Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրենը շվեդ գրող, արձակագիր
և սցենարիստ
է: Առավել հայտնի գրքերից են «Ռամուս թափառաշրջիկը», «Պեպի երկարագուլպան», «Մանչուկը
և Կարլսոնը,
ով բնակվում
է տանիքում»
և այլ ստեղծագործություններ, որոնք առանձնահատուկ ժողովրդայնություն են վայելում
հատկապես կրտսեր ընթեցողների շրջանում:
Հիշու՞մ եք, թե ինչպես էր սկսվում «Մանչուկը
և Կարլսոնը,
ով բնակվում
է տանիքում»
վիպակը..... «Ստոկհոլմի
ամենահասարակ փողոցի ամենահասարակ տանը ապրում էր մի հասարակ շվեդական ընտանիք…»:
Սա ամենևին էլ հորինված
չէ, մինչև օրս էլ բոլորը կանգ են առնում դռան ցուցատախտակի
առաջ` տուն Nº
46. Կարլսոնը, ով բնակվում է տանիքում»: Այս տանը 1941թ. ապրում էր հեքիաթասաց Ա. Լինդգրենի ընտանիքը:
Լինդգրենն
ապրեց մոտ մեկ դար, ճակատագիրը առատաձեռն
գտնվեց այն մարդու հանդեպ, ով միշտ կրկնում էր «Մանկությունը հասակ չէ, այլ հոգու կեցություն»:
Աստրիդը ծնվել է հասարակ գյուղացու ընտանիքում,
երևակայությամբ միշտ աչքի է ընկել, փոքր հասակից հեքիաթներ
է հորինել և պատմել քույրերին ու եղբայրներին: Դպրոցում
ևս Աստրիդը փայլում էր իր շարադրություններով: Սակայն նրա հասուն կյանքը սկսվում է սկանդալներով: Աստրիդը հղիանում է և հրաժարվում
ամուսնանալ երեխայի հոր հոտ: Նա մեկնում է Ստոկհոլմ,
ապա Կոպենհագեն,
որտեղ ծնվում է որդին` Լարսը: Աշխատում
է որպես քարտուղարուհի, որդուն թողնում է դայակի խնամքին,
շուտով ամուսնանում
իր տնօրենի`
Ստոտե Լինդգրենի
հետ: Վերջինս Աստրիդին «դարձնում
է» տնային տնտեսուհի, երեխաներին
խնամող մայր:
1952թ. նրա մահից հետո Աստրիդն ասում է, որ էլ երբեք չի ամուսնանալու…
Աստրիդի աղջիկը յոթ տարեկան հասակում
շատ ծանր հիվանդանում է: Փոքրիկ Կարինը ամեն գիշեր հիվանդանոցում մորը խնդրում էր պատմել Պեպիի մասին: Անծանոթ և տարօրինակ
աղջկա անունը Աստրիդին ոչինչ չէր ասում և նա ստիպված է լինում հորինել…..հուսահատված մայրը չէր էլ պատկերացնում, որ մի քանի տարի անց իր հորինած պատմությունները հավաքելու
է մի ձեռնարկի մեջ և դրանք լսելով քնելու է ոչ միայն Կարինը, այլև հազարավոր
փոքրիկներ….
Պեպիի պատմությունն առաջինը տպագրում է «Ռաբեն օկ շեգրեն» հրատարակչատունը: Մի քանի տարի անց լույս է տեսնում «Մանչուկը
և Կարլսոնը,
ով բնակվում
է տանիքում»
գիրքը, որի հերոսին` տարօրինակ
Կարլսոնին ստեղծելու
գաղափարը ևս տալիս է Կարինը: Մի անգամ փոքրիկը մորը պատմում է, թե իբր երբ ինքը տանը մենակ է լինում, լուսամուտից
իր մոտ մի մարդուկ է գալիս, ով թաքնվում
է նկարի հետևում, երբ սենյակ մեծահասակ
է մտնում: Աստրիդը սկսում է շարադրել
աղջկա երևակայության արդյունքները` վստահելով
փոքրիկի «երեխաների
համամոլորակային» ճաշակին:
Արդյունքում հեքիաթները
ստեղծվում էին ոչ թե զուտ որպես գրական գործ, այլ մի փոքրիկի երևակայությունից ելնելով, ինչը հատուկ է բոլոր-բոլոր երեխաներին: Աստրիդն իր աղջկա մեջ տեսնում էր աշխարհի բոլոր մանուկների
ցանկություններն ու երևակայությունը: Սակայն հեքիաթ գրելը հեշտ բան չէ: Դեռ քարտուղարության տարիներից
Աստրիդը վարժվել էր մեկ փաստաթուղթը մի քանի անգամ ստուգելուն. այսպես էր նաև գրելուց. նա գրում էր արագ, բայց հետո յուրաքանչյուր նախադասություն ստուգում
էր տասնյակ անգամներ, դարձնում
էր այն այնպիսին, ինչպիսին
կուզենար տեսնել:
Լինդգրենը
ստեղծեց հեքիաթի նոր տիպ: Նրա պատմությունները ոչ մի ընդհանրություն չունեն միստիկայի հետ, դրանք կատարվում
են հասարակ մարդկանց միջավայրում,
ժամանակակից կյանքում,
առօրյայում: Իր գրվածքների շնորհիվ Աստրիդը դարձավ դարի կանանցից
ամենասիրվածը թե' մեծերի, թե' փոքրերի կողմից: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 30 լեզուներով:
Համարվում է աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակը:
Լինդգրենի գրքերը համաշխարհային մասշտաբով
վաճառվել են 145 միլիոն օրինակով:
«Ծերությունն անտանելի
բան է»,- ասում էր Լինդգրենը կյանի վերջին տարիներին:
Նա խաղում էր իր թոռների հետ, պատմություններ հորինում,
ընդունում լրագրողների,
զրուցում նրանց հետ, նույնիսկ
տեքստեր էր գրում, բայց հեքիաթներ այլևս չէին ծնվում….Գրքերը նրա լավագույն ընկերներն
էին, բայց կարդալ չէր կարողանում, կորցրել էր տեսողությունը….Գուցե Պեպին փոքրիկներին չ զբաղեցներ, եթե Կարինը մի օր չհիվանդանար
կամ գուցե տանիքում ապրող Կարլսոնի մասին ցանկացած ոք չիմանար, եթե նույն այդ Կարլսոնը Կարինի հետ երևակայական
ընկերություն չաներ….այս հարցերի պատասխանները ոչ ոք չգիտի….գուցե հեքիաթներն
առանց Կարինի իրոք չլինեին,
բայց հեքիաթագիրը,
այնուամենայնիվ, շվեդ գրող Աստրիդ Լինդգրենն է….
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը