Անտվերպենի մասին հաճախ
պարզապես ասում են` <<Ռուբենսի հայրենիք>>: Այստեղ, քաղաքի կենտրոնում` Կանաչ հրապարակում,
այսօր անցորդներին է ողջունում բրոնզաձույլ Ռուբենսը: Այստեղ նա դիմավորում է հյուրերին,
ուղեկցում հրապարակով և ծառուղիներով: Կար ժամանակ, երբ այստեղ ամառային
երեկոներին, նկարչի պատվին համերգներ էին տալիս:
Ռուբենսին, ում ոգեշնչման
ուժը բացահայտել էր հարմոնիկ համադրության բոլոր գաղտնիքները և նկարի ողջ հզորությունը,
ոչ միայն իր ժամանակի այլ նաև հաջորդող դարերի լավագույն նկարիչներից է: Նա թողել է
ստեղծագործական հարուստ ժառանգություն: Այսօր
դժվար թե գտնվի որևէ հայտնի (հասարակական կամ մասնավոր) թանգարան
որտեղ չլինեն Ռուբենսի կտավները:
Նկարչի ստեղծագործությունները
արդեն ավելի քան 400 տարի է անտարբեր չեն թողնում
ոչ ոքի: Նա ունի և′ կրքոտ երկրպագուներ, և′ վատաբանողներ, որոնք նրան համարում են զգայական
ուրախությունների և հաճույքների երգիչ` տարված
մերկ կնոջ գեղեցկությամբ: Սակայն Ռուբենսի անունը այքան հստակ է ամրագրված պատմության մեջ, որ նման քննադատությունները
չեն կարող սասանել այն: Եթե ժամանակ առ ժամանակ կոպտությունն ու անզսպվածությունը արտացոլվում
են նրա կտավներում, ապա նույնիսկ դրանում մենք չենք կարող մեղադրել
մեծ նկարչին:
Ռուբենսի ստեղծագործություններում նշանակալի տեղ են զբաղեցնում առասպելաբանական և
ալեգորիկ թեմաներով կտավները: Այստեղ նա իրեն հավասարը չունի: Անտիկ պատմության և առասպելաբանության խորը գիտելիքները,
բուռն հիացմունք են առաջացնում ժամանակակիցների մոտ: Ինքը Ռուբենսը իր նամակներից մեկում
գրել է . <<Ես խորապես խոնարհվում են անտիկ արվեստի առջև, որի հետքերով ցանկանում
եմ գնալ, սակայն նրա հետ համեմատվել նույնիսկ չեմ կարող մտածել:>>
Մոտ 1620-1621թթ Ռուբենսը
ստեղծում է <<Պերսևս և Անդրոմեդա>>կտավը: Նկարիչը սյուժեն փոխառել է հունական
առասպելից, որտեղ պատմվում է ժայռին կապված գեղեցկուհի Անդրոմեդայի մասին, ում պետք է հոշոտեր ծովահրեշը: Այդ ժայռի վրա էլ նրան տեսնում
է երիտասարդ հերոս Պերսևսը, երբ երկար ճանապարհորդությունից հետո հասնում է Կեփևսի
թագավորությանը:
Պիտեր Պաուլ Ռուբենս- Պերսևս և Անդրոմեդա |
Հրեշը արդեն մոտ է: Նա
մոտենում է ժայռին` հմտորեն հաղթահարելով հզոր ալիքները: Հրեշի աղեղը արդեն մոտ է,
երբ Պերսևսը իր օդային սանդալներով թռչում է օդ: Նրա շողքը ընկնում է ծովի վրա և հրեշը նետվում է հերոսի շողքի վրա: Պերսևսը բարձրությունից հարձակվում է հրեշի վրա և սուրը
խրում է հրեշի մեջքին: Հրեշը իր պոչով խփում է ջրին: Ծովը փրփրում է, իսկ Պերսևսը անդադար
հարվածում է: Արյունը և ջուրը հոսում են հրեշի երախից. նա մահացու վիրավորված է, ահեղ մարտը ավարտված է: Առասպելում
Ռուբենսը որոշ փոփոխություններ է մտցրել` նա ավելացրել է թևավոր ձի Պեգասին, որի վրա
թամբած թռչում է Պերսևսը:
Ռուբենսին հետաքրքրում են ոչ այնքան Պերսևսի սխրագործությունները, մարտը և դիմադրությունը, որքան հաղթանակի
պարգևած ուրախությունը: Այս կտավում Պերսևսը հանդես է գալիս որպես հաղթահերոս, իսկ
թևավոր աստվածուհի Վիկտորիան, արմավենու ճյուղը և դափնեպսակը ձեռքին, պսակում է հաղթողին: Պերսևսի ապոֆեոզը դառնում
է կյանքի ուրախություն` արդեն ոչնչով չխամրող, հիանալի և ուրախալի և այդ խնդիրը Ռուբենսը
այնպես հմտորեն է լուծում, որպեսին դեռ երբեք նրա մոտ չէր նկատվել:
Յուրաքանչյուր գծի, ձևի
ներքին լարված դինամիկան, նրանց աճող ռիթմը այստեղ իրենց գերագույն արտահայտչականությունն
են գտնում: Հպարտ ձին, Փառքի թռչող ասռվածուհին և առաջ ընքացող Պերսևսը, նրանք բոլորը
կարծես ձգվում են դեպի Անդրոմիդան, ով թեքվել է դեպի իր փրկիչը:
ֆրագմանտ նկարից |
Կարծես շարժման մեջ են
նույնիսկ կտավի ներկերը: Նախկինում իրարից
առանձնացված գույները հիմա ասես միավորվել են միասնական գունային հոսքի մեջ, որտեղ
առանձին բծերով փայլում է միայն աստվածուհու
կապույտ հագուստը, Պերսևսի կարմիր թիկնոցը և նրա մուգ վահանը` ցայտուն դարձնելով Անդրոմեդային
մարմնի ճերմակությունը:
Կենդանի մթնոլորտով պարուրված
մարդկային ֆիգուրան այստեղ կորցնում է ուվագծերի շեշտակիությունն ու որոշակիությունը:
Նույնիսկ Անդրոմեդային փոքր ինչ ծանրամարմին ֆիգուրան ծաղկուն երիտասարդության այնպիսի կախարդիչ հմայքով
է պատկերված, որ այդ մերկ մարմինը կարող է գեղանկարչական վարպետության անգերազանցելի
օրինակ ծառայել:
ֆրագմենտ նկարից |
Չնայած <<Պերսևս
և Անդրոմեդա>> կտավը ուսումնասիրվել է բազմաթիվ արվեստաբանների կողմից, այնուամենայնիվ
որոշ բաներ հանելուկային են մնում: Մինչ օրս նրա <<ստեղծագործական պատմությունը>>
անհայտ է: Խ. Գ. Էվերսը այն համարում է հարսանեկան
(իրականում այդ ենթադրությունը կապված է կտավի սխալ թվագրության հետ` 1609-1611թթ)
և կապում էր այն Ռուբենսի կամ նրա եղբոր Ֆիլիպի ամուսնության հետ:
Ռուբենսը այս սյուժեով
երկու կտավ է ստեղծել: Երկրորդ տարբերակը, որը ստեղծվել է առաջինի հետ գրեթե միաժամանակ,
գտնվում է Բեռլինի թանգարանում: Բացի այդ, նույն կոմպոզիցիան մեծացված տեսքով Ռուբենսը պատկերել է նաև Անտվերպենում գտնվող նրա տան ճակատային մասում:
Նյութը պատրաստեց Լուսինե
Մակիյանը
Комментариев нет:
Отправить комментарий