вторник, 21 мая 2013 г.

Կամիլլա Կլոդել /1864-1943/



Կամիլլա Կլոդել

Այս կին քանդակագործի ճակատագիրը իրապես դաժան եղավ և եթե չլիներ նրա տաղանդը, նա չէր էլ մնա պատմության մեջ….. Սակայն հենց տաղանդն էլ կործանեց նրան....
 Կլոդելների հասարակ ընտանիքն ուներ 2 տաղանդավոր զավակ` Պոլ Կլոդելը, ով դարձավ ֆրանսիացի դրամատուրգ, դասական գրող և Կամիլլան, ով դառնալու էր հանճարեղ քանդակագործ: Տղան անրջում էր մտացածին դղյակներում, իսկ աղջիկը` կավե ֆիգուրների աշխարհում:
1882թ. Կլոդելը մեկնում է Փարիզ, Գեղեցիկ արվեստների դպրոցը փակ էր նրա համար, ուստի սկսում է դասերի   հաճախել Ալֆրեդ Բուշեի մոտ: Վերջինս նրա աշխատանքները ցույց է տալիս դպրոցի տնօրեն Պոլ Դյուբուային, որը, հավանելով դրանք, ընդունում է Կլոդելին: Նա   Կլոդելի ստեղծագործությունները համարում է Ռոդենի դպրոցի արդյունք: Սա իրականում սխալ կարծիք էր, քանի որ այս երկու ստեղծագործողները նույնիսկ չգիտեին միմյանց մասին, սակայն հետագայում հանդիպելու են…..Գալով Բուշեի արվեստանոց` Ռոդենը հիանում է Կլոդելի գեղեցկությամբ: Նա քանդակի բաժնի ուսանողուհուն հրավիրում է իր մոտ ենթավարպետ աշխատելու: Ավելի ուշ Կլոդելը դառնում է նրա բնորդը, մուսան, կողակիցը…..Սա Կլոդելի անկման սկիզբն էր, նա չէր կարող լինել երկրորդը, իսկ Ռոդենի կողքին առաջինը լինել հնարավոր չէր….


Տաղանդ և ոգեշնչում


1888թ. Կլոդելը քանդակում է «Մոռացություն» քանդակը` իր առաջին մեծ ստեղծագործությունըՀասարակությունն այն համարում է Ռոդենի «Համբույրի» կրկնօրինակը: 4 տարի անց հայտնվում է Կլոդելի «Վալսը», որը, ըստ հասարակական կարծիքի, Ռոդենի քանդակների նման դինամիկ է, էքսպրեսիվ: «Կլոտո» քանդակի համար բոլոր կողմերից լսվում է նույնը` նմանակում, նմանակում, նմանակում…. 
 Ցանկացած կնոջ համար հպարտություն կլիներ Ռոդենի հետ համեմատվելը, սակայն ոչ Կլոդելի համարՆապաշտում էր Ռոդենին, սիրում էր աննկարագրելի սիրով, բայց հոգնել էր նրա ստվերը լինելուց: Վերջնական հիասթափությունը վրա է հասնում Ռոդենի և ն րա նախկին սիրո` Ռոզա Բերի հետ կապի մասին իմանալու ժամանակ: Ռոդենի արդարացումները չեն փրկում իրավիճակը: Վիրավորված կինն առաջարկում է` կամկամՌոդենը դեռահասի պես կորցնում է իրեն, սակայն Կլոդելին վերադարձնելու փորձեր չի անում:
Կամիլլան տարվում է կավով……1895 թվականը նրան տալիս է «Հասուն տարիք»  քանդակի առաջին տարբերակը: Կինը բռնել է իր սիրելիի ձեռքից, որի ձգում է մահը: Հերոսը դեռ չի որոշել ` ում հետ է գնալու:
Հասուն տարիք
  3 տարի անց ստեղծվում է 2-րդ տարբերակը, որտեղ մահը տանում է տղամարդուն: Ռոդենը չի գալիս Կլոդելի հետևից, Կամիլլան չարությամբ է լցվում նրա հանդեպ: Կլոդելը կորցնում է իր բնակարանը, մնում է առանց գումարի, Ռոդենը ոչնչով չի օգնում, հեշտությամբ մոռացել էր նախկին սերըԿլոդելի մոտ սկսվում է դեպրեսիվ շրջան: Գիշերները թափառում էր Ռոդենի առանձնատան մոտ, որտեղ ապրում էր Ռոզայի հետ, իսկ  ցերեկները դուրս չէր գալիս: Հուսահատությունը հասցնում է նրան հոգեբուժարան

Վալս
Կյանքի վերջին 30 տարիները Կլոդելը անցկացնում  է Մոնդեվերգի հիվանդանոցում:   Իր ողջ կյանքի անհաջողությունների համար նա մեղադրում էր Ռոդենին: Նրան կանչում էր հարազատ Վիլնեվը, բայց մեծ հանճարը այլևս երբեք չի տեսնելու այն: Հարազատները հրաժարվում են Կլոդելից: Միայն նրա մահվանից 12 տարի անց են հոգեբուժարանի գերեզմանոցին դիմում աճյունը տեղափոխելու համար, սակայն ստանում են հետևյալ պատասխանը. «Գերեզմանոցի այդ հատվածը օգտագործվել է այլ նպատակների համարնրան հատկացված տարածքն անհետացել է…»:
Սակայն Կլոդելի ժամանակն այնուամենայնիվ եկավ….Նա հասավ հետմահու փառքի, դասվեց դարաշրջանի մեծ քանդակագործների շարքին, մնաց դժբախտ, բայց ՀԱՆՃԱՐԵՂ

Դե եսիմ` Գ.Ն.