вторник, 2 сентября 2014 г.

Ֆրենկ Օուեն Գերի

Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ ճարտարապետ վարձում, եթե հետո պետք է նրան ասեն, թե ինչն ինչպես անի
Ֆ. Օ. Գերի

Իֆրաիմ Օուեն Գոլդբերգը` առավելապես հայտնի Ֆրենկ Օուեն գերի անվամբ, հանդիսանում է ժամանակակից ճարտարապետության լավագույն ներկայացուցիչներից մեկը: Շատերն են տեսել, նույնիսկ եղել նրա կառուցած շինություններում, սակայն չգիտեն, որ այդ կառույցների հեղինակը հենց ինքն է` այս ժամանակակից դեկոնստրուկտիվիստը: Գերին ծնվել է 1929թ. փետրվարի 28-ին Տորոնտոյում, հրեաների փախստական ընտանիքում, որն այստեղ էր գաղթել Լեհաստանից: 17 տարեկանից սկսած Գերին ապրել է Լոս-Անջելեսում, սովորել Հարավային Կալիֆորնիայի, ապա Հարվարդի համալսարանում: Մի քանի մասնավոր ընկերություններում ու ճարտարապետական գործակալություններում աշխատելուց հետո վերադառնում է ԱՄՆ ու հիմնում սեփական բյուրոն: Սա այժմ աշխարհի առաջնային գործակալություններից մեկն է, որտեղ աշխատում է ավելի քան 200 ճարտարապետ:

"Նովարտիս" կենտրոնի շենքը. Բազել, Շվեյցարիա
Վեյսմանի Գեղարվեստական թանգարանը. Միննեապոլիս
1950-1960-ականներին Գերին գտնվում էր Ֆրենկ Լլոյդ Ռայթի ազդեցության տակ: 1978թ. նա հարում է պոստմոդեռնիզմին. Վերջինիս ձևերով է կառուցում իր սեփական առանձնատունը:
Գերիին են պատկանում աշխարհի դեկոնստրուկտիվիստական ամենահայտնի շինությունները, այդ թվում` Միննեապոլիսում գտնվող Ֆրեդերիկ Վեյսմանի թանգարանը (1993), Բիլբաոյում գտնվող Գուգենհեյմի թանգարանը (1997), Ուոլտ Դիսնեյի անվան համերգասրահը Լոս-Անջելեսում (2003), ինչպես նաև Չեխիայիպարող տունը” (1995), Սիետլեի Երաժշտության թանգարանը (2000) և այլ կառույցներ:

Սիետլեի երաժշտության թանգարանը
"Դե Ռիսկալ" հյուրանոց. Իսպանիա
Գերին ստեղծում է աչքի համար ոչ սովորական կառույցներ, քանդում է ընդունված ճարտարապետական ֆորմաները, հարթ պատերը, լուսամուտների ու դռների համաչափությունը, տանիքների, ճակատների կտրվածքները և այլն: Սակայն, այս ամենով հանդերձ, նա չի փորձում զրոյացնել ու վերաիմաստավորել եվրոպական ճարտարապետության պատմությունը, վերջինիս անցած ուղին: Ֆրենկը նպատակ չունի դեկոնստրուկտիվացնել եվրոպական ճարտարապետության հիմնական սկզբունքները:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը
Չեխիայի "պարող տունը"
Գերիի դեկոնստրուկտիվիզմը ավելի շուտ դեստրուկտիվիզմ է` ընկնող ծավալներ, կոպիտ, օրորվող հարթություններ, որոնք բառացիորեն ավանդական ճարտարապետական տարրերի կոտրված տարրեր են: Ինչպես Գերին է ասել, իր արվեստում առակ է ձկան գծագրման, համաչափությունների ու շարժման լեյտմոտիվը: Սա նկատելի է նրա գրեթե բոլոր աշխատանքներում` Գուգենհեյմի և Ուոլկերի թանգարաններում, Բարսելոնայի 35-մետրանոց Լողացող ձուկըկառույցում (1992) և այլն:  Գերիի աշխատանքներից են նաև Բրուկլինում գտնվող Ատլանտիկ յարդսը, Խաղաղ օվկիանոսի ափի գոֆրեանման ֆասադը, Վեգասի բժշկական-գիտական կենտրոնը, Նյու Յորքի Գուգենհեյմի թանգարանի (2000), Դանդիի քաղցկեղի կենտրոնի (2003), Երուսաղեմի հանդուրժողականության թանգարանի (2002) շենքերը:
Դյուսելդորֆի մաքսատան շենքը
Ուոլտ Դիսնեյի անվան համերգասրահը. Լոս-Անջելես
Ֆրենկ Օուենը պոստմոդեռնիզմի այն ճարտարապետներից է, ով ամբողջովին դեֆորմացնում է ներքին և արտաքին ֆորմաները: Նրան բնորոշ են բարձր, մեծ, փայլող, թափանցիկ, տձև շինություններըՆրա կիրառած հիմնական ճարտարապետական տարրերից առաջնայինը ապակե կառկասն է: Գերիի շինությունները գրեթե զուրկ են ֆունկցիոնալությունից, փոխարենը դրանք շատ համահունչ են տեղանքին: Որպես ճարտարապե-կառուցողի, նրա համար ավելի կարևոր էր շինարարության ընթացքը, քան արդյունքը, այդ պատճառով էլ նրա կառույցները միշտ ստացվում են հետաքրքիր ու գեղեցիկ:


Դե եսիմ` Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий