Լոնդոնի ազգային պատկերասրահը, որը գտնվում
է Թրաֆալգարի հրապարակում, իր դռները բացեց 1839թ. ապրիլի 9-ին, սակայն արվեստաբան-պատմաբանները պատկերասրահի հիմնումը
կապում են 1824թ. հետ, երբ բրիտանական կառավարությունը հայտնի բանկիր ու բարերար Անգերստեյնից
կարողացավ 38 նկար ձեռք բերել:
Ձեռք բերված նկարների շարքում եղել են` Պիտեր Պաուլ Ռուբենսի «Սաբինուհիների առևանգումը», Ռեմբրանդտ վն Ռեյնի` ‹‹Քրիստոսն ու մեղսագործը›› և այլն: Հանդիպուների և հավաքների ժամանակ ներկայացված են եղել հայտնի անգլիացի նկարիչների գործերը` Ջեյմս Հոգարդի` ‹‹Մոդայիկ ամուսնություն››, ‹‹Ինքնադիմանկար›› և այլն: Չնայած որ անգլիական կառավարությունը նախևառաջ ձեռք բերեց հայտնի գործեր, սակայն հոգ չտարավ դրանց թիվը ավեացնելու համար և հետագա նկարների թիվը աճեց անհատական նվիրատվությունների միջոցով:
Պատկերասրահի ձևավորման գործում կարևոր դեր
ունի նկարիչ և կոլեկցիոներ սըր Ջորջ Բոմոնը: Հենց ինքն էր, որ ժամանակին անգլիական
կառավարությանը դրդել էր ձեռք բերել կտավներ
Անգեստեյնից: Ինքը` սըր Բոմոնը 1826թ. իր շնորհը ներդրեց հին կտավների հավաքագման գործում,
որոնց մեջ էին գտնվում հետևյալ գլուխգործոցները` Ռուբենսի «Բնանկար Ստեն ամրոցի շրջակայքում»,
Լորենի «Ագարը և հրեշտակը», Կանալետտոյի
«Տեսարան Վենետիկում» կտավները:
Ձեռք բերված նկարների շարքում եղել են` Պիտեր Պաուլ Ռուբենսի «Սաբինուհիների առևանգումը», Ռեմբրանդտ վն Ռեյնի` ‹‹Քրիստոսն ու մեղսագործը›› և այլն: Հանդիպուների և հավաքների ժամանակ ներկայացված են եղել հայտնի անգլիացի նկարիչների գործերը` Ջեյմս Հոգարդի` ‹‹Մոդայիկ ամուսնություն››, ‹‹Ինքնադիմանկար›› և այլն: Չնայած որ անգլիական կառավարությունը նախևառաջ ձեռք բերեց հայտնի գործեր, սակայն հոգ չտարավ դրանց թիվը ավեացնելու համար և հետագա նկարների թիվը աճեց անհատական նվիրատվությունների միջոցով:
1840թ. սկզբներին Պատկերասրահին նվիրաբերվող
նկարների թիվը կտրուկ կրճատվեց, քանի որ նկարների սեփականատերերը այլևս չցանկացան նկարները
նվիրաբերել թանգարաններին, այլ թողնել իրենց ժառանգներին: Եվ կրկին այս ժամանակ էր,
որ անգլիական կառավարությունը ձեռամուխ եղավ Պատկերասրահի թարմացման և կտավների ավելացման
գործում:
1855թ. Պատկերասրահի ղեկավար դարձավ Չարլզ Իստլեյկը,
ում շնորհիվ Լոնդոնյան պատկերասրահը 10 տարվա ընթացքում ձեռք բերեց այնպիսի իտալացի
նկարիչների կտավներ, ինչպիսիք են` Պիետրո դելլա Ֆրանչեսկայի «Քրիստոսի մկրտությունը»,
Ջիովաննի Բելինիի «Աղոթք փորձության գավաթի համար», «Մոգերի երկրպագումը», Սանդրո Բոտիչելլիի «Երիտասարդ
տղայի դիմանկարը», Ռեմբրանդտի երկու ինքնադիմանկարներև և այլ նկարներ:
Լոնդոնի ազգային պատկերասրահը շուտ համալրվեց նոր հավաքածուներով և արդեն հարց առաջացավ լրացուցիչ ցուցահանդեսային հրապարակներ ստեղծելու համար և 1870-1880-ական թթ. պատկերասարհում նոր փոփոխություններ տեղի ունեցան, սակայն դրանք արմատապես չկարողացան լուծել խնդիրը: Եվ միայն 1897թ. Թեյդ պատկերասրահի ստեղծումով հավաքածուները ավելի պաշտաճ ներկայացվեցին: Եվ այս շրջանում էր, որ գնվեցին նաև Ֆրանչեսկո Գոյայի 3 հայտնի կտավները, ներառյալ ‹‹Իզաբել Կոբոս դե Պորսելի դիմանկարը››:
1992թ. Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը պաշտոնապես
հայտարարեց պատկերասրահի արևմտյան կողմի վերակառուցման մասին, որը կոչվեց ‹‹Սեյնսբերիի
թև››: Եվ դա կոչվեց մեծահարուստ լորդ Սեյսբերիի և նրա 2 եղբայրների անունով, ովքեր գումար նվիրաբերեցին վերակառուցման
համար:
Եվ ‹‹Սոլսբերիի թևի›› բացման արարողության ժամանակ ներկայացված էին ‹‹Թագուհու կտավներ›› անունով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին թագուհու հավաքածուի 100 կտավներ` Հանս Հոլբայնի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Յան Վերմեերի, Անտոնիս Վան Դեյկի գլուխգործոցները:
Լոնդոնի ազգային պատկերասրահը շուտ համալրվեց նոր հավաքածուներով և արդեն հարց առաջացավ լրացուցիչ ցուցահանդեսային հրապարակներ ստեղծելու համար և 1870-1880-ական թթ. պատկերասարհում նոր փոփոխություններ տեղի ունեցան, սակայն դրանք արմատապես չկարողացան լուծել խնդիրը: Եվ միայն 1897թ. Թեյդ պատկերասրահի ստեղծումով հավաքածուները ավելի պաշտաճ ներկայացվեցին: Եվ այս շրջանում էր, որ գնվեցին նաև Ֆրանչեսկո Գոյայի 3 հայտնի կտավները, ներառյալ ‹‹Իզաբել Կոբոս դե Պորսելի դիմանկարը››:
Եվ ‹‹Սոլսբերիի թևի›› բացման արարողության ժամանակ ներկայացված էին ‹‹Թագուհու կտավներ›› անունով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին թագուհու հավաքածուի 100 կտավներ` Հանս Հոլբայնի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Յան Վերմեերի, Անտոնիս Վան Դեյկի գլուխգործոցները:
Պատկերսարահը համարվում է եվրոպական ամենախոշոր
պատկերասրահներից մեկը, ինչպիսիք են նաև` ֆրանսիական Լուվրը, իսպանկան Պրադոն, Վիեննայի
նկարչական թանգարանը և այլն:
Ռուբենս- «Բնանկար Ստեն ամրոցի շրջակայքում» |