четверг, 17 января 2013 г.

Մտքեր Քամյուից...

Երկար ու ծանր ժամանակ է պետք բարեկամություն ստանալու համար, բայց երբ ստանում ես, այլևս դրանից գլուխդ ազատել չես կարող, պետք է դիմանաս: Չկարծեք, թե բարեկամները ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք: Բայց՝ ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն որը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է...

Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են սիրո մասին, սիրել չեն սովորեցնում...
Կրոնները սխալվում են այն պահից, երբ սկսում են բարոյախոսել և շանթահարող հրամաններ արձակել: Աստված անհրաժեշտ չէ հանցանքը ստեղծելու և ոչ էլ պատժելու համար: Մեր նմանները, մեր oգնությամբ բավական են այդ գործի համար...  

ճշմարիտն է ասում: ճշմարտությունը լույսի նման կուրացնում է: Սուտ, ընդհակառակը, գեղեցիկ կիսամութ է, որը յուրաքանչույր առարկա արժեքավորում է...

Անշուշտ, իրական սերը բացառիկ բան է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում: Մնացածյ ժամանակ սիրուն փոխարինում է սնափառթյունը կամ ձանձրույթը...

Ոչ մի մարդ կեղծավոր չէ իր հաճույքների ժամանակ...
 
Կյանքում պետք է սեր լինի` միակ մեծ սեր ամբողջ կյանքի համար: Դա  արդարացնում է  անհիմն հուսահատությունները, որնց մենք ենթարկվում են:

Պահեր են լինում, երբ անսպասելի անկեղծությունը հավասարազոր է  աններելի ինքնատիրապետման կորստին:

Դպրոցը պատրաստում է մեզ աշխարհի կյանքին, որը գոյություն չունի:

Սիրել նշանակում է համաձայնել ծերանալ մի ուրիշ մարդու հետ:

Կյանքի մեծագույն հարցը` Ինչպես ապրել մարդկանց մեջ…

Երբեմն կարծում են, թե մեռնում են կնոջը պատժելու համար, մինչդեռ նրան ազատություն են պարգևում...

Մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար: Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նայև երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրա գլուխը չի մտնում: ՈՒրեմն ինչու՞ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծի՞ք ունենան քո մասին: Երբ մահանանք նրանք առիթից պիտի ոգտվեն և ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարիրոսները պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջև: Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն...

Հարստությունը դեռևս արդարացումը չէ, այլ դատի հետաձգումը, բայց բոլոր դեպքերում արժե ունենալ...

 
Որպեսզի միտքը վերափոխի աշխարհը, նախ հարկավոր է, որ այն վերափոխի իրեն ստեղծողի կյանքը:

 Հենց ազատ ընտրությունն է ինքնություն կերտում: Լինել նշանակում է ընտրել ինքդ քեզ:

Ով ոչինչ չի տալիս, նա ոչ մի բան էլ չի ստանում: Ամենամեծ դժբախտությունը նրանում չէ, որ քեզ չեն սիրում, այլ` որ դու ինքդ չես սիրում:

Առանց հուսալքության սեր չի լինում դեպի կյանքը:

Գոյության անիմաստությունը, աբսուրդը դեռ չի ենթադրվում մարդկության գոյության անիմաստություն` այնպես, ինչպես նրանից, որ Աստված գոյություն չունի, չի նշանակում, թե չկա բարոյականություն:

Ժամանակը դանդաղ է անցնում, երբ հետևում ես նրան: Այն զգում է հետապնդումը: Բայց նաև այն օգտվում է մեր անհամբերությունից: Անգամ հնարավոր է` գոյություն ունի երկու  ժամանակ` այն, որին,  հետևում ենք, և այն, որը մեզ գերազանցում է:
Գեղեցկությունը հավերժություն է. որ  տևում է ակնթարթ:
 Ձմեռվա կեսին  ես հասկացա, որ  իմ մեջ անհաղահարելի ամառ է ապրում: