Եկեղեցու
խորհրդակարգում առանձնահատուկ տեղ ունեն գմբեթի գույնն ու գմբեթների քանակը, ինչպես նաև գմբեթի ծայրին դրվող խաչը: Սույն հոդվածում կանդրադառնանք տարբեր երկներում ու կրոններում ընդունված գմբեթի խորհրդաբանությանը և վերջինիս վրա կանգնեցվող խաչի պատմությանը:
Գմբեթի գույնը տարբեր երկրներում ունի տարբեր խորհուրդ, սակայն հիմնականում դրանք նույնն են: Քրիստոնեական կառույցներում գույները Աստվածաշնչյան մոտիվների արդյունք են: Այսպես, ոսկե գմբեթներ ունեն գլխավոր եկեղեցիները և այն տաճարները, որոնք նվիրված էին Հիսուսին և 12 տոներին /Սմոլենսկի, Միխայլովսկի եկեղեցիներ/:
Գմբեթի գույնը տարբեր երկրներում ունի տարբեր խորհուրդ, սակայն հիմնականում դրանք նույնն են: Քրիստոնեական կառույցներում գույները Աստվածաշնչյան մոտիվների արդյունք են: Այսպես, ոսկե գմբեթներ ունեն գլխավոր եկեղեցիները և այն տաճարները, որոնք նվիրված էին Հիսուսին և 12 տոներին /Սմոլենսկի, Միխայլովսկի եկեղեցիներ/:
Եկեղեցի 12 ոսկեգույն գմբեթներով` նվիրված 12 առաքյալներին |
Եկեղեցի ՌԴ-ում: Կապույտ գմբեթ` դեղին աստղերով` նվիրված Աստվածածնին |
Սբ. Երրորդության
տաճարներն ունեն կանաչ գմբեթ, քանի որ կանաչը սուրբ հոգու խորհրդանիշն է /Ռոստովի,
Յարոսլավլի եկեղեցիներ/:
Սրբերին
նվիրված տաճարները պսակված են կանաչ և արծաթագույն գմբեթներով /Սմոլենսկի Ուսպենսկի և Ուգլիչեի
եկեղեցիներ/:
Վանական
համալիրներում հանդիպում են սև գույնի գմբեթներ: Սևը վանականների գույնն է: Գրեթե բոլոր
սպիտակ գմբեթով եկեղեցիները նվիրված են Հիսուսի վերափոխմանն ու հարությանը: Երկնագույնով
նվիրված գմբեթները նվիրված են Աստվածամորը /Ղրիմի եկեղեցի/:
Մուսուլմանական մզկիթ Մոսկվայում |
Կարմիր գմբեթով
եկեղեցին կառուցված է հանուն քրիստոնեության զոհվածների հիշատակին: Դեղին գմբեթով եկեղեցիները
նվիրված են Լուսավորիչներին:
Մի եկեղեցին
կարող է ունենալ ոչ միայն տարբեր տեսակների /ինչպես նշված է նախորդ հոդվածում/, այլև
տարբեր գույների գմբեթներ: Այսպիսի կառույցները շատ են Ռուսաստանում: Լավագույն օրինակներից
է Մոսկվայի Կարմիր հրապարակի Վասիլի Բլաժենու տաճարը, որի 10 գմբեթներից յուրաքանչյուրը
տարբեր է թե' գույնով, թե' ձևով: Տաճարն ունի հարթ, ձվաձև, սաղավարտաձև և սոխուկանման
գմբեթներ: Այսպիսի բազմազանությունը խոսում է երկնային Երուսաղեմի շքեղ գեղեցկության
մասին:
Էկլեկտիկ բնույթ ունի նաև Կազանի բոլոր կրոնների տաճարը: Սա իրենից ներկայացնում
է սինագոգի, մզկիթի, քրիստոնեական եկեղեցու խառնուրդ, չի պատկանում կոնկրետ կրոնի,
չունի հստակ հավատացյալների խումբ: Այն համախմբում է աշխարհի բոլոր կրոնները, բոլոր
հավատացյալներին: Եկեղեցու զանգակաձև, կոնաձև, սոխուկանման և սֆերիկ գմբեթներն ունեն
միանգամայն տարբեր գույներ, և դժվար է նրանց քանակը դարձնել սիմվոլիկ կամ գույներին
տալ խորհրդանշական իմաստ:
Կազանի բոլոր կրոնների տաճարը. 1994թ. |
Եկեղեցին
կարող է ունենալ ոչ միայն մեկ, այլ թվով շատ գմբեթներ: Սա ևս ունի իր խորհուրդը, և
գմբեթի ցանկացած քանակություն իրենից առանձին երևույթի մեկնաբանություն է ներկայացնում:
Ստորև ներկայացված է գմբեթի թիվն ու դրա սիմվոլիկ նշանակությունը`
Շեյխ Զաիդի մզկիթը, սպիտակ գմբեթ |
- 1 գմբեթ ունեցող եկեղեցին նվիրված է Քրիստոսին /Սմոլենսկի, Աստրախանի, Ղրիմի եկեղեցիներ/: Մուսուլմանական մզկիթներն հիմնականում ունենում են մեկ գմբեթ, որը պորհրդանշում է իսլամը /Երուսաղեմի Օմարի մզկիթ, Իրանի Բախայի եկեղեցի/: Հնդկական Բուդդայական տաճարները ևս ունեն մեկ գմբեթ, միագմբեթ եկեղեցիներ կան նաև Հայաստանում և Վրաստանում:
- 2 գմբեթով եկեղեցին ունի Հիսուսի մարդկային և Աստվածային բնույթներ: Երկու գմբեթ ունեն հիմնականում Խարկովի եկեղեցիները:
- 3 գմբեթը խորհրդանշում է սուրբ երրորդությունը /Աստրախանի Նիկոլսկի տաճար/:
- 4 գմբեթ ունեցող եկեղեցին ունի 4 ավետարանիչների խորհուրդը
- 5 գմբեթ ունեցող եկեղեցին խորհրդանշում է 4 ավետարանիչներին և Հիսուսին /Կարգոպոլի, Վոլոգդայի, Բելոզերոյի, Արխանգելսկի եկեղեցիներ/:
- 6 գմբեթ ունեցող եկեղեցիներ քրիստոնեական ճարտարապետությունում չեն հանդիպում
- 7 գմբեթով եկեղեցին խորհրդանշում է Քրիստոսի 7 վերքերը /Սուրբծննդյան մենաստանի եկեղեցի/:
- 9 գմբեթով եկեղեցին ունի աշակերտների 9 շարքերի խորհուրդը:
- 10 գմբեթ ունեցող եկեղեցին խորհրդանշում է Քրիստոսին և նրա աշակերտների 9 շարքերը /Վասիլի Բլաժենու տաճար/:
- 12 գմբեթն ունի 12 աշակերտների սիվոլիկ նշանակությունը:
- 13 գմբեթով եկեղեցին խորհրդանշում է 12 առաքյալներին և Քրիստոսին :
- 25 գմբեթ ունեցող եկեղեցին խորհրդանշում է մարգարեների կանխագուշակած 25 դատաստանները:
- 33 գմբեթով եկեղեցին խորհրդանշում է Հիսուսի կյանքի շարունակությունը երկնքում:
Իրանի Մեշհեդ քաղաքի մզկիթներից.կապույտ գմբեթ |
Մոսկվայի Արխանգելսկի տաճարը.5 գմբեթ` Հիսուսին և առաքյալներին խորհդանշող |
Եկեղեցու
խորհրդակարգում մեծ տեղ է գրավում գմբեթի վրայի խաչը….Սա ունի շատ հին պատմություն:
Այն նույնիսկ հեթանոսական ժամանակներում կիրառվել է և քրիստոնեակն նշանակություն է
ստացել միայն Գր. Լուսավորչի միջոցով: Գմբեթի
վրայի խաչերը լինում են երկու տեսակի` կիսալուսնով և ութակողմ: Կիսալուսնով խաչը հին
ժամանակներում հանդիսացել է Բյուզանդիայի պետական խորհրդանիշը: 145թ. Բյուզանդիայի
գրավումից հետո դարձել է Օսմանյան կայրության զինանշանի մաս` քաջությունն ու հզոր ուժը
խորհրդանշող: Այս պատճառով էլ կիսալուսնով խաչ է պատկերված 15-րդ դարում ստեղծված Յարոսլավ
Իզյասլավիչի նկարում: Որպես քաջության խորհրդանիշ` Հին Ռուսիան խաչը վերցնում է Բյուզանդիայից`
հետագայում դարձնելով այն իր եկեղեցիների գմբեթի վերջավորություն: Գմբեթի վրայի կիսալուսնով
խաչը խորհրդանշում է արևն ու լուսինը: Ըստ մեկ այլ վարկածի` խաչն ունի Քրիստոսի, իսկ
Լուսինը` Աստվածամոր խորհուրդը: Այսօր հերքված է այն վարկածը, որ խաչի ներքևի մասի
կիսալուսինը խորհրդանշում է քրիստոնեության տարած հաղթանակը իսլամի նկատմամբ: Կա նաև
կարծիք, որ դա ոչ թե կիսալուսին է, այլ խարիսխ, ինչ կայուն հույսի ու հավատի խորհուրդն
ունի: Կիսալուսնով խաչերը դրվում են հիմնականում ուղղափառ եկեղեցիների գմբեթներին /Արխանգելսկի, Վոլոգդայի, Կուբինկայի եկեղեցիներ/:
Ութակողմ
խաչը երեք փայտերով առանցքն է, որոնցից կենտրոնականը երկար է` Քրիստոսի թևերի համար:
Ունի խաչելության խաչի խորհուրդը: Ներքևի փայտը խորհրդանշում է խաչի այն հատվածը, որի
վրա գամել են Հիսուսի ոտքերը: Վերևի փոքրիկ հատվածը այն փայտն է, որի վրա գրված էր`
«Հիսուս Քրիստոս Նազովրեցի` հրեաների թագավոր»: Կա նաև վարկած, որ այս խաչը խորհրդանշում
է գինով լի բաժակը, որը խմում է Քրիստոսը` քավելով մարդկանց մեղքերը: Հաճախ այսպիսի
խաչեր կանգնեցնում են Տիրամոր համար կառուցված եկեղեցիներում: Նմանատիպ խաչեր կան Հս
Օսեթիայի, Խարկովի, Աստրախանի Վլադիմիրի և Սբ. Աստվածածնի, նաև Ղրիմի Վորոնցովսկու եկեղեցիների գմբեթներին:
Ութակողմ խաչ |
Կա նաև հավասարակողմ
խաչի տեսակ, որն արևի խորհուրդն ունի: Սա հանդիպում է բուդդայական տաճարներում և տարածված է Չինաստանի, Նեապոլի և Տիբեթի եկեղեցիներում:
Այժմ ևս եկեղեցիներ կառուցվում են, դրանք ունեն տարբեր կոնստրուկցիաներ` նախորդներից տարբերվող և ունիկալ թե' տեսքով, թե' նյութով: Վերջերս Ռուսաստանում կառուցվեց եկեղեցի, որի գմբեթները մարմարից էին....
Իգոր Չերնիգովսկու տաճարը Պերեդելկինոյում |
հատված հետազոտական աշխատանքից
թեմա՝ <<Գմբեթի զարգացման պատմությունից>>
Նավասարդյան Գոհար
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս
կարդացեք նաև՝ Գմբեթի ծագումնաբանությունն ու էվոլյուցիան
Գմբեթի տարատեսակները