Աշխարհի մի քանի
երկրների թանգարանների շարքում կան նաև կոշիի թանգարաններ: Եվրոպայի ամենահայտնի
ու հետաքրքիր կոշիկի թանգարանը Ելդա քաղաքում է: Այն պատահաբար չի կառուցվել հենց
այս քաղաքում: Ելդան անվանում են <<կոշկակարների քաղաք>>: Այսօր
քաղաքում կող կողքի աշխատում են մի քանի կոշիկի գործարաններ:
Թանգարանն ունի 4
սրահներ` կոշիկ ստեղծելու սարքավորումներ և մեքենաներ, տարբեր դարաշրջանների
կոշիկներ, տարբեր ժողովուրդների կոշիկներ և դիզայներական մրցույթներում հաղթած
կոշիկներ:
Առաջին սրահում
ցուցադրված են այն տեխնիկաները, որոնցով կոշիկներ են պատրաստում: Երկրորդում
տարբեր դարաշրջանների կոշիկներն են` սկսած միջնադարից, մինչև մեր օրերը: Տարբեր
ազգերի ու մայրցամաքների կոշիկները ներկայացված են հաջորդ բաժնում: Թանգարանի
էքսպոզիցիայի մեջ առանձնահատուկ է նաև այն սրահը, որտեղ ցուցադրվում են տարբեր
դիզայներական մրցույթներում առաջին տեղը գրաված կոշիկների օրինակները: Սրանք հիմնականում
ժամանակակից կոշիկներն են, որոնք շատերի կարծիքով, այնքան էլ պրակտիկ չեն:
Թանգարանն ունի նաև թեմատիկ գրադարան, որտեղ պահվում է ողջ հավաքածուի, ինչպես նաև
կոշիկի պատմության տեսական մասը:
Комментариев нет:
Отправить комментарий