառուչ` օժտված հոգուն դիպչելու ներգործությամբ և դարերի ընթացքում չխամրող ազդեցությամբ, ինչպիսին, մեզ համար գուցե աննշան թվացող, ավետարանական տեղեկությունն է Հիսուս Քրիստոսի տառապանքների ու մահվան մասին»:

Դե եսիմ` Գ.Ն.
1. Վարդան Ազատյան-"Դեպի արվեստի քննադատության քննադատական պատմություն".Քննադատության պատմության տեսողական ուսումնասիրություն

Комментариев нет:

Отправить комментарий