Անցյալ տարի մայիսին Փարիզում
Սալվադոր Դալիի կտավը «Արտկյուրիալ» աճուրդի տանը վաճառվեց 2 մլն եվրոյով։ Նկարը գտնվում էր մասնավոր հավաքածուում և վաճառքի էր հանվել առաջին անգամ:
Խոսքը Դալիի «Անձրևանոցներով կարի մեքենան սյուրռեալիստական
բնապատկերում» նկարի մասին է /22x30/։ Այն Դալին նկարել
է 1941թ., ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ։
Կտավը պատվիրել է կինոռեժիսոր Ֆրից Լանգն իր «Սիրո նավակ» ֆիլմի համար։
Սակայն կինոստուդիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Լանգը
հեռացվել է նկարահանումներից։ Իսկ ինչ վերաբերում է Դալիի աշխատանքին, ապա
այն ֆիլմի համար պետք չի եղել։
Комментариев нет:
Отправить комментарий