2011 հուլիսի 15-ին
Մոսկվայի
բանկերից մեկի տնօրենից գողացան հայտնի ծովանկարիչ Հովհաննես
Այվազովսկու 18 մլն ռուբլի արժողությամբ «Հանդարտ ծովափը» կտավը:
Անցյալ տարվա մայիսից բանկի տնօրենի
վստահված անձը մայրաքաղաքի բնակչուհուն է փոխանցել Այվազովսկու նկարը`
վերականգնողական աշխատանքների համար: Ավելի ուշ կտավն անհետացել է:
Քննիչները ձերբակալել էին կին հանցագործին, սակայն կտավը չէին գտել: Կտավի սեփականատերը այն 18
մլն ռուբլի է գնահատել, սակայն միաժամանակ ընդգծել է, որ կտավի
իսկությունը հաստատող փաստաթուղթ նա դեռևս չի տրամադրել: Թերևս, 18 միլիոնը շատ քիչ է մեծ ծովանկարչի գլուխգործոցի համար:
Комментариев нет:
Отправить комментарий