(Աստղաձև հատակագծով
քաղաքներ, փողոցներ.
Սիքստոս V Պապի կառավարության տարիներն
ու Հռոմի ճարտարապետությունը)
Սիքստոս
V Պապը (1585-1590թթ.)
|
Հռոմը, Փարիզն ու Լոնդոնը արևմուտքի
կարևոր կենտրոններից
են, որոնք մարմնավորում են ժամանակակից քաղաքի տիպը: Հռոմն իր ինքնատիպությամբ առանձնանում է արևմուտքի մյուս քաղաքներից: Ավերումից
հետո մոտ 1000
տարի Հռոմը կանգնած էր կործանման եզրին, սակայն 1500թ. սկսած այն դառնում է մշակույթի ու արվեստի, ապա նաև քաղաքաշինության կենտրոն: Անդրադարձ
կատարենք 1500-ականների
Հռոմի ճարտարապետությանը՝ հանձին քաղաքաշինության: Նշված թվականներին
Հռոմը օր օրի բարգավաճում
է: Այս գործում մեծ դերակատարություն ունի Սիքստոս V Պապը
(1585-1590թթ.), որի իշխանությունը ողջ աշխարհում չէր տարածվում, և վերջինս կենտրոնացած
էր միայն սեփական երկրի առաջխաղացումը արագացնելու
վրա: Երկրի քաղաքացիներն իրավունք
չունեին տնտեսական
ու քաղաքական
հարցերին խառնվելու,մինչդեռ Պապը լիիրավ իրավունքներ
ուներ ցանկացած
ոլորտում: Նրա օրոք է սկսում կառուցվել
Բարոկկո Հռոմը, որն այսօր էլ դոմինանտ
դիրք է գրավում այլ քաղաքների ճարտարապետության նկատմամբ: Սիքստոսի
օրոք են քաղաքի աստղաձև հատակագծով փողոցներում
հայտնվում փոխադրամիջոցներ, որոնք, զարգանալով
ու ձևափոխվելով,
հասել են մինչ մեր օրերը: Այս Պապն է Սբ. Պետրոսի տաճարի դիմաց կանգնեցնում 100 սյուներ,
կառուցում նոր ջրանցքներ, կարգավորում
գետերի հոսքերը,
սկսում վերակառուցել
Տրոյանոսի սյունը, չորացնել Պոնտական
ճահիճները և այլն:
Դեռևս XV
դարի կեսին Նիկոլայ V Պապը
(1447-1455թթ.) հրաման է տալիս ստեղծել քաղաքաշինության նոր նախագիծ,
որը ձգվելու էր Բորժո Նուովոյի շուրջը: Վերջինս այսպես էր կոչվում Պապի նստավայրի՝
Լատերանից Վատիկան տեղափոխվելու պատվին: Նախագիծը պատկանում
էր ճարտարապետ
Լեոն Բատիստա Ալբերտիին: Շինարարությունը սկսվում է մոտ 1500թ.: Հուլիոս II-ն ու Լյուդովիկոս
X-ը պետք է Ուրբինոյից
հրավիրեին Բրամանտեին
ու Ռաֆայելին,
իսկ Ֆլորենցիայից՝ Միքելանջելոյին, որպեսզի հանձնարարեին շինարարարության ղեկավարումը: Հետաքրքիրն
այն է, որ Հռոմը ոչ մի հայտնի նկարիչ կամ ճարտարապետ
չուներ, սակայն, օտարերկրացի վարպետների
հրավիրելով, այն դառնում է ճարտարապետության ու նկարչության կենտրոն,
ինչպես մի ժամանակ լինելու էր Փարիզը: Օտարերկրացի վարպետների
շնորհիվ Հռոմը ձեռք է բերում նոր պոլիֆոնիկ հնչեղություն:
Սբ.Անժելո եկեղեցու կամուրջը |
Սիքստոս
V Պապը ձեռք չտվեց միջնադարյան
ոչ մի շինության, չավերեց ու չոչնչացրեց
և ոչ մի կառույց:
Փոխարենը վերանորոգեց
վնասված շինություններն ու կառուցեց
միանգամայն նորերը: Հռոմի զարգացող
ճարտարապետության մեջ մեծ նշանակություն ունի քաղաքի հյուսիսային մասը: Այստեղ եկեղեցիներն
աճում էին սնկերի պես: Տրեչենտոյի ժամանակաշրջանում Հռոմն ուներ
17.000 քաղաքացի: Այս թվաքանակը դեռևս զիջում էր Վենետիկի, Փարիզի և Լոնդոնի բնակչության թվին: Իրավիճակը փոխվում է Մեդիչիների
իշխանության օրոք: Վատիկանը վատ կլիմայի պատճառով
քիչ էր բնակեցված: Այս քաղաքը վերակառուցողների շնորհիվ տարածվում
է Մարսովոյի
դաշտից մինչև Կապիտոլյան հրապարակ
և Մարցելլա
թատրոն: Դեպի քաղաք տանող կարևոր նշանակության
կամուրջներից էր Վատիկանի Սբ. Անժելո եկեղեցու
կամուրջը: Այս եկեղեցին, ի դեպ, ծառայում
էր նաև որպես գանձարան
և թաքստոց,
իսկ դրա կամուրջի անունով կոչված է քաղաքի մի ամբողջ մասը՝ Պոնտե (իտալ.՝ կամուրջ):
Քաղաքի վաճառատները,
բանկերն ու հասարակական այլ կառույցները գտնվում էին Ուոլ սթրիտում, որտեղ լուծում էին ստանում դրամական
ու հոգևոր շատ հարցեր:
Նիկոլայ
V Պապի ժամանակներից
սկսած միշտ ցանկություն կար կամուրջի մոտ գտնվող հրապարակի
տարածքը հատակագծելու:
Բուֆալինիի (1551թ.) հատակագծի վրա այդ հրապարակն
անվանվում է Պոնտիս ֆորում, իսկ Ֆալդի (1676թ.) քարտեզի վրա՝ Պյացցա դի Պոնտե: Սա մի կոնտրոն էր, որտեղից ճյուղավորվում էին քաղաքի փողոցները: Հռոմի փողոցներն ունեին «հպարտ» անուններ:
Օրինակ՝ Ուխտավորների
ճանապարհ, որը, փոքրիկ փողոցներ
միավորելով, տանում էր դեպի Մարցելլա թատրոն, Պապերի ճանապարհ,
որը տանում էր Կապիտոլյան
հրապարակ, ապա Լատերան, Վիա Ռեկտա փողոց, որը կապվում էր Պյացցա Կոլոնայի և Վիա Լատայի հետ:
Պալմա Նուովոյի հատակագիծը.
1593թ.
|
Ի տարբերությու միջնադարի,
Վերածննդի ժամանակաշրջանում քաղաքները կառուցվում
էին որոշակի սխեմատիկությամբ: Դրանք կառուցում էին աստղաձև հատակագծով:
Քաղաքի կենտրոնում
գտնվում էր աշտարակը, որը կարող էր կամ շրջապատված
լինել շինություններով կամ ոչ: Սովորաբար աշտարակից
ճյուղավորվում էին երկար ձգվող փողոցները: Աստղաձև հատակագծով քաղաքներ
սկսել են կառուցել կվադրոչենտոյի ժամանակաշրջանից: Այս տիպը մշակել են Բրամանտեն,
դա Վինչին և այլ ճարտարապետներ, իսկ կատարելագործել է Ֆիլարետեն: Աստղաձև հատակագծով քաղաքի հայտնի օրինակ է Պալմա Նուովան:
Քաղաքների
կառուցման գործում մեծ է փողոցների ճիշտ հատակագծման սկզբունքը:
Ուշ վերածննդի
ժամանակաշրջանում Պողոս
III Պապը (1534-1549թթ.) ավարտին է հասցնում դի Պոնտե հրապարակի
շինարարությունը, որից ճանապարներ էին գնում դեպի ինչպես միջնադարյան,այնպես էլ վերածննդի ժամանակաշրջանի գլխավոր փողոցներ:
Այս նախագիծը
եզակին էր Հռոմի պատմության
