Վան Գոգն իրականում չի կտրել իր ականջը.....տարածված տեղեկության անհեթեթությունը կայանում է նրանում, որ նա պարզապես իր <<Ինքնադիմանկարում>> չի կարողացել պատկերել կտրված ականջի ծայրը, որը վիրակապի մեջ է: Նկարչական թերությունը կամ պարզապես բացթողումը տարբեր խոսակցությունների առիթ է դարձել: Սա բոլորին գցում է թյուրիմացության մեջ, թե մեծ նկարիչը կտրել է ականջը:
1888թ-ը շատ կարևորվեց Վան Գոգի կյանքում. Առլ ժամանեց Պոլ Գոգենը, ում
բազմիցս էր հրավիրել Վինսենտը (վերջիվերջո Գոգենին Թեոն համոզեց): Հյուրը
համաձայնեց հանգրվանել Դեղին տնակում: Ոգևորված և բեղմնավոր գոյության
սկզբնական շրջանից հետո, երկու արվեստագետների` երկու հակապատկեր
էությունների հարաբերությունները կվատթարանան, ընդհուպ մինչև բաժանում:
Ողբերգական վերջաբանը ինչպես պատմում է Գոգենը` դառնում է Սբ. Ծնունդի
նախօրեն, երբ բուռն վեճից հետո, Վինսենտը վերցնում է սրիչը, որ հարձակվի
ընկերոջ վրա: Վերջինս վախենում, փախնում է տնից:
Գիշերը, ընկնելով կատաղության մեջ, Վինսենտը կտրում է իր ականջի
բլթակը, փաթաթում թղթի մեջ ու նվեր տանում Ռաշել անունով մարմնավաճառի: Վան
Գոգին անկողնում` արյան լճակի մեջ գտնում է ընկեր Ռուլենը և նկարչին
տեղափոխում են հիվանդանոց: Բոլոր մտավախություններին հակառակ, նա մի քանի
օրից ապաքինվում է ու տուն գնում, չնայած նորանոր նոպաները բազմիցս նրան
վերադարձնում են հիվանդանոց: Նրա տարօրինակությունները սկսում են վախեցնել
առլեզիացիներին այն աստիճան, որ 1889թ. 30 քաղաքացիներ խնդրագիր են գրում
քաղաքը ազատագրել “շիկահեր խելագարից”: