Հայտնի
մոդելավորող-դիզայներներից միայն Շանելին է հաջողվել
ստեղծել ոչ թե նորաձևություն, այլ ուրույն
ոճ: Նա հեղափոխություն արեց 20-րդ դարի կնոջ արտաքինի
մեջ, կանանց նվիրեց ինքնասիրության, ազատաության և ինքնագնահատության գաղափարներ:
Շանելն ինքն էր իր համար ճանապարհ
հարթում, հասնում հաղթանակների` նվաճելով
նոր բարձունքներ:
Այս մեծ մադեմուազելը դառնում է նորարար և նորաձևության
հանճար:
Որբությունն
ու աղքատությունը եղել են Շանելի կյանքի
«1-ին համալսարանները», սակայն իր նախնիներից նա ժառանգել էր դժվարություններից չընկճվելու
ոգին: Մոր մահից հետո փոքրիկ Կոկոն ապրում է նախ տատիկի տանը, ապա վանական կացարանում,
այնուհետև` հասարակաց
տանը, որտեղ նրան «մորաքույրները» շատ լավ էին վերաբերվում:
15 տարեկանում Կոկոն ծանոթանում է հարուստ սպա Բալսանի հետ և մեկնում Փարիզ:Նրանց կապը սակայն երկար չի տևում: Շքեղ դղյակում ապրում էր սպայի սիրուհին` այն ժամանակ հայտնի Էմիլիեն դ'Ալանսոնը, ով հանգիստ չէր տալիս Շանելին:
Շուտով Կոկոն ծանոթանում է իր 2-րդ սիրեկանի` Բոյ Կեյպելի հետ, ով խանդ է առաջացնում
Բալսանի մոտ: Երկու տղամարդկանց
հակամարտության արդյունքում
Շանելն ունենում
է նորաձև գլխարկների կրպակ: Բիզնեսն արագ աճում է, գլխարկներ գնելու համար երիտասարդ
լեդիին են դիմում փարիզյան
դերասանուհիները, ճանաչված
մարդիկ: Կոկոն սկսում է մեծ համբավ վայելել: Սակայն միայն գլխարկներով
չի բավարարվում:
Նա սկսում է հասկանալ,
որ հագուստը
կապված է կնոջ ներաշխարհի,
ներքին զգացողության
հետ և ունի իր տրամաբանությունը: Կոկոն սկսում է զգեստներ կարել:
1-ին զգեստը նա կարում է այնպիսի կտորով, որը մինչև նա դեռ ոչ ոք չէր օգտագործել: Շանելը ստեղծում է մի անկրկնելի
ոճ, արը հասանելի էր բոլոր կանանց; Ճոխ և թանկարժեք զգեստների
փոխարեն նա կարում է հասարակ, նորբ, բայց էլեգանտ զգեստներ: Հ աճախորդների քանակը գնալով ավելանում
է:
Շանելի աստղը փայլում է 1-ին աշխարհամարտի տարիներին:
«Ինձ օգնեց պատերազմը. 1919թ. ես արթնացա հայտնի…:»
Կոկոն նորաձևության փիլիսոփա
էր, յուրահատուկ
համադրություններ ստեղծող,
նա կարող էր նկարագրել
ցանկացած հագուստ,
բնութագրել իր կարած զգեստներից
յուրաքանչյուրը և այնպես փիլիսոփայորեն, որ մարդիկ կարող էին կասկածել, որ քննարկվող օբյեկտը արզապես պհագուստ
է…. «Մի անգամ ես
հագել էի տղամարդու բլուզ, որովհետև մրսում էի: Մի թաշկինակ գտա և կապեցի մեջքիս` որպես գոտի…ոչ ոք չնկատեց,
որ հագինս տղամարդու բլուզ է, բոլորը հիացմունքով ինձ էին նայում»:
Ձևն ու ճաշակը Կոկոյի մեջ էին ի ծնե, նա երբեք էսքիզներ չէր անում, մկրատն ու քորոցները
ձեռքի մի քանի վարժ շարժումով ստեղծում
էին հանճարեղ
զգեստներ: «Մանեկենը
նման է ժամացույցի,-ասում էր Շանելը,-ժամացույցը ցույց է տալիս ժամանակը, մանեկենը
պետք է ցույց տա զգեստը…նրանք գեղեցիկ են, դրա համար էլ կարողանում
են դա անել, բայց եթե խելացի լինեին, երբեք չէին անի դա…»:
Տասնամյակի
ընթացքում Կոկո Շանելը գրավեց Փարիզի արվեստասեր
և արվեստագետ
էլիտան: Նրա ընկերները դարձան
Կոկտոն և Պիկասոն, Դյագիլևը
և Ռեվերդին,
Բակարը և Լիֆարը: Նա մեծ իշխան Ռոմանովի սիրելին էր, սակայն Կոկոն հետաքրքրված
էր միայն Վեստմիստերյան հերցոգով…»:
Իմ իսկական կյանքը սկսվեց այն ժամանակ,
երբ ես հանդիպեցի Վեստմիստերին:
Վերջապես ես գտա հենարան,
որի վրա կարող էի հենվել»: Սա երևի 1-ին կապն էր հասարակ, ազատ կնոջ և ազնվականության վերջին ներկայացուցչի
միջև:
Կոկոյին մեծ ճանաչում
բերեց «Շանել N
5» օծանելիքը: Այն դարձավ պարֆյումի
գագաթնակետ:Ավանդական
ծաղիկների բաղադրությունը մի կողմ դնելով` Շանելը ստեղծեց օծանելիք,
որն ուներ
80 բաղկացուցիչ տարրեր: Այն բուրում էր ինչպես մի այգի, այնպի սի տպավորություն էր, ասեսստեղծված
է աշխարհի բոլոր ծաղիկներից,
բայց և ոչ մի
ծաղկի բույրը գուշաել հնարավոր
չէր: Յուրաքանչյուրն ուզում էր իր կնոջը կամ սիրելիին
նվիրել Փարիզում
հայտնի Շանելի ստեղծած համանուն
օծանելիքից:
Շանելն առաջինն էր, ով զարդեր պատրաստելուց թանկարժեք
քարերը համադրեց
կեղծ զարդարանքների հետ: Մինչև կյանքի վերջին օրերը Կոկոն աշխատում էր իր նոր հավաքածուների վրա: Երջանկությունը, իհարկե, ամեն մարդ ընկալում է յուրովի և յուրաքանչյուրն ուզում է երջանկանալ
այնպես, ինչպես ինքն է ուզում: Կոկո Շանելն արդեն երկար տարիներ է, ինչ համարվում է էլեգանտ և կանացի կնոջ, անկրկնելի ճաշակի ու հմայքի խորհրդանիշ, սակայն…
«Նույնիսկ չգիտեմ` ես երրևէ երջանիկ եղե՞լ եմ…»,-ասում էր արվեստի ամենահայտնի կանանցից
մեկը:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը