пятница, 14 февраля 2014 г.

Սեր և արվեստ...Սուրբ Սարգիս տոնը Գյումրիում



Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների շարքը կարելի է համարել սկսված: Փետրվարի 12-ին Գյումրիում գտնվող Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական սրճարանում տեղի ունեցավ <<Սեր և արվեստ>> խորագրով ցուցահանդես-մրցույթի բացումը: Ստեղծագործությունները ցուցադրվելու են երեք օր: Միջոցառման փակման ժամանակ ընտրված լավագույն աշխատանքը կպարգևատրվի: Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների պատասխանատուներն են Դավիթ Հարոյանն ու Մամիկոն Վարդերեսյանը: Ըստ կազմակերպիչների` միջոցառման նպատակը Գյումրիի երիտասարդությանը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելն է: Գաղափարը տվյալ պարագայում սերն է ու արվեստը…
Հիշեցնենք, որ <<Սուրբ Սարգիս>> սիրո և երիտասարդների օրհնության տոնը Գյումրիում 2014>>>> ծրագրի շրջանակներում փետրվարի 6-ին Գյումրու <<Հոկտեմբեր>>  կինոթատրոնի հանդիսասրահում տեղի ունեցավ գյումրեցի երիտասարդների հանդիպումը Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս  Աջապահյանի հետ:





 
Լուսանկարները` ֆեյսբուք սոցցանցից

Комментариев нет:

Отправить комментарий