Չնայած նրան, որ <<թանգարան>>
տերմինը որպես այդպիսին ավելի ուշ է գործածվել, այնուամենայնիվ, թանգարանային նմուշներ
սկսել են հավաքել դեռևս հնագույն ժամանակներից:
Միջագետքի, Եվրոպայի
երկրներում ևս տարբեր ժամանակաշրջաններում մարդկանց ընտանիքներում գտնվել ու պահվել են արվեստի նմուշներ,
որոնք դեռ
ուղղակի հանդիսանում
էին տանտիրոջ
սեփականությունը: Թանգարանների
նախատիպերը երևան են եկել հասարակության զարգացման
այն փուլում,
երբ առարկաների
բնատիպերը սկսել են պահպանել
որպես վավերական
վկայություններ և գեղագիտական արժեքներ:
Այդպիսիք էին Հին Եգիպտոսի
տաճարների հավաքածուները (մ. թ. ա. III հազարամյակ),
Կնոսի պալատի պահոցը Կրետե կղզում (մ. թ. ա. XVI դար), Նինվեի պալատի գրադարանը
(մ. թ. ա. VII դար) և այլն:
Այստեղից հետևում է, որ թանգարանի ստեղծվելուց առաջ ընթանում է նմուշներ հավաքելու պրոցես, այսինքն` ցանկացած թանգարան ստեղծվում է նախաթանգարանային հավաքչության արդյունքում:
Սակայն, իր ֆունկցիային զուգընթաց, մեր օրերում թանգարանը ձեռք է բերել մեկ
կարևոր հատկանիշ ևս: Դա էքստերիերի գրավչությունն է, որը մեծ դեր ունի անցորդներին
գրավելու հարցում: Կան թանգարաններ, որոնք այցելուներ են ունենում միայն այն պատ ճառով, որ հետաքրքիր ու գրավիչ արտաքին տեսք ունեն:
 |
Միլուոկի արվեստի թանգարան, ԱՄՆ |
 |
Օնտարիո թագավորական թանգարան, Տորոնտո, Կանադա |
 |
Իսլամական արվեստի թանգարան, Դոխա, Կատար |
 |
Բիլբաոյի Գեգենհայմի թանգարանը, Իսպանիա |
 |
Ֆորտ-Ուերտա ժամանակակից արվեստի թանգարան, ԱՄՆ |
 |
Օսկար Նիմեյերի թանգարան, Կուրիտաբա, Բրազիլիա |
 |
Ազգային թանգարան, Օսակա, Ճապոնիա |
 |
MAS թանգարան, Անտվերպեն, Բելգիա
|
 |
Ավստրալիայի ազգային թանգարան, Քանբերա, Ավստրալիա |
 |
Կլոդ Մոնեի թանգարանը, Ժիվերնի, Ֆրանսիա |