среда, 9 января 2013 г.

Պաուլո Կոելիո «Ալքիմիկոսը»


Աշխարհի ոգին սնվում է մարդկային երջանկությամբ, բայց և դժբախտությամբ, նախանձով և խանդով: Մարդը ունի միայն մեկ պարտականություն` հետևել իր ճակատագրին ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

Երբ մի օրը նման է լինում մյուսին, մարդիկ դադարում են նկատել այն լավը, որը կատարվում է կյանքում ամեն օր, արևի ծագելուց հետո....

Երջանկության գաղտնիքը կայանում է նրանում, որ պետք է տեսնել, թե ինչքան հրաշալի է աշխարհը և երբեք չմոռանալ թեյի գդալի մեջ դրված երկու կաթիլ յուղի մասին....Հովիվը սիրում է ճանապարհորդել, բայց երբեք չի մոռանում իր ոչխարներին....

Չի կարելի վստահել մարդուն, քանի դեռ չես իմացել որտեղ և ինչպես է նա ապրում:
 Սերը պահանջում է լինել նրա կողքին, ում սիրում ես...

Մենք կոչված ենք իմանալու ամեն ինչ, քանզի ամեն ինչ արդեն գրված է:
Երբ սիրում ես, ամեն ինչ ավելի է իմաստավորվում...

Վախենում եմ, որ եթե երազանքներս իրականություն դառնան, կյանքը կկորցնի իր իմաստը:

Իրականում ես այնպիսին եմ, ինչպիսին բոլորն են` ընդունում եմ ցանկությունները որպես իրականություն և տեսնում եմ աշխարհը ոչ այնպես, ինչպես իրականում է, այլ այնպես ինչպես ես ուզում եմ այն տեսնել:

_Ես սիրում եմ քեզ, քանի որ...
_Պետք չէ ոչինչ ասել,-ընդհատեց աղջիկը, սիրում են, քանի որ սիրում են: Սերը փաստարկներ չի ճանաչում:

Միշտ պետք է հստակ իմանալ, թե ինչ ես ուզում...



Յուրաքանչյուր մարդ երկրագնդի վրա, ինչով էլ որ նա զբաղվի, իր դերն է խաղում աշխարհի պատմության մեջ, և սովորաբար, նրանք նույնիսկ չգիտեն այդ մասին....

Բացառությամբ այն 15 րոպեների, որ պատանին անցկացնում էր աղջկա հետ, օրվա մնացած մասը անվերջանալի երկար էր թվում...

Որքան մոտենում ես քո երազանքին, այնքան ավելի զորավոր է դառնում Սեփական Առասպելը որպես գոյության իմաստ:

 Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազանքները կարող են իրականություն դառնալ,-մտածեց Սանտյագոն՝ նայելով երկնքին և արագացնելով քայլերը:
 
Պետք չէ վախենալ անհայտից, քանի որ ամեն ոք ընդունակ է ձեռք բերելու այն, ինչ ուզում է, ստանալ այն, ինչի կարիքն ունի: Մենք բոլորս վախենում ենք կորցնել մեր ունեցածը՝ լինի ցանքսը, թե մեր կյանքը: Բայց այդ վախն անցնում է, հենց հասկանում ենք, որ ամեն ինչ՝ և´ մեր ճակատագիրը, և´ աշխարհի պատմությունը մի ձեռքով է գրված:

Եթե քո գտածը պատրաստված է մաքուր նյութից՝ երբեք չի փչանա, և դու մի օր կարող ես վերադառնալ: Իսկ եթե եղել է լոկ վայրկենական բռնկում՝ աստղի ծննդի նման, ապա վերդառնալով ոչինչ չես գտնի: Համենայնդեպս, դու լույսի մի բռնկում ես տեսել: Դա արդեն մի բան արժե:

Պետք է սիրել անապատը, բայց նրան ամբողջովին վստահել չի կարելի: Չէ՞ որ անապատը մարդու համար փորձություն է. հսկում է նրա ամեն մի քայլը, ու եթե մի վայրկյան իսկ շեղվես՝ կործանում է քեզ:

Ոչ բոլորն են իրար նման երազում և երազներ տեսնում:

Սերը մարդուն չի կարող խանգարել հետևելու սեփական ճակատագրին: Իսկ եթե այդպես է պատահում, ուրեմն այդ սերն իսկական չէ:

Մի´ մտածիր այն մասին, ինչ ետևում է մնացել: Ամեն ինչ գրանցված է Աշխարհի հոգում և այնտեղ մնալու է հավերժ:

Գուցե Տերը անապատը հորինել է նրա համար, որպեսզի մարդիկ հրճվեն ծառեր տեսնելով:
Քամին փոխում է ավազաթմբերի ձևը, բայց անապատը նույնն է մնում: