Ալբերտո Բուրրի-<<Պարկ 5Р>>.1953թ. |
Ինֆորմել
արվեստը (ֆրանս.՝ art informel – աբստրակտ, ոչ ֆիգուրատիվ)
1940-ականներին Ֆրանսիայի
աբստրակտ արվեստում
տարածված ուղղություն
է: Այս տարիներին է ավարտվում աբստարկցիոնիզմի «հին դպրոցը»,
որի ներկայացուցիչներից էին Վասիլի Կանդինսկին, Պաուլ Կլեեն, Մոնդրիանը,
Ռոբեր Դելոնեն,
Մալևիչը և այլք: Գեղարվեստական ասպարեզ են մտնում նոր հոսանքներ, որոնք ծավալվում են անառարկայական արվեստի շրջանակներում: Դրանցից էին աբստրակտ
էքսպրեսիոնիզմը, որի հետևորդներն էին Ջեքսոն Փոլոքը, Արշիլ Գորկին, քնարական աբստրակցիան՝
հանձին Ժորժ Մատյեի, տաշիզմը՝
Պիեռ Սուլաժի և Հենս Հարթունգի ստեղծագործություններում ու ինֆորմել արվեստը:
Ձգտելով հեռանալ երկրաչափական աբստրակցիայի
դպրոցի ավանդույթներից՝ նոր աբստրակցիոնիստները փորձում են վերակենդանացնել գունային
ստրուկտուրաները՝ կտավի վրա ցույց տալով գունային
դաշտերի ակտիվ փոխհարաբերությունը:
Ժան Ֆոտրիե-<<Անվերնագիր>>.1957թ.
|
Այս գեղարվեստական ուղղության
անվանումը տրվում է փարիզյան
«signifiance de l’informel» ցուցահանդեսից հետո: 1948թ. ինֆորմալիզմի շրջանակներում ձևավորվում է ԿՈԲՐԱ (COBRA) գեղարվեստական միավորումը: Վերջինիս
հիմնադիրը համարվում
է Քրիստիան
Դոտրեմոնը, իսկ խմբի անվանումն
իրականում հապավում
է՝ կազմված միավորման 3 անդամների
հայրենիքների առաջին տառերից՝ Կոպենհագեն-CO,
Բրյուսել-BR, Ամստերդամ-A:
«Ինֆորմել» տերմինը համաշխարհային մշակույթ
է մտել 1950-ական թվականների
սկզբին՝ արվեստաբան
Միշել Տապյեի կողմից: Այս նոր արվեստի առաջին օրինակները
հայտնվել են 1940-ականների վերջերին,
իսկ մայրամուտը
մոտենում է 60-ականներին: Իսկզբանե
ինֆորմելը տարածվում
է երկու ալիքով՝ գեղանկարչական և ռելիեֆային:
Եթե առաջինը կիրառում էր գեղանկարչության ավանդական
մեթոդը՝ ներկերով
և վրձիններով,
հիմնվելով գույնի ու ֆորմայի վրա, ապա երկրորդը նկարի համար որպես հիմք էր ընտրում գիպսը, շաղախը, ավազը, տարատեսակ կտորներ,
պարաններ՝ այս կերպ առաջին պլան բերելով առարկայականությունը և հասարակ նյութերի
շոշափելիությունը:
Էմիլիո Վեդովա-<<Ժամանակակից
խաչելություն. Բողոքի ցիկլ №4>>. 1953թ.
|
Ինֆորմել
արվեստի ներկայացուցիչներից են Ժան Դյուբյուֆֆեն, Անտոնի Տապիեսը, Կարել Ապպելը, Էմիլ Շումախերը, Դիտեր Բորստը, Ֆրիտց Վինտերը, Անտոնիո Կորպորան, Ասգեր Յորնը, Նիկոլա դե Ստալը, Ժան-Պոլ Ռիոպելլեն, Նիկոլա դե Ստալը և այլք:
Ինֆորմալիստ
նկարիչների պատկերացումների համաձայն՝ ստեղծագործության զգացմունքայնությունն ավելի կարևոր է, քան դրա գաղափարն ու կատարյալ լինելը: Այս նկարիչները
հրաժարվում են նկարել ինչպես մարդկանց, այնպես էլ առարկաներ՝
նույնիսկ աբստրակտ
ֆորմաներով: Ինֆորմել
արվեստի վրա մեծ ազդեցություն
է ունեցել նախ Կանդինսկու
ստեղծագործական ուղին, ապա սյուրռեալիզմը: Ինֆորմալիզմից Եվրոպայում
ձևավորվում է տաշիզմը: Հաճախ այն նույնացնում
են վերջինիս
հետ, սակայն այստեղ գեղանկարչությունը միաձուլվում է գրաֆիկայի հետ:Այս երկու հասկացություններն էլ հաճախ նույնացնում
են ամերիկյան
գործողության նկարչության
հետ (Action Painting): Մասամբ ինֆորմալիզմին մոտ են նաև գունային դաշտի գեղանկարչությունն ու արտ-բրուտը:
Ինֆորմել
նկարիչների ստեղծագործություններն իրենցից ներկայացնում էին ինտելլեկտուալ գաղափարագրեր,
նախնադարյան ժայռապատկերներ, երկրաբանական հատվածներ,
աշխարհագրական քարտեզներ,
հնագիտական հետազոտության մնացորդներ և այլն: Նպատակը,
բնականաբար, ոչ թե կոնկրետ գոյություն ունեցող տարրերի ասոցիացիան
է, այլ յուրահատուկ աբստրակտ
աշխարհներ ստեղծելը:
Դե եսիմ՝ Գ.Ն.
Комментариев нет:
Отправить комментарий