Գմբեթը ճանապարհ
է դեպի երկինք, այն կիսագունդ է, իսկ գունդը ամբողջության խորհրդանիշ է, որտեղ չկա
սկիզբ և վերջ: Եկեղեցու գմբեթը աստվածայինի, անհասանելիի խորհրդաբանությունն է: Այն,
որ գմբեթը դրվում է ոչ թե շրջանաձև, այլ քառակուսի, խաչաձև կամ կտրատված հատակագծով
շինության վրա, արդեն իսկ հետաքրքրական է և ստեղծում է մարդ-հատակագիծ-գմբեթ եռանկյունին:
Մի պահ մտածենք, թե ինչ կլիներ, եթե եկեղեցիները գմբեթ չունենային. հենց գմբեթն է,
որ եկեղեցին դարձնում է Աստծո տուն, հավատի վայր և գմբեթն է, որ մի եկեղեցին տարբերակելի
է դարձնում մյուսից: Եկեղեցին եկեղեցի չէր լինի, եթե չունենար գմբեթ, և գմբեթն էլ,
որպես այդպիսին, պատկանում է միայն «եկեղեցի» կոչված շինությանը: Դժվար է պատկերացնել
գմբեթ ունեցող բնակելի տուն: Անհեթեթ է նույնիսկ այն միքտը, որ հին ավանդական տան երդիկը
նույնացվում է գմբեթի հետ: Տան երդիկը հոգևոր ոչ մի հիմք չունի, ընդհակառակը` ուղղված
է դեպի թոնիր` երկրային կյանք:
Պանթեոնի գմբեթը ներսից |
Շինարարական առումով, երբ գմբեթը հենվում է փոխանցումների
միջոցով քառասյուն կամարակապ վանդակի վրա, այն հրող ուժերը կենտրոնանում են, և կառուցվածքային
համակարգը վերածվում է գմբեթը կրող վանդակի, որը կոչվում է դասական կառույց-բալդախին:
5-րդ դարի հայ մատենագրության մեջ գոյություն ունի բալդախինի գրավոր ճարտարապետական-խորհրդաբանական
մեկնաբանությունը, որը մեզ է հաղորդել Ագաթանգեղոսը և անվանել <<Սբ. Գրիգոր Լուսավորչի
տեսիլք>>: Պատմիչը գրում է. «Չորս սյուների խաչերի վրա զարմանատես կամարներ միմյանց կապվեցին և դրա վրա գմբեթաձև խորանարդ ու աստվածակերտ, զարմանալի ամպեղեն շինվածք տեսա»:
Սբ. Սոֆիան վերևի ռակուրսից |
Թաջ Մահալ |
Ավելի ուշ` մուսուլմանական
իշխանության տարիներին, գմբեթը դառնում է մահմեդական արվեստի հիմնական տարր: Մուսուլմանական
գմբեթն ունի հետևյալ տեսակները`
1.
10-11-րդ դդ.-ձվաձև /Հին Իրան/
2.
12-13-րդ դդ.-կոնաձև /Սելջուկյան/
3. 14-րդ
դ.-առագաստների վրա /Հասանի մզկիթ/
4. 16-րդ
դ.-սոխուկանման /Հնդկաստանից/
Իրանական
գմբեթն ունի բավականին բարձր պրոֆիլ: Գմբեթը սկսվում է այնտեղից, որտեղ ավարտվում է
ուռուցիկությունը: Այն ընդունում է մեկ կոնի, մեկ կոնի, մեկ օվալի, մեկ սոխուկի տեսք,
երբեմն պարզապես կազմված է որմնախորշերից /Զուբեյդայի դամբարանը Բաղդադում, Դանիելի
դամբարանը Սուզում/:
Սանտա Մարիա դել Ֆիորե |
Գմբեթավոր կառույց Իրանում |
Վերածննդից
հետո ճարտարապետությունը որոշ ժամանակ զարգացում չի ապրում, սակայն բարոկկոյի ժամանակ
գմբեթը ստանում է նոր կիրառություն: Գմբեթով են պսակում հասարակական-քաղաքական շինությունները
/Մյունխենի արդարադատության պալատ/: Բարոկկոյի շրջանի եկեղեցիներից են Դրեզդենի Ֆրաուենկիրխե
/1743թ./ և Պոտսդամի Նիկոլաեկիրխե /1843թ./ եկեղեցիները:
Դրեզդենի Ֆրաուենկիրխե եկեղեցին |
Եկեղեցիներ
կառուցվում են մինչև օրս, շարունակ վեր են խոյանում նոր ճարտարապետական հորինվածքներ,
ժամանակակից կառույցներ, որոնք անվանում են «եկեղեցիներ»: Սակայն գմբեթը մասամբ է պահպանել
իր նշանակությունը: Այժմյան եկեղեցիները /հատկապես Արևմտյան Եվրոպայի/ հազվադեպ են
գմբեթ ունենում, շքեղ տեսք ունեն….երևի թե ժամանակն է նոր ռեֆորմացիայի….
շարունակելի....
հատված հետազոտական աշխատանքից
թեմա՝ <<Գմբեթի զարգացման պատմությունից>>
Նավասարդյան Գոհար
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս
կարդացեք նաև՝ Գմբեթի տարատեսակները
Գմբեթի սիմվոլիկան