понедельник, 21 января 2013 г.

Կազիմիր Մալևիչ.Սև քառակուսի

Ռավվինայի մոտ են գալիս երկու հրեա:Նրանցից մեկը  հարցնում է.                  
 -Ռավվի, ասա, սպիտակը դա գու՞յն է:
-Այո գույն է: 
 Իսկ սևը գու՞յն է:
-Նույնպես գույն է:
Այդ եվրեյը շրջվում է դեպի մյուսը: 
- Ես ասում էի չէ, որ քեզ գունավոր հեռուստացույց եմ վաճառել:

       

Կազիմիր Մալևիչի <<Սև քառակուսի>> կտավը կարելի է դիտել միայն վերջինիս կողմից ստեղծած սուպրեմատիզմ ուղղության շրջանակներում, միայն այդպես:Աուպրեմատիզմ հասկացության հետ կարելի է հսսկանալ  նաև սև քառակուսին:
  Սուպրեմատիզմ (լատիներեն` supremus - բարձրագույն) նշանակում է գույնի գերազանցությունը, առավելությունը գեղարվեստական գործի այլ հատկանիշների նկատմամբ: Մալևիչն իր <<Գեղանկարչության նոր մեթոդներ>> աշխատության մեջ գրում է,որ յուրաքանչյուր արվեստ, որը ստեղծվում է մարդու կողմից, ունի հարց հաղթահարելու պրոգրեսը:Նա ուզում էի կանգնեցնել պրոգրեսն ավանգարդում, որը նա ընդունում էր որպես ոչ մի տեղ չտանող և անիմաստ: Մալևիչի համար իր <<Սև քառակուսին>> մաքուր ֆորմայի խորհրդանիշն է, նրա համար այն հանդիսանում է բացարձակ Ոչինչ: Մալևիչի սուպրեմատիստական նկարները իր համար հանդիսնում են <<ոչառարկայական աշխարհ>> , որոնք գտնվում են ուրիշ մակարդակի վրա` տվյալ ֆորմաների զգայական աշխարհի վրաՄալևիչը գտնում էր, որ ի սկզբանե եղել է հարմոնիա ինչպես բնության, այնպես էլ կլասիկ արվեստում, բայց մեխանիկայի մուտքը քանդում է այդ հարմոնիան, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում մաքուր ֆորմաների, ենթագիտակցական մեխանիզմների կիրառման, որպեսզի վերականգնվի նախկին հարմոնիան և կառավարվի գիտակցության միջոցով:
Ըստ Մալևիչի հարթ սպիտակ մակերեսը ցույց է տալիս տիեզերական տարածության անծայրությունը: Քառակուսին առաջնաձևն է, որից ծնվում է ամեն բան: Մալևիչի համար բացարձակ զրոյականի ձեռքբերումը նոր աշխարհի ընկալման սկիզբն էր ,որտեղ  նոր <<սպիտակ մարդկությունը>> , մաքրված նախկին աշխարհի բոլոր կերպարներից , թողնելու էր նախկին ցանկությունները և տեղափոխվելու սուպրեմատիկ <<մոլորակներ>>:
  Գոյություն ունի այս կտավի չորս օրինակ, որոնցից առաջինը նորկայացվել է ֆուտուրիստների <<0.10>> ցուցահանդեսի ժամանակ, որտեղ այն կախված էր ամենաակնառու վայրում, այնտեղ, որտեղ սովորաբար կախվում էին իկոնաները:
<<Սև քառակուսին սպիտակի վրա հասարակ կատակ չէ, հասարակ կանչ չէ կամ մի փոքրիկ դրվագ, դա ինքնահաստատման ակտերից մեկն է>>,- գրել է Ալեքսանդր Բենուան 1915թ-ին:
Կազիմիր Մալևիչ- <<Սև քառակուսի>>
    «Սև քառակուսին» աշխարհի ամենահայտնի կտավներից է: Արդեն գրեթե 100 տարի է անցել նրա ստեղծումից, իսկ բուռն բանավեճերը չեն դադարում: Ինչու է, այսպես, ինչով է պայմանավորված Սև քառակուսու իրական իմաստն ու արժեքը….Նկարը տարբեր կողմերից հասկանալու համար կարող ենք քննության առնել հետևյալ տարբերակները`
 «Սև քառկուսին» մութ ուղղանկյուն է. Սկսենք նրանից, որ  «Սև քառկուսին»  բոլորչովին էլ սև չէ ամենևին էլ քառակուսի չէ՝ ուղղանկյան ոչ մի կողմը զուգահեռ չէ մյուս կողմին, և նկարը եզերող շրջանակի կողմերը ևս: Իսկ մուգ գույնը տարբեր ներկերի խառնուրդի արդյունք է, որոնց թվում չի եղել սևը: Համարվում է, որ դա չի  եղել  հեղինակի կողմից անփութություն կամ պատահականություն, այլ սկզբունքային դիրքորոշում, արվեստագետը ձգտել է ստեղծել դինամիկ, շարժուն ֆորմա:
 «Սև քառկուսին» չստացված կտավ է . Ֆուտուրիստական «0,10» ցուցահանդեսի համար, որը բացվել է Պետերբուրգում 1915թ-ի դեկտեմբերի 19-ին, Մալևիչը պետք է նկարեր մի քանի կտավ: Ժամանակը արդեն ավարտվում էր և նկարիչը կամ չէր հասցրել ավարտել նկարը ցուցահանդեսի համար, կամ գոհ չէր արդյունքից և բարկացած ներկում  է այն՝ նկարելով սև քառակուսի: Այդ պահին արվեստանոց է մտնում նրա ընկերներից մեկը և տեսնելով նկարը բղավում է «փայլու՛ն է» : Ինչից հետո Մալևիչը որոշում է օգտվել առիթից և հորինում է ինչ -որ բարձր գաղափար իր «Սև քառկուսու» համար:     Այստեղից էլ նկարի մակերեսին առկա ճաքերի տպավորությունը: Ոչ մի առեղծված, ուղղակի նկարը չի ստացվել: Միանշանակ փորձեր են արվել ուսումնասիրել կտավը, երբ գտնվել է վերին շերտի տալ առկա բնօրինակը: Բայց գիտնականները, քննադատները և արվեստաբանները գտել են, որ գլուխգործոցին հնարավոր է վնաս հասցվեր և ամեն կերպ խոչընդոտում են հետագա ուսումնասիրություններին:                                
 «Սև քառկուսին» բազմագույն խորանարդ է. Կ. Մալևիչը միանշանակ հայտարարել է, որ նկարը ստեղծվել է անգիտակցականի ազդեցության տակ, ինչ-որ «տիեզերական գիտակցության» տակ: Ոմանք հավաստիացնում են, որ քառակուսին «Սև քառակուսու» մեջ տեսնում են միայն մարդիկ, որոնք  ունեն թույլ զարգացած երևակայություն: Իսկ եթե այս նկարը ուսումնասիրելու ժամանակ դուրս գալ ավանդական ընկալման շրջանակներից, դուրս գալ տեսանելիի շրջանակների, ապա դոիք կհասկանաք, որ ձեր առջև ոչ թե սև քառակուսի է, այլ բազմագույն խորանարդ:
    Գաղտնի իմաստը, որը դրվել է «Սև քառակուսու» մեջ, կարելի է այդ ժամանակ ձևակերպել այսպես՝ աշխարհը, որը շրջապատում է մեզ միայն նախնական և մակերեսային հայացքից ունի հարթ և սև ու սպիտակ տեսք: Եթե մարդը սկսի ընդունել աշխարհը ծավալային և ամեն ինչում բազմագույն, նրա կյանքը արմատապես կփոխվի: Միլիոնավոր մարդկանց, ում իրենց խոսքերով ձգում էր դեպի այդ կտավը, ենթագիտակցորեն զգում էին «Սև քառակուսու» ծավալայնությունը և բազմերանգությունը
     Սև գույնը կլանում է մյուս բոլոր գույները, դրա համար տեսնել սև քառակուսում բազմագույն խորանարդ բավական բարդ է: Իսկ տեսնել սևի հետևում սպիտակը, կեղծի հետևում ճշմարիտը, մահի հետևում կյանքը բարդ է բազմակի: Բայց նրան ում հաջողվում է դա անել բացվում է հզոր փիլիսոփայական բանաձևը:
 «Սև քառակուսին»  ապստամբություն է արվեստի մեջ. Ռուսաստանում նկարի հայտնվելու ժամանակ կուբիստական դպրոցի նկարիչների գերակայությունն էր տիրում: Կուբիզմը, սակայն, հասել էր իր վախճանին, արդեն ձանձրացրել էր բոլոր նկարիչներին, և սկսել էին ի հայտ գալ նոր գեղանկարչական ուղղություններ: Այդպիսի ուղղություններից մեկը դարձավ Մալևիչի սուպրեմատիզմը և «Սև սուպրեմատիստական քառակոսին» ինչպես նրա վառ արտացոլում: «Սուպրեմատիզմ» տերմինը առաջացել է լատիներեն suprem բառից, ինչը նշանակում է գերակայություն, գույնի գերակայում գեղանկարչական այլ դրսևորումների հանդեպ: Սուպրեմատիստական նկարները, դրանք անառարկայական  գեղանկարչություն, «մաքուր արվեստի» կոչ են: Միաժամանակ ստեղծվել և ցուցադրվել են նաև այդ նույն ցուցահանդեսում «Սև շրջան» և «Սև խաչ» կտավները՝ ներկայացնելով սուպրեմատիստական համակարգի երեք հիմնական տարրերը: Ավելի ուշ ստեղծվել են ևս երկու սուպրեմատիստական քառակուսիներ՝ կարմիր և սպիտակ:
    Սուպրեմատիզմը դարձավ ռուսական ավանգարդի կենտրոնական երևույթներից մեկը: Նրա ազդեցությունը կրել են շատ տաղանդավոր նկարիչներ: Ասում են, թե Պիկասոն սառել է կուբիզմի հանդեպ, երբ տեսել է «Մալևիչի քառակուսին»:
 «Սև քառկուսին» գովազդի հիանալի օրինակ է. Կ. Մալևիչը հասկացել է ապագայի ժամանակակից արվեստի հիմնական էությունը՝ կարևոր չէ թե ինչ, գլխավորը ինչպես մատուցել և վաճառել:
    Նկարիչները փորձարկում էին սև գույնը շատ հաճախ, դեռևս սկսած 17-րդ դարից: Առաջինը հայտնվեց սև սրվեստի ստեղծագործությունը, որը կրում էր «Զորեղ մթություն» անվանումը ստեղծված Ռոբերտ Ֆոլադդի կեղմից 1617թ-ին, հաջորդում է Բերտալը և նրա աշխատանքը «Տեսարան դեպի La Hougue «գիշերվա քողի տակ»»: Իսկ հետո գրեթե առանց ընդհատուների Գուստավ Դոռեի «Ռուսաստանի մշուշոտ պատմությունը» 1854թ-ին, Պոլ Բիլխոլդի «Սևամորթների գիշերային ծեծկռտուկը նկուղում» 1882թ-ին և այն: Եվ միայն 1915թ-ին Կ. Մալևիչը հանրությանը ներկայացրեց իր «Սև քառակուսին»: Եվ հենց նրա կտավը հայտնի է բոլորին, այն ինչ մյուսները հայտնի են միայն արվեստի պատմաբաններին: Մալևիչի էքստրավագանտ /կամ հանդիսավոր/ մուտքը հանրաճանաչ դարձրեց նրան դարերով:
    Արդյնունքում Մալևիչը նկարում է ամենաքիչը չորս օրինակ իր «Սև քառակուսու» տարբերվող կառուցվածքով, գույնով՝ հուսալով կրկնել և ավելի գերազանցել կտավի հաջոցությունը:
 «Սև քառկուսին»   քաղաքական քայլ է.  Մալևիչը լավ դիվանագետ էր և հմտորեն հարմարվում էր երկրում տիրող իրավիճակի փոփոխություններին:
    Բազմաթիվ սև քառակուսիներ ստեղծված ուրիշ նկարիչների կողմից ցարական Ռուսաստանի  ժամանակ այդպես էլ մնացին անտեսված: 1915թ. Մալևիչի քառակուսին ձեռք է բերում բոլորովին նոր ակտուալ իր ժամանակի համր իմաստ՝ նկարիչը առաջարկում էր հեղափոխական արվեստ նոր ժողովրդի և նոր դարշրջանի բարորության համար:
  «Քառակուսին» արվեստի հետ, որպես այդպիսին, գրեթե չունի ոչ մի առնչություն:  Նրա ստեղծման բուն փաստը հանդիսանում է ավանդական արվեստի ավարտի դեկլարացիա /հայտարարություն/:
 «Սև քառկուսին» ֆորմալիզմի մուտքն է արվեստ. Կտավը նշանավորվում է իր հստակ անցումով դեպի պատկերային արվեստի մեջ ֆորմալիզմի գիտակցված դերին: Ֆորմալիզմը դա հրաժարում է բովանդակությունից ի շահ գեղանկարչական ֆորմայի:
