Աշխարհի
հրաշալիքները յոթն են: Սա հայտնի է բոլորին, բայց այս թիվը դեռ չի նշանակում, որ
<<հրաշալիքներ>> կոչմանն արժանի վայրեր աշխարհում այլևս չկան…Ձեզ ենք
ներկայացնում դրանցից մի քանիսը.
Ալգամբրա,
Իսպանիա
Իսպանիայի
հարավում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետա-պարկային համալիր է Ալհամբրան,
որի հիմնադիրն
է 1238-ին Գրանադան նվաճած Մուհամեդ I Իբն Նասրը: Աշտարակներով
և բերդապարիսպներով պաշտպանված այս հսկայական համալիրի
մեջ մտնում էին բազմաթիվ
մզկիթներ, բնակելի տներ, բաղնիքներ,
զբոսայգիներ, գերեզմանոց:
Ալգամբրան կառուցել
են արաբ ճարտարապետները, քանի որ մավրական
մշակույթի ներկայացուցիչները ցանկանում էին արևոտ Գրանադայի
տարածքում ունենալ հարազատ հողի մի մասնիկը։
Այդպիսով, ստվերաշատ
այգիների մեջ առաջացել է Ալգամբրան՝ էմիրների
վարչակենտրոնը և նստավայրը։ Ներկայումս
Ալգամբրան մահմեդական
ճարտարապետության թանգարան
է։
Պագոդա Շվեդագոն, Մյանմա
Շվեդագոն
անունով 98 մետրանոց
հսկայական պագոդան
(բուդդայական կամ հինդուիստական բրգաձև պաշտամունքային կառույց)
զբաղեցնում է գրեթե 5 հեկտար տարածք: Այն շրջապատված է այլ հավանգներով,
որոնք պահպանում
են բուդդայական
անգին մասունքները:
Ըստ առասպելի
այն ավելի քան 2500 տարեկան է, թեպետ որոշ հնէաբաններ
կարծում են, որ այն կառուցվել է մեր թվարկության
6-10-րդ դարերում:
Սակայն այնպիսին,
ինչպիսին մենք հիմա կառույցը
տեսնում ենք, դարձել է 15րդ դարում՝ Շինսոբու թագուհու
օրոք: Շվեդագոն
բարձրացող ուծտավորների
համար այնտեղ մեծ արկղեր կան դրված, որոնք նախատեսված
են Բուդդային
նվիրաբերություններ անելու համար: Սա մի սովորույթ
է, որ եկել է հնուց և պահպանվում է մինչն այժմ:
Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան
Այս հիասքանչ ճարտարապետական կառույցի մասին, որը գնտվում է հնդկաստանի
Ագրա քաղաքում,
հավանաբար շատերն են լսել: Դամբարանի կառուցումը
գեղեցիկ և հուզիչ սիրո պատմություն ունի: Կառուցվել է
1632-1653թթ Շահ Ջահան թագավորի
կողմից և նվիրել իր կնոջ՝ Մումթազ Մահալի հիշատակին,
ում անչափ սիրում էր: Դամբարանի կառուցման
աշխատանքները տևել են 21 տարի: Թաջ Մահալի բարձրությունը գմբեթի հետ միասին
74մ է: Նրա չորս կողմում կառուցված
մինարեթների բարձրությունը 42մ է: Այս կոթողն ամբողջությամբ կառուցված
է ձյունասպիտակ
մարմարից:
Խարմանդիր
Սահիբ, Հնդկաստան
Խարմանդի
Սահիբը համարվում
է Հնդկաստանի
ամենահին և ամենահիասքանչ տաճարներից
մեկը: Կառույցի
գմբեթները ոսկեզօծ են, ըստ որի այն հաճախ անվանում
եմ <<Ոսկե տաճար>> : Տաճարի մուտք տանող ճանապարհն անցնում է մարմարե կամրջով՝ կառուցված
լճակի վրա, որի ջուրը բուժիչ է համարվում: Կամուրջով
անցնող ճանապարհը
խորհրդանշում է անցումը մեղքերից
դեպի քավություն:
Մաչու – Պիկչու, Պերու
Այս վայրը համարվում
է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը: Այն գտնվում է Պերուի տարածքում:
Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 2450 մ: Այն համարում
են <<քաղաք երկնքում>> , <<քաղաք ամպերի մեջ>>,
երբեմն էլ
<<ինկերի կորած քաղաք>>: Ըստ հնէաբանների, քաղաքը ստեղծվել է որպես ինկերի իշխանների համար լեռնային ապաստան մոտավորապես 1440 թ.: 1532
թ. քաղաքի բնակիչները առեղծվածայնորեն անհետացել են:
Սուրբ Պետրոսի տաճար, Վատիկան, Իտալիա
Սուրբ Պետրոսի տաճարը համարվում է Իտալիայի ամենահիասքանչ տեսարժան վայրերից
մեկը և ամենամեծ քրիստոնեական
եկեղեցին աշխարհում:
Տաճարի կառուցման
աշխատանքներն ավարտվել
են 1590 թ. ին: Այստեղ կարելի է զգալ հին Հռոմի շունչը և հիանալ տաճարի գեղեցկությամբ, մասնակցել պատարագի
և ստանալ քահանայի օրհնությունը:
Անգկոր –
Վատ, Սիեմ-Ռիփ
Մի հսկայական վանական համալիր՝ կառուցված
Կխմերների կայսրության
Սուրյավարման II թագավորի
օրոք, որպես կայսրության գլխավոր պետական տաճար: Անգկոր Վատը համարվում է Կխմերների կայսրության
կլասիկ ճարտարապետության ամենակատարյալ գլուխգործոցը:
Մի քանի մակարդակներով 65մ բարձրությամբ կառույցը
հանդիսանում է ասիական ամենաբարձր
բուրգը: Անգկորը գրանցված է
UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության
ցանկում և դասվում է է հարավ-արևելյան Ասիայի ամենակարևոր հնագիտական
հուշարձանների շարքին:
Տեոտիուական,
Սան Խուան Տեոտիուական, Մեքսիկա
Այս հին բնակավայրի
անվանումը թարգմանաբար
նշանակում է
<<քաղաք, որտեղ մարդիկ աստվածներ
են դառնում>>:
Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ հին քաղաքի ամբողջական
տարածքը կազմել է 26–28 կմ քառակուսի, իսկ բնակչությունը մոտ
200.000 մարդ: Սա համարվում է հարավային կիսագնդի
ամենահին քաղաքներից
մեկը, որի ստույգ տարիքը ոչ ոք չգիտի: Այստեղ է գտնվում
<<արևի տաճարը>>
, որի բարձրությունը 63 մ է, իսկ նախկինում
եղել է 75մ:
Հին քաղաքի պատերը, Դուբրովնիկ, Խորվաթիա
1979
թ. Դուբրովնիկ
հին քաղաքը հայտնվել է UNESCO
ի համաշխարհային ժառանգույթունների ցանկում,
այդ փվում և քաղաքի պատերը, որոնք շրջապատում են քաղաքը չորս կողմերից: Այստեղ կա հուշարձանների, աշտարակների, ամրոցների,
եկեղեցիների, թանգարանների,
դպրոցների, պատկերասրահների մի պատկառելի
հավաքածու: Քարե պատերը կանգնեցվել
են քաղաքի պաշտպանության նպատակով՝
Դուբրովնիկ քաղաքի հինադրան օրից սկսած:
Պետրա, Հորդանան
Այս կառույցի առանձնահատկությունն այն է, որ այն մասամբ բաղկացած
է սովորական
շինություններից , իսկ մի մասն էլ փորված է ժայռից: Պետրա քաղաքը լքված է եել շուրջ
1000 տարի, լքաված է եղել նաև շինությունը:
Բնակիչների հեռացման
պատճառ եղել է երկրաշարժը:
Բայց մեր օրերում այն վերածվել է Մերձավոր Արևելքի կարևորագույն հնէաբանական
վայրերից մեկը:
Միլանի տաճար՝ Դուոմո, Միլան, Իտալիա
Միլանի ամենակարևոր կառույցներից
մեկը ՝ Սուբ Մարիա Նաշենտեի տաճարը, կառուցվել է 1386 թ. : Դուոմոն,
որը թարգմանաբար
նշանակում է տաճար, աշխարհի կաթոլիկ հսկա երեք եկեղեցիներից
մեկն է: Կառույցի ամենաբարձր
գագաթին կանգնեցված
է Մադոննայի
արձանը, որը տեսանելի է քաղաքի տարբեր ծայրերից:
Սուրբ Ընտանիքի քավության
մայր տաճար (Սագրադա Ֆամիլիա),
Բարսելոնա, Իսպանիա
Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն
պատկանող մայր տաճար կատալոնիայի
մայրաքաղաք Պարսելոնայում: Տաճարի ճարտարապետն
է եղել Անտոնիո Գաուդին:
Չնայած նրան, որ եկեղեցին
դեռ գտնվում է կառուցման
վիճակում, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգություն է: Տաճարի կառուցման
աշխատանքները սկսվել են մոտ 150 տարի առաջ և դեռ շարունակվում են:
Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը
Комментариев нет:
Отправить комментарий