вторник, 22 июля 2014 г.

Մարմաշենի ճարտարապետական համալիր





Մարմաշենի ճարտարապետական համալիրը (Լենինականից 8-9 կմ հեռավորությամբ, դեպի հյուսիս-արևմուտք) գտնվում է Ախուրյանի գեղատեսիլ հովտում, ձախափնյա մի հարթավայրի վրա, նախկին Ղանլիջա գյուղում (որը այստեղից փոխադրվեց արևելակողմի սարահարթը ու վերանվանվեց Վահրամաբերդ):
Հուշարձանախումբը բաղկացած է 4 եկեղեցուց, ժամատնից և այլ կաոուցվածքներից։ Հիմնական խմբից անջատ, հյուսիսակողմյան մի բարձունքի վրա պահպանվել է կիսավեր դարձած մատուռանման մի եկեղեցի։ Փոքր ինչ հարավ-արևելք. Ախուրյան գետի երկու ափերին, պահպանվել են հին կամրջի մնացորդներ:
Մարմաշենի ճարտարապետական համալիրը
Մարմաշենի կազմում մտնող միայն գլխավոր եկեղեցին (որը նաև Վահրամաշեն է կոչվում) ունի ստույգ տեղեկություն կառուցման ժամանակի մասին՝ վկայված Սամվել Անեցու կողմից և հարավային ճակատի կենտրոնական հարթության վրա փորագրված բազմատող ու գեղեցիկ արձանագրուլոյամբ։ Երկու վկայագրերում էլ որպես գլխավոր եկեղեցու կառուցող հիշատակված է իշխան Վահրամ  Պահլավունու անունը։ Ըստ պատմիչի՝ «Սկիզբ շինուածոյ մեծանուն և վայելչաշեն զարմանակերտ և հոյակապ ուխտին Մարմաշենոյ՝ ի քրիստոսասեր  իշխանանց իշխանէն Վահրամայ. սկսել ի ՆԼԵ թուին և աւարտեալ ի ՆԽԳ ին»։ Այս վկայությամբ եկեղեցու կառուցումն սկսվել Է 986 և ավարտվել Է 994 թթՇինարարական արձանագրության մեջ ասվում է, որ շինարարությունը «...կատարեցաք մեծ ջանիւ բազում ծախիւք....» աջակցությամբ իր մոր՝ տիկնաց-տիկին Շուշանիկի, Վասակ, Ապլղարիբ և Համզէ եղբայրների։ Հիմնադրման թիվը նշված է ոչ թե ՆԼԵ, այլ ՆԼԷ (988), իսկ ավարտը՝ 1029, որը իրավացիորեն վերագրվում է ամբողջ խմբին:
Գլխավոր եկեղեցին 10-րդ դարում արդեն կանոնիկ դարձած, Շիրակի և այլ ճարտարապետական դպրոցներում լայն կիրառություն ստացած, իր ձևերով ու բոլոր հատկանիշներով կատարյալ գմբեթավոր դահլիճ է՝ ավանդատներով միայն ավագ խորանի երկու կողմերում, եռանկյունաձև զույգ որմնախորշերով արտաքին պատերում (բացի արևմտյան) ու առանց նախաբեմական մասի՝ աղոթասրահում։
Դարաշրջանի ճարտարապետական ոճն իր փայլուն կատարելությանն է հասցված այս հուշարձանում։ Բոլոր ճակատները հարդարված են զույգ որմնասյուներին հենվող որմնակամարներով, որոնց ոիթմն ու համաչափությունը յուրաքանչյուր ճակատի կենտրոնական մասում ընդգծված է ավելի լայն ու բարձր որմնակամարի տակ ամփոփված լուսամուտներով (հարավային ճակատում կամարաձև, արևմտյանում և հյուսիսայինում՝ ուղղանկյուն): Բարձր արվեստով, ոսկերչական նրբությամբ են մշակված ճարտարապետական բոլոր մանրամասները՝ որմնասյուների (հատկապես անկյունային) խարիսխներն ու խոյակները, լուսամուտների երեսակալները, միակը հանդիսացող արևմտյան շքամուտքը (որի երեսակալում, վերնաքիվում առկա են անտիկ ճարտարապետությունից որդեգրած մոտիվները՝ հուլունքաշարի, ատամնաշարի և ականթի տերևների):
Մարմաշենի գլխավոր եկեղեցին
Նույն սկզբունքով (ինչպես ճակատների հարթությունները) մշակված է, գմբեթի բազմանիստ թմբուկը, որը պսակված է հովհանոցաձև ծալքավոր վեղարով։ Նիստերի անկյունները շեշտված են երեքական որմնասյուներից կազմված փնջերով, որոնք հիմք են հանդիսանում նիտոերր պտսկող եռանկյունի ճակտոնների համար։
Շիրակի ճարտարապետական դպրոցում առաջացած ու ընդհանրական դարձած այս մոտիվները, որ հանդիպում են Անիում (ըստվերակազմության նախագծերի՝ Մայր տաճարում) , Խծկոնքում (ս. Կարապետ, ս. Սարգիս), նույն ժամանակաշրջանի այլ հուշարձաններում (Ամբերդ, Բջնի, հավանաբար՝ Կեչառիս), լայնորեև կիրառվում են նաև հայ ճարտարապետության զարգացման հաջորդ փուլում։
Մարմաշենի գլխավոր եկեղեցին տաղանդաշատ ճարտարապետի բարձրարվեստ ստեղծագործություն է, Շիրակի ճարտարապետական դպրոցի և միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում գտնվող մյուս եկեղեցին, որից պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան պատերը, նույնպես գմբեթավոր դահլիճի տիպին է  պատկանում ու հավանաբար, ժամանակակից է գլխավորրն։ Երրորդ եկեղեցին տեղադրված է գլխավորից փոքր-ինչ հեռու, հարավային կողմում։ Փոքր չափերի այս հուշարձանը պատկանում է մի այլ, խաչագմբեթ եկեղեցիների տիպին՝ ավանդատներով չորս անկյուններում։ Ի տարբերություն նախորդների, սրա ճակատները, ինչպես նաև գմբեթի գլանաձև թմբուկը զուրկ են հարդարանքի միջոցներից։ Բացառություն է կազմում միայն արևմտյան ճակատը, որն աշխուժացված է գեղեցիկ շքամուտքով ու նրա վերնամասում տեղավորված ուղղանկյուն լուսամուտով՝ շրջապատված քանդակազարդ երեսակալով։
Թ. Թորամանյանի կողմից հիշատակված կլոր եկեղեցին (պեղված 1940 թ.) հիմնական խմբի չորրորդ հուշարձանն Է։ Արտաքին շրջանաձև պարագծում ներգծված խաչ՝ էկազմավորված ուղիղ սկզբնամասեր (բեմեր) ունեցող չորս խորաններով, որոնց միջև տեղավորված են մեկական ավանդատներ։ Հատակագծային հորինվածքն ու արտաքին պարագծով շրջանցող տրամատավորված գետնախարիսխների ձևերը համանման են Խծկոնքի ս. Սարգիս եկեղեցուն, որպիսի հանգամանքը թույլ է տալիս այս հուշարձանը ևս թվագրել 11-րդ դարով։
Հիմնական խմբի մեջ է մտնում նաև ժամատունը, որն ավելի ուշ (անհայտ է երբ) կցվել է գլխավոր եկեղեցու արևմտյան կողմից, ու ծաոայել որպես Պահլավունիների իշխանական տոհմի հանգստարան։ Պատկանում է չորս սյունանի ժամատների տիպին։ Սրա մեջ է բացվում գլխավոր եկեղեցու միակ արևմտյան դուռը։ Ավերակ դարձած հուշարձանից պահպանվել են պատերի միայն ստորին մասերը։ Հյուսիս-արևելյան անկյունում գտնվում է իշխան Վահրամ Պահլավունու գերեզմանի տապանաքարը, որը եկեղեցու հետ միասին նորոգվել է 19-րդ դարի վերջին։
Հիմնական խմբից անջատ տեղադրված փոքր կիսավեր եկեղեցին Թ. Թորամանյանը թվագրում է 7-րդ դարով, սակայն նկատի աոնելով գմբեթի գլանաձև թմբուկի պահպանված մասը, այս հուշարձանը ևս պիտի համարվի ժամանակակից մյուսներին։
Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցին պատկանող ու Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում ստեղծված հուշարձանների և հուշարձանախմբի ցուցակը կարելի է լրացնել, հիշատասկելով Դպրեվանքը (Անիից դեպի հյուսիս), Մակարավանքը (Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղից I-IV կմ հարավ). Կարմիր վանքը (Անիի շրջանի Հայկաձոր գյուղում), Հոգեվանքը (նույն շրջանի Սառնաղբյուր գյուղից հյուսիս-արևմուտք):
Այսպիսով, զարգացած միջնադարի հայկական ճարտարապետության առաջին փուլում (9-֊11-րդ դդ.) Անի-Շիրակի ճարատարապետական դպրոցն ունեցել է բազմակողմանիորեն հարուստ ու ծանրակշիռ ներդրում, արտահայտել  դարաշրջանի ոճական գլխավոր ուղղությունը, կրողն է հանդիսացել նրա քաղաքաշինական, ճարտարապետագեղարվեստական ու շինարվեստի հիմնական նվաճումների։ Միևնույն ժամանակ դրանք չափանիշի նշանակություն ունեցան, ընդօրինակման աղբյուր ծառայեցին Հայաստանի նույն ժամանակաշրջանի ճարտարապետական մյուս դպրոցների համար։ Այդ առումով էլ խոշոր է ու նշանակալից Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցի դերը 9-11-րդ դարերի հայկական ճարտարապետության մեջ։
Պատմական   նույն   ժամանակաշրջանում, 9-11-րդ դդ. բերդերի և եկեղեցիների կառուցումներ կատարվեցին նաև Այրարատյան նահանգի կենտրոնական մասում` Արագածոտն (հարավային հատված), Կոտայք և Մազազ գավառներում։ Դրա նախաձեռնողները նույն Պահլավունի իշխաններն էին, հայոց կաթողիկոսները։ ճարտարապետությունն այստեղ հիմնականում զարգացավ սերտ կապեր պահպանելով Շիրակի հետ, համարյա հանդես չբերեց ինքնուրույն դեմք։

Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий