Աշխարհում
շատ տեսարժան
վայրեր կան, որոնք հակված են լինել աշխարհի 8-րդ հրաշալիքը: Միլանի գոթական տաճարը
(Duomo di Milano) իր գեղեցկությամբ, հմայքով դրանց շարքերում
է:
Այս հսկայան կառույցը
գտնվում է Իտալիայում, Միլանի Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում:
Տաճարի կառուցման
գաղափարը պատկանում
է Սիմոնե դե Օրսենիգոնին,
իսկ կառուցման
նախաձեռնությունը հանձն է առել Անտոնիո դա Սալուցոն: Տաճարը նվիրված է Սանտա Մարիա Նաշենտեին:
Աշխատանքները
սկսվել են 1386թ.: Նախ կառուցվել են 3 հիմնական մասնաշենքերը՝ Արքեպիսկոպոսի պալատը, Հասարակության պալատը և Սուրբ Ստեփանոսի կնունքի պալատը: Սկզբում նախատեսված էր տաճարը կառուցել
լատինական խաչի ձևով: Տաճարը կառուցելիս Լեոնարդո
դա Վինչիի և Դոնատո Բրամանտեի խորհրդով
գոթական ոճը միահյուսվում է ժամանակի Ռենեսանսյան
մշակույթի տարրերի հետ: Կառուցմանը
մասնակցել են ավելի քան 180 ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ:
Հետագա աշխատանքները ձգձգվել են, առաջացել
են ֆինանսական
խնդիրներ: Պատմվում
է, որ հատուկ ընտրված աղջիկներ՝ հագած սպիտակ զգեստներ,
շրջել են Միլանի փողոցներով՝
տաճարի համար հանգանակություն հավաքելու:
1805թ.ի մայիսի 20-ին Նապոլեոն Բոնապարտը
Կառլո Պելիչանիին
հրամայում է ավարտել տաճարի շինարարությունը և վերջապես 1813թ.- ին տաճարն արդեն ամբողջովին
կառուցված էր: Այժմ այն Միլանի արքեպեսկոպոսի նստավայրն է:
Միլանի տաճարի ինտերիերը |
Տաճարն ունի 106.5 մետր բարձրություն և պատրաստ է տեղավորել 40 000 մարդու միաժամանակ։ Կառույցի
ներսում է գտնվում Միլանի հովանավոր Մադոննայի
ոսկե արձանը, որը տաճարի գլխավոր խորհրդանիշն
է: Տաճարն ունի բազմաթիվ
մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների
ցանցով: Տաճարն իր մեծությամբ
4-րդն է աշխարհում, իսկ Եվրոպայում՝ 3 –րդը: Այն իր ողջ շքեղությամ
իրավունք ունի համարվել 8-րդ հրաշալիքը աշխարհում:
Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը
Комментариев нет:
Отправить комментарий