 Նկարիչը նկարելով կտավը մտածում է ոչ այնքան գաղափարական «կոնտեքստի» և  «պարունակության», որքան «հավասարակշռության», «հեռանկարի», «դինամիկ լարվածության» մասին: Այն ,ինչ ընդունեց Մալևիչը և չընդունեցին նրա  ժամանակակիցները, հանիսանում է դե ֆակտո /փաստացիորեն/ ժամանակակից նկարիչների համար և «ուղղակի քառակուսի» մնացած բոլորի համար:
 «Սև քառկուսին» մարտահրավեր է ուղղափառությանը. Կտավը առաջին անգամ ցուցադրվել է ֆուտուրիստական  «0,10» ցուցահանդեսի  ժամանակ 1915թ-ի դեկտեմբերին, Մալևիչի մյուս 39 աշխատանքների հետ միասին: «Սև քառակուսին» կախված էր ամենատեսանելի տեղում, այսպես կոչված «կարմիր անկյունում», այնտեղ, որտեղ ռուսական տներում, համափայն ուղղափառության ավանդույթների կախում էին սրբապատկերները: Այստեղ էլ նրան սկսում են ուշադրություն դարձնել քննադատ- աևվեստաբանները: Շատերը կտավը ընդունեցին որպես ուղղափառության դեմ և հակաքրիստոնեական ժեստ: Այն ժամանակի մեծ քննադատ Ալեքսանդր Բենուան գրում է. «Անշուշտ, դա է հենց այն իկոնան, որը պարոնայք ֆուտուրիստները դնում են տիրամոր փոխարեն»:
 «Սև քառկուսին» գաղափարների ճգնաժամ է արվեստի մեջ. Մալևիչին անվանում են գրեթե ժամանակակից արվեստի հանճար, կամ հիմնադիր և մեղադրում են ավանդական արվեստի մահվան մեջ: Այսօր ժուրքանչյուր «խիզախ»  մարդ կարող է իրեն անվանել նկարիչ և հայտարարել, որ իր ստեղծագործությունները ունեն ամենաբարձր գեղարվեստական արժեքը:
Արվեստը սպառել է իրեն և շատ քննադատներ գալիս են այն մտքին, որ «Սև քառակուսուց» հետո ոչինչ ակնառու արդեն չի ստեղծվել: 20-րդ դարի շատ նկարչներ սպառել են իրենց ոգեշնչանքը, շատերը գտնվում էին բանտերում, արտաքսման մեջ կամ օտար երկրներում:
«Սև քառկուսին» ընդհանուր դատարկություն է, սև փոս, մահ: Պատմում են, որ Մալևիչը նկրելով նկարը` երկար ժամանակ ասում էր բոլորին, որ չի կարող ոչ ուտել, ոչ քնել: Եվ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ինքը արել:Արդյունքում նա գրում է 5 հատոր փիլիսոփայական մտքեր արվեստի և պատերազմի մասին:
 «Սև քառկուսին» խաբեբայություն է. Խաբեբաբերը հաջողությամբ հիմարեցնում են հանդիսատեսին, ստիպելով հավտալ նրան, ինչ իրականում չկա: Նրանց, ովքեր իրենց չեն հավատում, նրանք հայտարարում են հիմարներ, հետամնացներ, որոնց հասանելի չեն բարձրը և հիասքանչը:  Դա կոչվում է «մերկ թագավորի տպավորություն»: Բոլորը ամաչում են ասել, որ դա հիմարություն է, որովհետև կծաղրվեն:
Իսկ մաքսիմալ պրիմիտիվ ֆորմաjին՝ քառակուսուն կարելի է վերագրել ցանկացած խորը իմաստ, ուղղակի մարդկային երևակայության համար, որը անսահմանափակ է: Չհասկանալով, թե ինչում է «Սև քառակուսու» հզոր իմաստը՝ շատ մարդիկ պետք է դա իրենց համար հորինեն, որպեսզի լինի ինչով հիանալ նկարը դիտելու ժամանակ:
 1915 թվակաին ստեղծված այս նկարը մինչև օրս ռուսական գեղանկարչության մեջ մնում է ամենաքննարկվողը: Ինչ-որ մեկի համար «Սև քառակուսին» ուղղակի երկրաչափական մարմին է, մյուսի համար` խորը փիլիսոփայական ուղերձ, որը ծածկագրել է մեծ նկարիչը

Նյութը պատրաստեց Նաիրա Աբրահամյանը