вторник, 29 января 2013 г.

Կոմիքսներ



Կոմիքս (անգլ. comic-ծիծաղելի)` մուլտիպլիկացիոն պատմություններ, պատմություններ նկարներում: Կոմիքսը համատեղում է  արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են գրականությանը և պատկերային արվեստը: Որոշ երկրներում կոմիքսներն ունեն իրենց անվանումները. ֆրանսալեզու աշխարհում` bande dessinee կամ BD, Ճապոնիայում կոմիքսները անվանում են մանգա:
  Կան կոմիքսների բազմաթվ բնորոշումներ, բայց դրանք բոլորը  միասին տանում են դեպի նրան, որ կոմիքսը իրենից ներկայացնում է պատկերների մի շարք, որտեղ պատմվում է ինչ-որ մի պատմություն: Ըստ մի շարք հետազոտողների կոմիքսը դա պատմողական և տեսողական գործոնների ամբողջություն է:  Սկոտ Մակլաուդը, որը <<Կոմիքսի էությունը>> գրքի հեղինակն է, ներկայացնում է կոմիքսի կարճ բութագիրը .<<հաջորդական պատկերներ կամ զվարճալի այլ պատկերներ իմաստային հետևողականությամբ>>:

Ժորժ Սադուլը բնորոշում է կոմիքսը որպես <<պատկերներ նկարներում>>:
 Կոմիքսներում պարտադիր չէ տեքստի առկայությունը, գոյություն ունեն նաև համր կոմիքսներ, որտեղ կա սյուժեի բնազդային հասկացություն (օրինակ Ժան Ժիռոյի <<Առզակը>>): Բայց ավելի հաճախ կոմիքսներում խոսքը փոխանցվում է ֆիլակտերի օգնությամբ, դրանք <<բառային փուչիկներ>> են, որոնք որպես կանոն պատկերվում են ամպիկի տեսքով, դրանք դուրս են գալիս կամ շուրթերից կամ գլխից` մտքի տեսքով: Հեղինակի խոսքը դրվում է կոմիքսի ներքևի կամ վերևի մասում:
 Կոմիքսները կարող են լինել և գրական ժանրից և նկարչական ոճով: Նրանց ամենատարածված ժանրերը դրանք արկածներն ու ծաղրանկարնրն են:
  Կոմիքսներում պատկերներն ունեն որոշակի կանոններ, դրանք հեշտացվում են արագ նկարելու հեշտ ընկալվելու և կարդացողի ու պերսոնաժի հետ նույնանալու համար:
   Իրենց ծավալով կոմիքսները կարող են լինել կարճ շերտերով և մինչև ծավալուն գրաֆիկական վեպեր և սերիալներ` բազմաթիվ թողարկուներով:Կոմիքսը սերտորեն կապված է ֆիլմի և հատկապես մուլտֆիլմի հետ: Ինչպես ասել է Մակլաուդը <<ֆիլմը ժապավենի վրա, դա շատ դանդաղ կոմիքս է, տարածությունը կոմիքսի համար այն է, ինչ ֆիլմի համար ժամանակը>>, իսկ անգլերեն լեզվով <<cartoon>>`ծաղրանկար, կարող է նշանակել և կոմիքս և մուլտֆիլմ: Ճապոնական բոլոր մուլտֆիլմերի անիմացիաների հիմքում ընկած են ճապոնական կոմիքսները` մանգաները:
  
Կոմիքսների հիմնական բաղադրիչներն են`

  • կեղևը, այն տալիս է կոմիքսի հիմնական իմաստը, պատկերից բացի կեղևին կարող են լինել անվանումներ, ֆիլմերի լոգոներ, գներ, գովազդ, թվականներ, նկարիչների ստորոգրություններ:Կեղևը կարող է գտնվել երկու էջերի վրա, աջ մասը <<ճակատային >>է , ձախը` <<հետին>>:
  •    ճակատային մաս- պատկեր տիտղոսաթերթից առաջ:Ընթերցողին տալիս է հնարավորություն ավելի շատ իմանալ կոմիքսի մասին:
  •  տիտղոսաթերթ-նրա վրա կարող ե ն գտնվել կարճ գրառումներ, հեղինակների անուններ, կարող են ուղեկցվել ոչ մեծ իլուստրացիաներով (նկարազարդումներով):



  •   հիմնական մաս-էջերը, որոնց թիվը անսահմանափակ չէ, բայց ստանդարտ կոմիքսներում դրանք 20-40 են:
  •    pin-up page-լրացուցիչ նկարներ` հիմնական նկարիչներից կամ այլ մարդկանց կողմից ստեղծված, որոնք ինչ-որ կապ ունեն կոմիքսի հետ, օրինակ կեղևի այլընտրանքային տարբերակներ:


 Առաջին ամերիկական կոմիքսը`<<Արջուկներն ու վագրը>> դուրս է եկել 1892թ-ին:
  1894թ-ին <<World>> տպագրատանը հրատարակվում  է Ռիչարդ Ֆ. Առտկոլտի <<Էլեկտրիկ Ուորլդ>> թերթը, որտեղ նա ներկայացնում էր կոմիքսներ, որտեղ գլխավոր գործող անձիք էին ծաղրածուն և շունը:
  Ավելի ուշ Առտկոլտը հրատարակում է <<Ալլեի Հոգանի>> շարքը, այնտեղ երկրորդական դերում էր դեղին կոստյումով մի տղա, որը շատ սիրվեց Նյու Յորքի բնակիչների կողմից:
   XX դարում կոմիքսը դառնում է ամենահայտնի ժանրերից մեկը հասարակական արվեստում: Գլխավոր ժանրերը կոմիքսի մեջ դառնում են դետեկտիվները, սարսափները, ֆանտաստիկան, գերհերոսների մասին պատմությունները:

Նաիրա Աբրահամյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
4-րդ կուրս