Էյֆելին մեծ ճանաչում բերած փարիզյան աշտարակը կառուցվել է 1989 թվականի ցուցահանդեսի համար` ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի պատվին: Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կյորիզենինը և Էմիլ Նուգենինն էր: Ճարտարապետի կողմից այն կոչվել է «300 մետրանոց աշտարակ»: Ներկայումս այն կոչում են նաև «Ֆրանսիայի երկաթե տիկին»: Աշտարակի ծանրությունը 10000 տոննա է: Գուստավ Էյֆելի պատվին անվանվել է Էյֆելյան: Շինարարությունը տևել է 2 տարի, 2 ամիս և 5օր: Աշտարակի բարձրությունը 317մ է և երկար ժամանակ նա շարունակում էր մնալ աշխարհի ամենաերկար կառույցը, մինչ 1903թ. Նյու Յորքում ի հայտ էր գալու Empire-State-Building երկնաքերը: Երբ Էյֆելը որոշեց կառուցել աշտարակը, աշխարհի ամենաերկար կառույցներից էին Քեոփսի բուրգը /146.6 մ /481 ոտնաչափ// և Քյոլնի տաճարը /157,38մ/: Նա վճռեց գերազանցել դրանք շուրջ երկու անգամ. արդյունքում ինժեների նպատակն արդարացվեց: 1886 թվականի հունիսին Էյֆելը իր նախագիծը ներկայացնում է ցուցահանդեսի գլխավոր խորհրդին, իսկ արդեն նոյեմբերին ստանում է 0,5 մլն ֆրանկ` շինարարությունը սկսելու համար:
Էյֆելյան աշտարակը Փարիզի սրտում |
Էյֆելյան աշտարակը կառուցվել էր ժամանակավոր` 20 տարվա նախահաշվով: Բացի աշտարակի կառուցումից, արտաքին տեսքից Էյֆելը պետք է լուծեր նաև մի շարք այլ խնդիրներ: Սրանցից առաջինը վերաբերում էր քամու ուղղությանը: 1879թ. ամենամեծ կամուրջներից մեկը` Թայ Բրիջը, փլվել էր քամու ուժգին արագությունից: Հարկավոր էր աշտարակը տեղադրել, ձևափոխել այնպես, որ քամին անգամ մեծ արագության դեպքում չկարողանար վնաս հասցնել կառույցին: Էյֆելը որոշում է աշտարակի կողային ամրություններին տալ որոշակի կորություն, ինչը կխոչընդոտեր շինության երբևիցե փլվելուն: Նույնիսկ ամենաուժեղ փոթորիկի ժամանակ աշտարակը ուղղահայացից շեղվում է ընդամենը 15սմ-ով, ինչը բոլորովին վնաս չէ և նույնիսկ զգացնել չի տալսի: Շատերը չէին հավատում Էյֆելի նոր հնարքին, սակայն փաստն այն է, որ աշտարակը կանգուն է մինչև օրս:
1889թ. մարտի 31-ին ամեն ինչ ավարտված էր: Աշտարակը պատրաստ էր ցուցադրության: Համաշխարհային ցուցահանդեսի 25 մլն այցելուների համար երկաթե կառույցը դարձավ ձգող և գրավիչ ցուցանմուշ: Հետագայում աշտարակը դարձավ զբոսաշրջիկների սիրելի վայրը Փարիզում: Օրական հազարավոր մարդիկ էին բարձրանում աշտարակի գագաթը, հազարավոր մարդիկ էին ներքև իջնում 1792 աստիճաններով:
Կառույցը մեծ հաջողություն է ունենում: Ցուցահանդեսի 6 ամիսների ընթացքում աշտարակը դիտելու էին եկել մոտ 2մլն այցելու: Սակայն կային վատ արձագանքներ ևս: 1887թ. 300 գրողներ և նկարիչներ, այդ թվում` Ալեքսանդր Դյումա որդին, Գի դը Մոպասանը, երգահան Շարլ Գունոն, բողոք ուղղեցին դեպի այդ «անօգուտ և հրեշավոր խողովակը», ասելով. «20 տարի մենք ստիպված ենք լինելու նայել այդ անտանելի երկաթյա սյան ստվերին, որը թանաքի հետքի նման հսկում է Փարիզի վրա»:
Այդ 20 տարիների ընթացքում Մոպասանը միշտ ճաշում էր աշտարակի 1-ին հարկում /այժմ` սրճարան Ժյուլ Վեռն/, իսկ այն հարցին, թե ինչու է այդ վայրն այդքան չսիրելով հանդերձ միշտ այդտեղ նախաճաշում, գրողը պատասխանում է. «Ամբողջ Փարիզում սա միակ տեղն է, որտեղից աշտարակը չի երևում…»:
Այս կոնստրուկցիան գտնվում է Փարիզի հենց կենտրոնում: Այն կառուցվել է շվեյցարացի ինժեներ Մարիուս Կեխլինի օգնությամբ: Հիմքը իրենից ներկայացնում է չորս հսկայական կամուրջներ, որոնք հիմնված են սյուների վրա: Կառույցի վրա աշխատել է 300 աշխատող` 50 ինժեներ և 250 բանվոր: Էյֆելյան աշտարակը կառուցված է 18,038 մետաղական տարրերից:
|
Աշտարակի նախագիծը |
Աշտարակն ունի երեք յարուս կամ հարկ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր ճարտարապետական հստակ և ինքնատիպ լուծումներ: Դրանք քառակուսու տեսք ունեցող բուրգերի նման դրված են իրար վրա: 1-ին հարկն ունի 58մ բարձրություն: Այն կառուցելը հեշտ էր, բավարարվեցին միայն վերամբարձ կռունկով, սակայն մյուս հարկերի հարցը մի փոքր այլ էր: 2-րդ հարկը 116մ էր: Այստեղ Էյֆելը ստեղծում է հատուկ կռունկներ և հարամարանքներ, որոնք ի վիճակի էին բարձրության վրա աշխատելու: Նա կառուցում է 12 տոննա կշռող 4 վերամբարձ սարքեր, որոնցից յուրաքանչյուրը կարող էրվեր բարձրացնել 2 տոննա կշիռ ունեցող իր: 3-րդ հարկը, որն ուներ 180մ բարձրություն, ամբողջովին հիմնված է մարդկային ձեռքի աշխատանքի վրա: Մարդիկ հատուկ հարմարանքներով բարձրացել են վերև` աշտարակի շինարարությունը ավարտին հասցնելու համար: Ծրագիրն այնքան հստակ և ճշգրտորեն էր մտածված, որ նախնական կառուցումից հետո փոփոխություններ չեն լինում:
Առաջին վերելակները բերվել են հիդրավլիկ պոմպերի շնորհիվ: Դրանք իրենցից ներկայացնում են զսպանակաձև հարմարանքներ: Ընդհանուր շինությունը մեկ ընդհանուր վերելակ չունի, դրանք երեքն են, քանի որ աշտարակի հարկերը կտրատված են, և վերելակը 1-ին հարկից միանգամից 3-րդը բարձրանալ չի կարող: Յուրաքանչյուր հարկում կա մեկ վերելակ, և մինչև գագաթը հասնելու համար հարկավոր է օգտվել բոլոր վերելակներից: 1983թ.-ից վերելակները փոխարինվել են էլեկտրականով: 1989թ. աշտարակը լուսավորվել է 1000 գազային լուսամփոփների և 2 լուսարձակների շնորհիվ:
Աշտարակի լուսավորումը գիշերով |
Այն իր բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով` կապույտ, սպիտակ և կարմիր: Աշտարակի ներկայիս գույնը կարմրաշագանակագույն է: Պաշտոնապես կոչվում է «Շագանակագույն-Էյֆելյան»: 1910 թվականից սկսած աշտարակը իր վրա է վերցրել համաշխարհային ժամանակի կարգավորումը, 1918 թվականից այն ծառայում է որպես հեռուստաաշտարակ: 2008թ.-ի հուլիսի 5-ից դեկտեմբերի 31-ը աշտարակը լուսավորվել է Եվրոպայի դրոշի գույներով: Ամեն 7 տարին մեկ այն ներկվում է: 2009 թվականին տոնվեց Աշտարակի 120 ամյակը: Ամեն տարի մոտ 6,5մլն մարդ բարձրանում են նրա գագաթը: Ամբողջ աշխարհում վճարովի տեսարժան վայրերի ցուցակում նա առաջինն է: Բացումից մինջև 2009թ. ավելի քան 236 մլն մարդ է այցելել աշտարակ: Կառույցը սիրեց ոչ միայն ողջ աշխարհը, այլ հենց ինքը` Էյֆելը: Նա կառուցեց իր աշխատասենյակը Էյֆելյան աշտարակի ամենաբարձր մասում:
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս