понедельник, 15 сентября 2014 г.

Քանդակներ մետաղալարերից. Ռոբին Ուայթ



Քանդակներ միայն կավից չէ, որ պատրաստում են… Անգլիացի քանդակագործ Ռոբին Ուայթը զարմանալի քանդակներ է ստեղծում պողպատյա մետաղալարերից: Երբ համացանցում փնտրում էի նրա ստեղծագործությունները, ակամայից հիշեցի մկրատե ձեռքերով Էդվարդին, ով փոքրիկ քաղաքի այգիներում ու բակերում ծառերից ֆիգուրներ էր ստեղծում :Ճ
Ուայթի ֆիգուրները սաղարթներից չեն, բայց կավից ու մարմարից էլ չեն… Նրա քանդակները զարդարում են Անգլիայի Ստաֆֆորդշիր քաղաքի փողոցներն ու այգիները: Քանդակագործի մոտ պողպատյա մետաղալարերից ֆիգուրներ ստեղծելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ անտառում լուսանկարներ է արել և դրանցից մեկում հետո տեսել է,  լույսի ու ստվերի մի խաղ, որը ֆիգուր է հիշեցրել ու հիմք դարձել նման քանդակների կերտման համար: Ահա այդ լուսանկարը:
 Այս իրադարձությունից հետո Ռոբինը սկսել է մետաղալարեր հավաքել: Սկզբից նա կառուցումէ  մետաղյա կառկասը, հետո տալիս դրան մարդկային մարմնի տեսք: Ուայթի քանդակները տարբեր բովանդակության են, տարբեր դիրքերով ու ռակուրսներով: Ահա դրանցից մի քանիսը.

 







 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

Комментариев нет:

Отправить комментарий