Լեհ նկարիչ Յացեկ Կովալսկին` առավելապես հայտնի Յացեկ Յերկա անվամբ, երկար ժամանակ է, ինչ հայտնի է իր երևակայական, գիտակցականից դուրս ստեղծագործություններով: Այս սյուրռեալիստ արվեստագետը իր աշխատանքներում արտացոլում է սյուրռեալիստական ամեն ինչ` “անհայտ սյուրռեալիստ” Բոսխի սիմվոլներից սկսած մինչև աշխարհահռչակ Դալի ու Մագրիտ…
Յացեկը ծնվել է 1952թ. Լեհաստանում: Նկարել է դեռ փոքր հասակից: Սովորել է Տորուն քաղաքի Նիկոլայ Կոպերնիկոսի անվան համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում: 1994թ. Լույս է տեսել առաջին գիրքը, որտեղ նկարչի աշխատանքների գունավոր վերատպություններն էին: Դա “Mind Fields” ալբոմն էր, որը Յացեկին բերում է մեծ ճանաչում: 1995թ. նրան շնորհվում է ֆենտեզի ժանրի համաշխարհային նկարչի մրցանակ: Յացեկի նկարները պահվում են աշխարհի տարբեր անկյուններում: Նրա սյուրռեալիզմին կարող եք ականատես դառնալ Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մոնակոյի, ԱՄՆ-ի թանգարաններում ու պատկերասրահներում:
Մերօրյա արվեստագետները մեծ հնարավորություններ ունեն դեռևս կենդանության օրոք հասնել փառքի: Ցավոք, նախորդ դարաշրջանի մեծագույն նկարիչները չկարողացան տեսնել, որ իրենց իսկ կերտած արվեստի գործերն ամենուր են, աշխարհի տարբեր կողմերում…
Հ.Գ. Եթե վան Գոգն իմանար, որ իր կտավները վաճառվում են տասնյակ միլիոնավոր դոլարներով կամ որ ունի իր անվամբ մի քանի թանգարաններ, հնարավոր է ականջը չկտրեր :Ճ
Ձեզ ենք ներկայացնում այս նկարչի ստեղծագործություններից մի քանիսը...
|
|
Գրադարան |
|
Բարի գիշեր |
|
Օրացույց |
|
Առանձնատուն |
|
Պահպանիր լռություն |
|
Կրկնակի կյանք |
|
Ելակի այգի |
|
Լողի դասեր |
|
Աշուն |
|
Ձմեռային այգի |
|
Թեյախմություն |
|
Հարձակում |
|
մառը քաղաքում |
|
Գարնան լաբիրինթոս |
|
Կղզի |
Յերկայի ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ հետևյալ անձնական կայքերում:
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий