Կուբիզմի հիմնադիր Պաբլո Պիկասոյի արվեստը լի
է գաղտնիքներով ու հետաքրքրություններով: Դրանց առիթ են հանդիսանում նկարչի կիրառած
տեխնիկաները, թեմաները, գույներն ու ֆորմաները, համաչափություններն ու հակադրությունները:
Պիկասոյի ստեղծագործական շրջանների ու աշխատանքների մասին կարելի է խոսել անվերջ: Դրանք միանգամից տարբերվում են <<պիկասոյական>> գույներով ու ֆորմաներով: Նրա հայտնի ստեղծագործություններից է <<Աղջիկը գնդի վրա>> կտավը, որը ստեղծվել
է 1905թ.: Այն գտնվել է Գերտրուդա Սթայնի հավաքածուում, որտեղից բերվել է Կանվեյլերի պատկերասրահ: 1913թ. նկարը պատկերասրահից 16.000 ֆրանկով գնել է Իվան Աբրամովիչ Մարոզովը: Ի դեպ, երբ Պիկասոն իր 30 կտավները վաճառեց ընդամենը 2.000 ֆրանկով, նա իրեն անչափ երջանիկ էր զգում: Մեծ նկարիչը չէր էլ պատկերացնում, որ տարիներ անց նրա նկարները համաշխարհային արվեստի աճուրդներում ռեկորդներ են սահմանելու:
Այսպես Պիկասոյի գլուխգործոցներից մեկը հայտնվեց Ռուսաստանում: Այժմ այն պահվում է Ա.Ս. Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանում:
Այսպես Պիկասոյի գլուխգործոցներից մեկը հայտնվեց Ռուսաստանում: Այժմ այն պահվում է Ա.Ս. Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանում:
![]() |
Պաբլո Պիկասո-Աղջիկը գնդի վրա |
147x95 չափերի կտավը պատկանում է Պիկասոյի վարդագույն շրջանին: Այս ստեղծագործության
մեջ արդեն նկատելի են կուբիզմի հիմքերն ու հիմնական գաղափարը` աշխարհը պատկերել երկրաչափական
մարմինների միջոցով: Մարմինները դեռևս կտրատված չեն, բայց գունդն ու քառակուսին արդեն
նկատելի են:

Նկարը կառուցված է հակադրություններով: Բնությունը հակադրվում
է ֆիգուրներին, գունդը` խորանարդին, ստատիկ վիճակը` դինամիզմին, նուրբ աղջկա կերպարը`
կոպիտ ատլետին, որի մարմինն այնքան կոպիտ է ու <<կուբիստական>>, որ այս կտավը կարող ենք համարել կուբիզմի նախահիմք, իսկ ղային` <<խորանարդ խորանարդի վրա>>:

Կտավը թե՛ գծային է, թե՛ գեղանկարչական: Աղջկա մարմնի պլաստիկան
առաջնային է դարձնում գիծը, մինչդեռ տղամարդու կազմվածքը, կոպիտ համաչափությունները
գույնի միջոցով հետ են մղում գծի նշանակությունը: Այս երկու ֆիգուրներից մեկի բացակայության
դեպքում նկարը դատարկ կլիներ, նրանք միասին մեկ ամբողջություն են, ինչով էլ ստեղծագործության
կոմպոզիցիան դարձնում են եզակի: Ստեղծագործությունն
ունի հարաբերական պարզություն, քանի որ և ոչ մի դետալ մանրակրկտորեն պատկերված չէ:
Դե եսիմ` Գ.Ն.
Комментариев нет:
Отправить комментарий