Լու Անդրեա Սսալոմեի՝ 19-րդ դարի ամենախելացի կանացից մեկի և Ֆրիդրիխ Նիցշեի տարօրինակ ու անհասկանալի սիրո պատմությունը մինչ
այսօր շատ ուսումնասիրողների վիճաբանության թեմա է:
Լու Սալոմեն ծնվել, մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է: Ռուսաստանում:Նպատակասլաց,խորաթափանց,ազատամիտ, բավականին հմայիչ ու
բարետես ,անչափ խելացի այդ աղջիկն ասես ագահաբար կլանում էր
գիտելիքները...20 տարեկանում նա արդեն համարվում էր ծայրագույն
կրթված:Լուիզա Սալոմեն հիացնում էր բոլորին:
1881թ բուժման նպատակով աղջիկը մեկնում է Հռոմ և հենց այնտեղ էլ ծանոթանում ՝սկզբում ՌԵ Պաուլի հետո Նիցշեի հետ:
Լուի հետ առաջինը Ռե Պաուլը ծանոթացավ,որն էլ կրքոտ սիրահարվեց
նրան:Ռեն աղջկա մասին գրեց Նիցշեին :Առաջարկեց նրան գալ Հռոմ ՝<երեքով
տնտեսութեունը վարելու>...ակնհայտորեն նա ի նկատի ուներ,որ Լու Սալոմեն
կդառնա երկուսի սիրուհին:Սակայն Սալոմեն անսպասելի հայտարարեց,որ կին և
տղամարդ փոխհարաբերություններում թույլ է տալիս միայն հոգևոր
մերձավորությունը,որն էլ իր մեջ պիտի մարմնավորի կատարյալ
բարեկամությունը:Ռեն ընտրություն չուներ: Ընդունեց տարօրինակ ռուս կնոջ
պայմանն ու մինչև կյանքի վերջ մնաց նրա սիրելի ու հավատարիմ ընկերը:
Ռե Պաուլը նորից խնդրեց Նիցշեին գալ Հռոմ ու սեփական աչքերով տեսնել այդ <ռուսական հրաշքը>:
-Շուտով ես կմեկնեմ նրան նվաճելու,-ինքնավստահ հայտարարեց Նիցշեն:Նա
ինձ պետք է ,եթե ի նկատի ունենաք մոտակա 10 տարվա իմ ծրագրերը:Ես կարող եմ
ծայրահեղ դեպքում համաձայնվել 2 տարվա ամուսնության:
Ինքնավստահ փիլիսոփան Հռոմ եկավ մի քանի ամիս անց՝:Տեսնելով Սալոմեին
նա գրեց ընկերոջը.""Այս ռուսը խորաթափանց է ինչպես արծիվ,քաջ ինչպես
առյուծ և միևնույն ժամանակ կանացի երեխա...նա ամենախելացի կինն է
աշխարհում:""
Ժամանակակիցները պնդում էին,որ Նիցշեն ինքնամփոփ մարդ էր, ծածկամիտ ,և շատ հազվադեպ էր ծիծաղում ....
Մի շաբաթ անց Նիցշեն եկավ Լուի ծնողների մոտ ,աղջկա ձեռքը
խնդրելու:ԼՈՒՆ Պաուլի նման մերժեց նաև Նիցշեին,սակայն հրավիրեց փիլիսոփա
ընկերներին իր հետ միասին ապրել նույն հարկի տակ:Այդ կերպ Լու Սալոմեն
ուզում էր ապացուցել հասարակությանը ,որ ոչ միայն հնարավոր է կնոջ և
տղամարդու միջև ընկերությունը,այլ,որ գոյություն ունի նաև «կատարյալ
իդեալական բարեկամություն» :Ես միչև կյանքիս վերջ հրաժարվել եմ
սիրուց,-բացատրում էր աղջիկը տղամարդկանց,ես նախևառաջ գնահատում եմ իմ
ազատությունը:
Լուն, Նիցշեն և Պաուլ Ռեն |
«Սուրբ երրորդության »մասնակիցները որոշեցին ապրել Փարիզում:Սկզբում
շատ հետաքրքիր ,արդյունավետ ու զվարճալի էր թվում այս նախաձեռնությունը:Վեց
ամիս անց Ռեն գրում է«Նիցշեն շատ բուռն է արձագանքում մեր միջև եղած
տարբերությանը:Այդ իսկ պատճառով նա անտրամադիր է թվում»:
Նիցշեն սկսեց կասկածել ու խանդել Ռեին:Նա շատ անհավասարակշիռ էր ու
կասկածամիտ:Միգուցե նրա բնավորության վրա ազդում էին ուժեղ գլխացավերը,որի
պատճառով նա աստիճանաբար կորցնում էր տեսողությունը:Նիցշեն հետզհետե
դառնում էր անտանելի:Ռե Պաուլը,որը հիանում էր Նիցշեի տաղանդով ու համարում
նրան եղբայր,չէր սպասում ,որ Նիցշեն ատելությամբ կվերաբերվի իրեն:Խախտելով
համատեղ կեցության անդորրը Նիցշեն խանդից կործանում էր իր շուրջն ամեն
ինչ...Նա կարծում էր,թե Պաուլն ու Սալոմեն սիրեկաններ են և խաբում են
իրեն...Սալոմեն ավելի ու ավելի էր հոգեպես հեռանում Նիցշեից ու կապվում
խաղաղ ու հավատարիմ սիրով իրեն նվիրված Ռե Պաուլին:
Մի անգամ Լուն գրեց նրան «Եթե ես թողնում եմ քեզ,ապա դա միայն այն պատճառով ,որ դու անտանելի բնավորություն ունես»:Ատելությունից ու խանդից Նիցշեն անգամ իր մտերիմ ու հավատարիմ ընկերոջ մասին էր չարախոսում համարելով ,որ Ռեն «սրամիտ է,սակայն ծայրահեղ ձանձրալի և աղքատ մտքերով »: Տառապանքից ու ցավից մեծ փիլիսոփան խելագարվեց:
Մի անգամ Լուն գրեց նրան «Եթե ես թողնում եմ քեզ,ապա դա միայն այն պատճառով ,որ դու անտանելի բնավորություն ունես»:Ատելությունից ու խանդից Նիցշեն անգամ իր մտերիմ ու հավատարիմ ընկերոջ մասին էր չարախոսում համարելով ,որ Ռեն «սրամիտ է,սակայն ծայրահեղ ձանձրալի և աղքատ մտքերով »: Տառապանքից ու ցավից մեծ փիլիսոփան խելագարվեց:
Նա մահացավ հոգեբուժարանում,հատակին...իր մահճակալի կողքին...
Լու Սալոմեն հավատարիմ Ռե Պաուլից հեռացավ ու ամուսնացավ մի պրոֆեսորի հետ ,սակայն այն պայմանով,որ նրանց միջև կլինեն պլատոնական հարաբերություններ....
Ռե Պաուլը գնաց ուրիշ քաղաք: Մի որոշ ժամանակ անց ,իբր լեռներում
զբոսնելիս ընկել է անդունդն ու մահացել...նա ինքնասպան էր եղել...
Այսպես վերջացավ երկու փիլիսոփաների և նրանց սրտի տիրուհու «եռակի դաշինք՝»կատարյալ ընկերություն ԽԱՂԸ...Լու Սալոմեին չհաջողվեց հերքել դարավոր ճշմարտությունն այն,որ Տղամարդու և կնոջ միջև Ընկերություն չի կարող լինել....
Այսպես վերջացավ երկու փիլիսոփաների և նրանց սրտի տիրուհու «եռակի դաշինք՝»կատարյալ ընկերություն ԽԱՂԸ...Լու Սալոմեին չհաջողվեց հերքել դարավոր ճշմարտությունն այն,որ Տղամարդու և կնոջ միջև Ընկերություն չի կարող լինել....
սիրով տրամադրեց Լիլին
Комментариев нет:
Отправить комментарий