Էնդի Ուորհոլի
«Ազատության արձանը» նկարը նոյեմբերին Նյու Յորքում աճուրդի ժամանակ վաճառվեց
43 մլն 762հզ 500 դոլարով: Կտավը Ուորհոլը ստեղծել է 1962 թվականին: Սա փորագրություն էր մետաքսի վրա` եռաչափ պատկերի էֆեկտով:ԱՄՆ-ի գլխավոր խորհրդանիշը թղթի վրա տպված է կանաչ և կամիր երանգների մեջ: Այն կարծես ցույց է տալիս մեկ արձանի օրգանական փոփոխությունը` օրվա տարբեր ժամերին, պատկերված տաբեր տոներով ու խորություններով:
|
Ուրհոլ-Ազատության արձանը |
Այստեղ 23մլն 714հզ 500 դոլարով վաճառվել է նաև
Ուորհոլի մեկ այլ` «Մարլոն» կոչվող կտավը, որը ստեղծվել է նրա կողմից
1966թ-ին ֆրանսիացի դերասան Մարլոն Բրանդոյի կերպարից: Սա ևս փորագրություն է մետաքսի վրա /շելկոգրաֆիա/:
|
Ուորհոլ-Մարլոն |
«Քրիսթիս»
աճուրդում վաճառված ևս մեկ մեծ արժեք ունեցող կտավը ամերիկացի
էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրանց Քլայնի «Անանուն» աշխատանքն է: Կտավը վաճառվեց
40 մլն 402 հզ 500 դոլարով, այն դեպքում, երբ նրա նախնական արժեքը 20-30
մլն դոլար էր:
|
Ֆրանց Քլայն- «Անանուն» |