«Երբ ես իմ շուրջը տեսնում եմ, թե մարդիկ, չիմանալով ինչպես անցկացնել իրենց ազատ ժամանակը, փնտրում են ամենախղճուկ զբաղմունքներ ու զվարճություններ, ես վերցնում եմ մի գիրք և ինքս ինձ ասում ՝ միայն սա բավական է ամբողջ կյանքի համար»:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Դեռևս հնագույն ժամանակներում գիրք կարդալը արիստոկրատիայի շրջանում համարվել է լավագույն զբամունքներից մեկը: Նրանք, ովքեր սիրում են կարդալ, գիտեն գրքի կախարդիչ ուժի մասին: Գրքերը մտքերի նավեր են, որոնք թափառում են ժամանակի ալիքների վրայով և իրենց թանկարժեք բեռը հոգատարությամբ տանում սերնդից սերունդ, իսկ լավ գիրքը իսկական զրույց է խելացի մարդու հետ, քանզի գրքի հետ մարդը մենակ չի մնում իր մտահորիզոնի չորս պատերի մեջ: Եվ ահա ամառային հանգստի, բարձր տրամադրությունը պահելու, դեպրեսիայից դուրս գալու համար 10 հետաքրքիր գրքեր, որոնք ավելի օգտակար դեղամիջոց են, քան շոկոլադն ու տարատեսակ ըմպելիքները:
«Երբ ամեն ինչ կորած է, մնում է միայն հույսը»,- հավաստիացնում է Բրեդբերիի պատմվածքներից մեկի հերոսը: Այս խոսքերը կարծես լավագույն կարգախոսն են «Դեղ ընդդեմ մելանխոլիայի»
հերոսների համար:
Գրքի
յուրաքանչյուր էջում ընթերցողը կարող է ականատես լինել տխուր ժպիտների, հրաշքների, ցնծության և բազում անհանգստությունների և կյանքի հանդեպ տածած անհուն ծարավի:
Եթե փորձենք երբևէ գրքի ծավալը մոտեցնել ականջին, ապա մենք ունկնդիր կդառնանք ինչ որ մեկի լացին, ուրախությանը, տխրությանը, տերևների խշխշոցին, անձրևի ձայնին: Իսկ այս գրքով դուք ականատես կդառնաք ամերիկյան
փոքրիկ մի քաղաքի պատմությանը,
որտեղ, ինչպես աշխարհի բոլոր ծայրերում, հյուր են եկել սերն ու ցավը, վախն ու հույսերը, ընկերությունն
ու ատելությունը:
Գիրքը պատմում է առեղծվածային Նիիչավոյի
զվարթ աշխատակիցների
մասին, որոնք լրջորեն զբաղվում են կախարդանքների
ուսումնասիրություններով:
Ստրուգացկի եղբայրների
հումորը հարկավոր է հասկանալ,
զգալ, իսկ դրա համար գիրքը հարկավոր է կարդալ թեթև, լավատեսական
տրամադրությամբ:
Էրլենդ Լուի ամենահայտնի
ստեղծագործություներից մեկն է, որը պատմում է մի երիտասարդ
մարդու մասին, ով կյանքի այս հատվածում
ճգնաժամի մեջ է գտնվում, միայն թե առաջին հայացքից ամեն ինչ թվում է ծիծաղելի և հեշտ: Սակայն եթե փոքր ինչ խորանաք, կնկատեք, թե որքան հուզիչ է այս լավատեսական գիրքը և որքան վարպետորեն է նկարագրված յուրաքանչյուր
դետալ և կհասկանաք, որ <<ամենավատ այլընտրանքը
դա վերածվելն է այնպիսի մարդու, որից աշխարհը կդառնա ավելի վատը, քանի իրականում գոյություն
ունի>>:
Էլիզաբեթ Գիլբերտ «Ուտել, աղոթել, սիրել»
Սա ինքնակենսագրական է ժամանակակից
հաջողակ մի
կնոջ մասին, ով կորցնում է կյանքի համն ու նորից ձեռք բերում այն: Նա յուրաքանչյուր
ընթերցողին հիշեցնում
է այն մասին, ինչն ընթերցողն իրո ուզում և երազում է՝ ազատություն, երջանկություն,
կյանքի հաճույքները
վայելելու և կյանքում ինքդ քեզնով ապրելու կարողություն:
Սա վեպ է, որի մասին երկու խոսքով չես կարող պատմել: Առաջին հայացքից սա պատմություն է ընտանիքի մասին, որի յուրաքանչյուր անդամ փորձում է իր տեղը գտնել այս տարօրինակ աշխարհում: Իսկ ավելի խորը դիտելով՝ սա հենց կյանքն է՝ իր բոլոր դրսևորումներով՝ ոչ միշտ ճիշտ, երջանիկ, բայց միշտ հիասքանչ:
Գրքի տասնվեցամյա հերոսուհին
նոր-նոր է սկսում ապրել և ցանկանում է ամեն ինչ հասցնել կյանքում:
Այդ պատճառով նա իր ցանկությունների ցուցակն է կազմում և անցնում գործի: Այս անկեղծ վեպը կարծես կանգնեցնում
է ժամանակը՝
հիշեցնելով այն մասին, որ հարկավոր է գնահատել կարևորը, բաց չթողնել պահը, վայելել այն բոլոր արկածները, որ տալիս է կյանքը ամեն օր:
Անցնում են ժամանակները, փոխվում են դարերը, բայց ընթերցասերները առաջվա նման չեն կարողանում կտրվել այս անհավանական պատմվածքից, որը պատմում է երեք անհոգ ամերիկացիների ճանապարհորդության մասին, որն անցնում է Թեմզա գետով: Գիրքը՝ համեմված դասական, բրիտանական հումորով, իսկական դեղամիջոց է տխրության դեմ:
Ջոան Հարիս «Մոշի գինի»
Սա հուզիչ հեքիաթ է մեծերի համար: Գիրքը սեփական «ես» ը գտնելու, փոփոխությունների մասին է: Գիրքը պատմում է այն մասին, որ կախարդանքը
մեզ շրջապատում
է միշտ և ամենուրեք, հարկավոր է պարզապես այն տեսնել: Գլխավոր հերոսի այս հետաքրքիր պատմությունը, ով գնում է գյուղ ինքն իրեն և իր երջանկությունը գտնելու, կարող է ոգեշնչել շատերին իրենց կյանքում ինչ որ բան փոխել և կյանքին փոքր ինչ թեթև նայել:
Այս վեպը հարկավոր է կարդալ առանց շտապելու:
Այն հարկավոր է վայելել ինչպես անզուգական
սիմֆոնիան: Այս գիրքը յուրաքանչյուր
ընթերցող կհասկանա յուրովի: Այն նման է խճանկարի, որից տարբեր մարդիկ տարբեր պատկերներ
են ստանում: Գրքում առկա են հրաշքներն
ու միստիկան:
Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը
Комментариев нет:
Отправить комментарий