вторник, 7 мая 2013 г.

3D նկարներն ունեն 2000 տարվա պատմություն


Այժմ մեծ տարածում գտած սթրիտ-արտի /փողոցային արվեստ/ տեսակներից մեկը` 3D նկարը, որն արվում է հիմնականում ասֆալտի կամ պատերի վրա, այնքան էլ ժամանակակից հիմքեր չունի...
  Հին Հունաստանում երկու նկարիչներ գրազ եկան, թե նրանցից որ մեկի ստեղծագործությունը բնականին ավելի մոտ կստացվի: Նրանք բազմություն հավաքեցին հրապարակում և բոլորի աչքի առջև ցուցադրեցին իրենց նկարած աշխատանքները: Նրանցից մեկը մի կողմ տարավ ծածկոցը, և երևաց նրա նկարած խաղողի ողկույզը: Տարածքի ծառերի վրայի թռչունները շտապ մոտեցան, որպեսզի ուտեն խաղողը....Նրանք խաբվեցին, քանի որ նկարված խաղողը բնականին շատ մոտ էր:
  -Հիմա դու մի կողմ տար ծածկոցը և ցույց տուր նկարածդ,-ասաց նկարիչն իր հակառակորդին:
-Չեմ կարող,-պատասխանեց վերջինս,-չէ որ ծածկոցը նկարված է....
Եվ առաջինը ընդունում է իր պարտությունը` ասելով. "Ես խաբեցի թռչունների աչքը, բայց դու խաբեցիր գեղանկարչի աչքը":
Այս դեպքից հետո նմանատիպ նկարներն անվանվում են "խաբողներ", իսկ նոր ժամանակներում` տրոմպլեյ /ֆրանս.` trompe l’oile-տեսողական խաբկանք:
3D рисунки на асфальте

Пер Боррель дель Касо, убегающая критика, тромплей
Պեռ Բոռռել դել Կասո-Փախչող քննադատություն

Генри Фузели, 1750 год, тромплей
Հենրի Ֆուզելի.1750 թ.
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

Комментариев нет:

Отправить комментарий