Պարզվում է, լվացարաններ ու զուգարանակոնքեր միայն սանհանգույցներում
չէ, որ տեղադրված են: Աշխարհում կան մի քանի զուգարանների թանգարաններ, որոնք լի են
սանհանգույցի <<նմուշներով>>: Հայտնի թանգարանների թվին է դասվում Կիևի
զուգարանների պատմության թանգարանը, որը գործում է 2007 թվականաից:
Թանգարանն ունի տարբեր բաժիններ, որոնց հավաքածուները ներկայացնում
են տարբեր դարաշրջանների զուգարաները` անտիկ
շրջան, միջնադար, 17-րդ դար, 19-րդ և 21-րդ
դարեր: Առաջին զուգարանները կառուցվել են Հին Հռոմում և Հունաստանում դեռևս 5000 տարի
առաջ: Բնօրրաններից է համարվում Կրետե կղզին: Միջնադարում սկսել է զարգանալ կոյուղիների
կառուցումը: Այս բաժնի սրահում ցուցադրվում են գիշերային անոթներ: 19-րդ դարը համարվում
է զուգարանների պատմության ոսկեդարը: 21-րդ դարի զուգարանների բաժնում ցուցադրվում
են մերօրյա զուգարանների ժամանակակից օրինակները:
Թանգարանն ունի նաև <<Սա հետաքրքիր է>> խորագրով
բաժին, որտեղ ցուցադրցում է շինության ամենափոքր նմուշը` կախազարդը` զուգարանակոնքի
տեսքով:
Դե եսիմ` Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий