Հիշում ենք ժողովրդական կատակը այն մասին, որ առաստաղին քնելը
հարմար չէ, որովհետև ծածկոցը կսահի կընկնի: Պարզվում է, որ Մոսկվայում շատերը հնարավորություն
ունեն ոչ միայն քայլել առաստաղով, այլև հասնել անկողնուն, սեղանին և աթոռներին, որոնք
կախված են…հատակից:
Եվ սա կատակ չէ, ВВЦ ի շրջակայքում
վերջերս բացվեց “Շրջված տունը”, որը կանգնած է տանիքի վրա, և դժվար թե գտնվի մեկը ում
չհետաքրքրի, թե ինչպիսին է շինությունը ներսից:
Շինության հեղինակները հնարավորինս քիչ են ենթարկվել երկրի
ձգողականության ուժին, ինչը նրանց մոտ ստացվել է: Տան ներսում կա հարմարավետ հյուրասենյակ,
ննջարան` գեղեցիկ անկողնով, խոհանոց` իր կահույքով, նույնիսկ սանհանգույց: Տան կողքին,
կա նաև ավտոտնակ, որը նույնպես շրջված է :
Այս “Շրջված տուն” կարող են այցելել բոլոր ցանկացողները,
ովքեր պատրաստ են համակերպվել շրջված իրականության հետ: Չնայած որ այցելուներին տարօրինակ
զգացողությունների հետ մեկտեղ, կմնան նաև յուրահատուկ լուսանկարներ Մոսկվայի “Շրջված Տանը”:
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий