вторник, 4 февраля 2014 г.

Շոկոլադի թանգարաններ



Շոկոլադի թանգարաններ կան Իսպանիայում /Բարսելոնա/, Պրահայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում /Մոսկվա/, Գերմանիայում /Քյոլն, Բելգիա/, Շվեյցարիայում: Շատերը կարող են մտածել, որ նման թանգարանում միայն շոկոլադի տարատեսակներ կարող են ցուցադրվել, սակայն այդպես չէ: Թանգարանային ցուցադրության նյութը ավելի հաճախ շոկոլադից պատրաստված առարկաներն են` եկեղեցիները, խանութները, բնակելի տները, կենդանիները, նույնիսկ մարդիկ: Ճիշտ է, սրանք չափերով մեծ չեն, բայց համեղ են և բնականին մոտ:
2009 թվականից շոկոլադի թանգարան կա նաև Մոսկվայում` <<Շոկոլադի և կակաոյի պատմության թանգարան>> անվամբ: Շինության առաջին սրահում մայաների բուրգն է, որը սիմվոլիկ բնույթ ունի, քանի որ եվրոպացիները մայաների շնորհիվ են իմացել շոկոլադի գոյության մասին: Այստեղ է նաև մայաների կակաոյի աստծու շոկոլադե քանդակը: Մայաները երկրպագում էին այս աստծուն, որպեսզի քաղցրավենիքը համեղ ստացվեր: Երկրորդ սրահում շոկոլադ պատրաստելու գործիքներ են, շոկոլադե երաժշտական գործիքներ, մարդկային ֆիգուրներ: Իսկ երրորդ սրահում ռուսական շոկոլադի ողջ պատմությունն է` լաբորատորիաներից մինչև հայտնի արտադրող ընկերություններ` Красный октябрь, Бабаев, РотФронт:

   

  


Շոկոլադե ֆիգուրներ տարբեր թանգարաններից
Դե եսիմ` Գ. Ն.

Комментариев нет:

Отправить комментарий