մեջ: Հայտնի ու կարևոր փողոցներից էին Վիա Պաոլոն, որը տանում էր դեպի Բրամանտեի կառուցած
1.5կմ երկարությամբ
Վիա Ջուլիա փողոցը, ինչպես նաև Վիա դի Պանիկոն,
որը զուգահեռ
է Վիա Պաոլոյին և միանում է Վիա դեյ Կորոնարիին:
Ստրադա Ֆելիչե փողոցն այժմ |
Գլխավոր փողոցներից է Վիա Տրանիտատիսը:
Վերջինս սկսվում է Ստրադա դի Տոր դի Նոնայից:
Սրա կառուցումը
շարունակել է Հուլիոս II Պապը
(1550-1555թթ.): Լեոնարդո
Բուֆոլինիի քարտեզի վրա այս փողոցը նշված է երկար գծով, որը հասնում է մինչև Սանտա Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցի:
Հենց այս հատվածից փողոցի կառուցումը շարունակում
է Սիքստոս
V-ը: Հռոմը կառուցվում էր արևմուտքից արևելք: Հռոմում քաղաքները
միշտ կառուցվել
են հս.-արմ.-ից՝ Վատիկանից մինչև հվ.-արլ.՝ բլուրների
մոտ, որտեղ կլիմայական պայմաններն
ավելի բարենպաստ
էին: Ուշադրության
է արժանի եկեղեցիների տեղադրությունը: Քաղաքի 7 եկեղեցիներն
ու մատուռները
ունեին հեշտ անցանելի ճանապարհներ,
որպեսզի քաղաքի բոլոր կողմերի հավատացյալների համար պաշտամունքային կառույցները
հասանելի լինեին: Ինչպես ժամանակակիցներն էին ասում, Սիքստոսն ուզում էր Հռոմը դարձնել համատարած
սուրբ քաղաք:
Պյացցա դել Պոպոլո հրապարակն այժմ |
Դոմենիկո
Ֆոնտանայի աշխատություններում պահպանվել են Սիքստոս V-ի մտադրությունները: Նա հրամայել է հարթեցնել բլուրները,
հին փողոցները,կառուցել ու վերակառուցել նորերը, որոնց խանութներն
ու տները հարթեցնելու ժամանակ վնասվել էին: Ֆոնտանայի կառուցած
ամենահայտնի փողոցը Ստրադա Ֆելիչեն է: Այն կառուցվել է մեկ տարում
(1585-1586թ.), իրենից ներկայացնում է հսկա փողոց՝ 4կմ երկարությամբ
(այժմ՝ Վիա դե Պրեդիս և Վիա Կվադրո Ֆոնտանե),
որը իջնում է բլրից ներքև, շրջանցում
Սանտա Մարիա Մաժորեի դիմաց դրված սյունը, ապա բարձրանում
Պինչինո բլուր (այժմ՝ Վիա Սիստեմա)՝ Սանտա Տրինիտա դեյ Մոնտիի մոտ: Վերջին կողմը մնացել է անավարտ,
այն տանելու էր դեպի Պյացցա դել Պոպոլո հրապարակ:
Սա Հռոմի ամենալայն
ու ամենաերկար
փողոցն էր: Այնտեղով կողք կողքի կարող էին անցնել միանգամից 5 կառք: Իմիջիայլոց, կառքերը որպես փոխադրամիջոց,
ի հայտ են եկել հենց այս ժամանակներում: Շինարարության ավարտից հետո Պապն ինքն էր անցնում նորակառույց փողոցներով
և փորձարկում
դրանք: Հնի ու նորի համադրման սկզբունքի
պատճառով էր, որ Սիքստոսը
սիրվեց թե՛ որպես Պապ, թե՛ որպես քաղաքներ կառուցող:
Քաղաքի հատակագծի
մանրակերտը կախված էր Պապի աշխատասենյակի պատից: Այն, ճիշտ է, իրական չափերից շատ տարբեր էր, բայց պատկերացում
էր տալիս քաղաքի փողոցների
ու կառույցների
մասին:
Դե եսիմ՝ Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий