Հանրահայտ նկարիչ Ամադեո Մոդիլյանիի մուսային ու սիրելիին
պատկերող «Ժաննա Էբյուստերնի դիմանկարը» կտավը փետրվարին Christie's աճուրդային տան
«Իմպրեսիոնիզմի ու մոդեռնիզմի արվեստ» խորագրով երեկոյան աճուրդում վաճառվեց 42,3
մլն դոլարով: Նկարի նախնական գինը 12-20 մլն դոլար էր:
Աճուրդին ընդհանուր առմամբ ցուցադրված էր 78 լոտ, որոնց վաճառքից հաջողվեց ստանալ 153,8 մլն դոլար։
Աճուրդում մեկ այլ առաջատար նկար է դարձավ Վասիլի Կանդինսկու
«Մուրնաուի տեսարանը երկաթգծի, եկեղեցու եւ դղյակի հետ» կտավը, որը
նախնական 7,8–11 մլն դոլար գնի պարագայում վաճառվեց 10,6 մլն դոլարով։
Комментариев нет:
Отправить комментарий