воскресенье, 12 мая 2013 г.

Գլուխգործոցների վրիպումներից...Վեներան հայելու դիմաց



Դիեգո դե Սիլվա Վելասքեսը եվրոպական գեղանկարչության ներկայացուցիչներից է: Նա սովորել է Պաչեկոյի արվեստանոցում, ով սակայն մեծ ազդեցություն չի թողել իր արվեստի վրա: 1623թ. Վելասքեսը եղել է Մադրիդում, նրա մեկենասն է դարձել Մադրիդի վարչապետը: 1629թ. նա մեկնում է Իտալիա և բնակություն հաստատում Վենետիկում: Վելասքեսն այն նկարիչներից է, ով կարողանում է ֆիգուրներին ճիշտ տեղադրել հարթության վրա,   կիրառել  ճիշտ լուսային և օդային անցումներ:       Վելասքեսի հայտնի ստեղծագործություններից են «Ջուլհակուհիները», «Մենինները», ունի մի շարք դիմանկարներ, սակայն իսպանական, ինչպես նաև համաշխարհային արվեստում գլուխգործոց է համարվում   «Վեներան հայելու դիմաց» կտավը

 Սա ստեղծվել է  1648-1650թթ.: Ճիշտ է, Դիեգո Վելասքեսը կերտել է դիցաբանական աստվածուհու կերպարը, սակայն նա կարողացել է ստեղծել իրական կանացի կերպար: Վեներայի մարմինը պատկերելով` Վելասքեսը ցույց է տալիս Վեներայի նրբագեղությունը և քնքշությունը: Նկարի աջ կողմում ՝ Վեներայի դիմաց, պատկերված է մի փոքրիկ հրեշտակ, որը ձեռքերով պահել է հայելին, որի մեջ արտացոլվում է Վեներան: Սակայն, եթե նկարին նայենք մաթեմատիկական հաշվարկներով և հայելուց վերցնենք անկյունագիծ դեպի Վեներան, ապա պետք է արտացոլվեր նրա ստորին ծնոտից մինջև կրծքերը ընկած հատվածը:

 Մինչդեռ հայելում պատկերված է նրա գլուխը և պարանոցի մասից մի փոքրիկ հատված: Արվեստում հաճախ են հանդիպում նկարներ, որոնք ունեն որոշակի անճշտություններ: Սա կարելի է համարել Դիեգո Վելասքեսի կողմից թույլ տված   նկարչական վրիպում, որը կարող ենք կապել այն հանգամանքի հետ, որ ուշ վերածննդի նկարիչները ունիվերսալ մարդիկ չէին, ինչպես դա Վինչին կամ Միքելանջելոն:  

Գեղամ Ալեքսանյան