2012 թվականի հունվարին Հունական խոշորագույն թանգարաններից մեկից` Աթենքի Պատկերասրահից,
գողացան Պիկասոյի և Մոնդրիանի երկու կտավ:
Թանգարանի աշխատակիցների տեղեկատվության համաձայն, կորել էր հայտնի
նկարիչ Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» նկարը (56 -ը 40-սմ չասփերով): Այդ
ստեղծագործությունը նկարվել է 1934 թ., այն թանգարանին է նվիրել
ֆրանսիական գեղարվեստի միությունը 1940 թ. և դա աթենքյան թանգարանում
Պիկասոյի միակ կտավն է:
Պիկասո- «Կնոջ գլուխը» |
Երկրորդ գողոցված նկարը
Մոնդրիանի 1905 թ. ստեղծված կտավն է:
Դա Մոնդրիանի` թանգարանում եղած երկու ստեղծագործոթյուններից մեկն էր:
Երկու կտավներն էլ մեծ արժեք ունեին:
Նախնական տվյալների համաձայն , գողը մտել էր թանգարան առավոտյան շուտ,
բակի կողմից` կոտրելով պատշգամբի դուռը: Չարագործը անցել էր թանգարան
և շրջանակից հանել երկու կտավները : Միանգամից տարածվեց այն լուրը, թե նա փորձել է
գողանալ ևս մի նկար, բայց հրաժարվել է այդ մտքից, քանի որ աշխատել է
ազդանշանային համակարգը: Գողը, ով հնարավոր է` ուներ համախոհներ,
կարողացել է հեռանալ թանգարանից կտավների հետ: Քրեագետները ստուգեցին ներքին տեսախցիկների տեսագրությունները, որպեսզի գտնեն հանցագործի
հետքը: Սակայն և' հանցագործը, և' կտավները մինչը օրս չեն գտնվել...
Комментариев нет:
Отправить комментарий