1832թ. դեկտեմբերի 15-ին ֆրանսիական Դիժոն քաղաքում
ծնվեց հանրահայտ Ալեքսանդր Գուստավ Էյֆելը, ով իր բազմաթիվ կառույցների մեջ հայտնի
էր դառնալու թերևս միայն Էյֆելյան աշտարակով: Էյֆելը կրթություն է ստացել Արվեստների
և արհեստների կենտրոնական դպրոցում, որտեղ էլ ի հայտ է գալիս նրա նախագծելու
տաղանդը: Նա կառուցել է երկաթե ճանապարհներ, կայարաններ, կամուրջներ և վիադուկներ:
Նրա հայտնի շինություններից են Դուեռո գետի 162մ բարձրությամբ կամուրջը, դե Գարաբի
կամուրջը, որը ժամանակին ամենաերկարն էր աշխարհում, ինչպես նաև Նիցցայի
աստղադիտարանի գմբեթը, որը կշռում է 100000կգ, բայց այդքան թեթև է: Փարիզյան հանրախանութներից
մեկը` Բոն Մարշեն, ևս պատկանում է Էյֆելի
մտահղացմանը: Խանութը կառուցվել է 1876թ., ունի հայելային տանիք և թուջե
կամուրջներ: Էյֆելն այս կերպ հիմք դրեց նոր ճարտարապետական դարաշրջանի, նա ցույց
տվեց, որ հնարավոր է շինությունները զարդարել ֆունկցիոնալ մետաղական տարրերով:
Էյֆելի կառույցներից հայտնի է նաև երկհարկանի «Երկաթե տունը» Պերուում, որի մեջ
ամեն ինչ մետաղից էր, և արևի բարձր ջերմաստիճանի դեպքում տանը մնալ հնարավոր չէր
լինում: Էյֆելը աշխատում էր Պանամայի մեքենաների արտադրամասում որպես ինժեներ: Ամերիկայի խորհրդանիշը` Ազատության արձանը, իր
գոյության համար ևս պարտական է Էյֆելին: 1881թ. նա ստեղծել է արձանի կմախքը:
Կախովի կամուրջի սխեմա |
Էյֆելը մետաղից
այնպիսի իրեր, կոնստրուկցիաներ էր ստեղծում, որ ժամանակակիցները նույնիսկ չէին էլ
մտածում, որ հնարավոր է այդպիսի առարկաներ ստեղծել, այն էլ մետաղից: Հիմնական դերը
պատկանում էր կամուրջներին: Դրանք ունեին մետաղյա հիմք և որպես այդպիսին առաջինն
էին ճարտարապետության մեջ, քանի որ կիսվում էին, ունեին հսկայական բարձրություն և
մի մասը գտնվում էր ջրի տակ: Կամուրջների այսպիսի կառուցվածքը թույլ էր տասի
պարզեցնել և արագացնել շինարարական գործընթացը, և արդյունքում իրար հետևից
կառուցվում էին նորանոր կամուրջներ: Դրանք կառուցվում էին վարպետի արվեստանոցում,
հետո տարվում էին այնտեղ, որտեղ պետք է լինեին:
Էյֆելի կամուրջները: Օսկար Կալպակի
կամուրջը: Այս կամուրջը գտնվում է Լիեպայում:
Այն իրենից ներկայացնում է տեխնիկական հուշարձան, Լիեպայի և ողջ Լատվիայի տարածքում
մետաղական կառուցվածքով ամենահին կամուրջներից է: Նախագծված է Էյֆելի էսքիզի համաձայն: Կամուրջը
կառուցված էր այնպես, որ բացվեր ընդամենը 4-5 րոպեով, որի ընթացքում անցնելու
էր նավը: Կամուրջն ուներ պտտվող մեխանիզմ: Կամուրջի նախագծումն ավարտել են 1903թ. և
շահագործման հանձնել ռուս-ճապոնական պատերազմից հետո` 1906թ.: 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ գետը միանգամից
գրավվեց, 1915թ. կամուրջը կիսաքանդ եղավ: Պատերազմից հետո այն վերականգնեցին 1932թ.:
Կամուրջը ունիկալ է իր երկարությամբ` ափից ափ 127մ: Նման երկարությամբ կամուրջ կար
Կիևում, բայց գերմանացիները քանդեցին այն 1918թ.: Օսկար Կալպակի կամուրջն իր վրա կարող
է կրել 240 տոննա ծանրություն: Սա փորձարկելու
համար կամուրջի վրայով անցկացրին 2 տրամվայի
վագոններ, որոնք լրացուցիչ ծանրաբեռնել էին տարբեր իրերով:
Օսկար Կալպակի կամուրջը |
Մարիա Պիա կամուրջը |
Տրոիցկի կամուրջը: Սա Սանկտ-Պետերբուրգի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Հետաքրքիր է, որ այս կամուրջը ևս
կառուցվել է Էյֆելի նախագծմամբ: Շինարարությունը սկսվել է 1897թ.: Հիմնարկեքին ներկա
էին Ֆրանսիայի նախագահ Ֆ. Ֆորը և Ռուսական ցար Նիկոլայ 2-րդը: Կամուրջը բացվել է
1903թ. միայն` Սանկտ-Պետերբուրգի 200-ամյակին: Կամուրջի երկարությունը 582մ է, բազրիքների
միջև հեռավորությունը` 23,4մ: Կամուրջի մեջ փոփոխություններ են արվել 1965-67թթ., որի
արդյունքում Տրոիցկի կամուրջը դարձել է բացվող և միաթռիչք: Այսօր կամուրջը կազմակերպված
է ուղղահայաց վերամբարձ մասով, որի բարձրությունը մոտ 100մ է: Իր կամուրջների և առավելապես Էյֆելյան աշտարակի շնորհիվ ֆրանսիացի այս ճարտարապետը մեկ դարից ավել է, ինչ զամացնում է մարդկությանն ու ճարտարապետությանը: Նրա առաջարկած օրինակներով կառույցներ են կառուցում նաև այժմ, քանի որ նոր ժամանակների ճարտարապետության մ եջ Էյֆելի թողած ավանդը մեծ է ու գնահատելի: Մեծ ինժեները մահացել է 1923թ. դեկտեմբերի 28-ին Փարիզում:
Տրոիցկի կամուրջը |
Գոհար
Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության
բաժին, 3-րդ կուրս