четверг, 11 сентября 2014 г.

Աշխարհի 10 լավագույն թեմատիկ այգիները



Այգիներն իհարկե ունեն մեկ նպատակ` դառնալ հանգստի գոտի և հաճելի ժամանցի անցկացման վայր ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար: Սակայն երբ այգին լինում է թեմատիկ, սա արդեն այլ հարց է: Հայտնվում ես մեկ այլ աշխարհում, քեզ զգում այնտեղ, որտեղ եղել են Հարի Փոթերը, Փոքրիկ իշխանը, Դիսնեյի հերոսները, նույնիսկ արդեն անհետացած դինոզավրերը:

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի հետաքրքիր թեմատիկ այգիների տասնյակը

Դիսնեյլենդ
Աշխարհի լավագույն թեմատիկ այգիների տասնյակն իհարկե գլխավորում է Դիսնեյլենդը: Այստեղ հնարավոր է նավով «ճամփորդել» դեպի հեռավոր ափեր, և տեսնել պարկապզուկ նվագող շոտլանդացիների, իսպանական կրակոտ պարեր, Ալպերի ձյունապատ գագաթները, Պիզայի ընկնող աշտարակը, Լոնդոնի Թաուեր դղյակը և շատ այլ զարմանահրաշ բաներ: Դեպի Արևելք «ճամփորդողները» կտեսնեն Թաջ Մահալը, բարի ճանապարհ մաղթող լայնաթևք կիմանոներով ճապոնուհիների և այլն: Հնարավոր է «շրջագայել» նաև Աֆրիկայում, տեսնել Կլեոպատրա թագուհու ապարանքը Հին Եգիպտոսում, ուղտերի դանդաղ քայլող քարավանն անապատում, ջունգլիներում՝ ծառերի ճյուղերին ճոճվող չարաճճի կապիկներ, ժամանակ առ ժամանակ անսպասելիորեն հայտնվող ձիեր, ընձուղտներ, ռնգեղջյուրներ և այլ կենդանիներ: Կարող են «հասնել» նաև Կենտրոնական ու Հարավային Ամերիկա` Խաղաղ օվկիանոսի հարավային ափերը: Սա է Դիսնեյլենդի թեմատիկ այգին, որտեղ հնարավորություն ունի լինել մեզանից յուրաքանչյուրը: Այգիներ այժմ գործում են Փարիզում և Կալիֆոռնիայում:

<<Աշխարհի մանրակերտը>> թեմատիկ այգի
Թեմատիկ այս այգին գտնվում է ճապոնական Տոտիգի պրեֆեկտուրայի Նիկկո քաղաքում՝ Կինուգավա-Օնսեն հանգստյան գոտում: Պարունակում է 1:25 չափսի ավելի քան 100 մոդելներ՝ աշխարհում հայտնի ճարտարապետական և ինժեներական, այդ թվում և ՅՈՒՆԵՍԿՕի ժառանգություն համարվող կառույցների: Սրանք շրջապատված են մարդկանց 140.000 մանեկեն-մանրակերտներով:
Հարի Փոթերի այգի
Այսօր գոյություն ունեն Հարրի Փոթերի 2 այգիներ և երկուսն էլ գտնվում են ամերկյան Օրլանդո քաղաքում: Առաջին այգում տեղադրված են Հոգսմիդ գյուղի պատկերներով բնանկարներ: Օրլանդոյի համընդհանուր հանգստյան գոտին խոստացել է 2014թ ընթացքում բացել երրորդ այգին, որը ցույց կտա Քինգս Քրոս կայարանի ֆանտաստիկ տարբերակը: Այգու ստեղծման աշխատանքներին իր անմիջական մասնակցությունն է ցուցաբերել Ջոան Ռոուլինգը, այնպես որ, կարող եք չկասկածել, որ կսուզվեք իրական հեքիաթի մեջ:
Angry Birds թեմատիկ այգին Ֆինլանդիայում
Ապրիլի վերջին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի Սյարկյանիեմի զվարճանքի վայրում բացվեց մի թեմատիկ այգի` նվիրված համակարգչային հայտնի Angry Birds խաղի Ջղային Թռչուններին, որոնց ստեղծել է ֆիննական Ռովիո Մոբայլ ընկերությունը: Նրանում, ինչպես գիտեք, խաղացողը պարսատիկի (рогатка) օգնությամբ թռչունների միջոցով պետք է կրակի խոզերի վրա,որոնք տեղադրված են տարբեր կառույցներում, տարբերմիջավայրերում. կախված են օդից, դրված են քարակույտերի մեջ և այլն: Այգին բացվել է 1975թ. և զբաղեցնում է 50 հազար քառակուսի կմ տարածք: Այգում կան նաև մոլորակադիտարան, ակվարիում, փոքր կենդանաբանական այգի և դելֆինարիում:
Փոքրիկ Իշխանի այգի
Ֆրանսիացիները մի ամբողջ այգի են նվիրել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանին:
Այգում տեղադրված են 150 մ բարձրությամբ 2 հսկայական փուչիկներ, որոնք պատկերում են այն մոլորակները, որոնք գրքի սցենարի համաձայն այցելել է Փոքրիկ Իշխանը: Առանձնահատուկ են այգու իրական աղվեսները: Նրանց հետ կարելի է խաղալ և կերակրել: Այգու զվարճանքներից է նաև պատմվածքի հերոսների երկխոսությունները, որոնք երևում են մեծ համակարգիչների վրա: Ինքնատիպ են նաև ավիացիոն առարկաները: Օրինակ, յուրաքանչյուր այցելու կարող է թռչել այգու ինքնաթիռներով:
Սիմպսոնների անվան դրախտ

Հայտնի <<Սիմպսոններ>> մուլտֆիլմի անունով թեմատիկ այգին գտնվում է Ամերիկայի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում և ստացել է <<Սիպսոնների դրախտ>> անվանումը: Այգում այցելուները կարող են լինել Մո սրճարանում, խմել Դաֆ գարեջուրը, համտեսել Հոմերի սիրելի ուտեստից՝ քրաստի բուրգեր, այցելել Ապու խանութ և ընկղմվել Սփրինգֆիլդի այլ վայրերի մթնոլորտում: Սա Սիմպսոնների աշխարհն է
Լեգոլենդ
Կալիֆորնիայում է գտնվում Լեգոլենդ անվանմամբ թեմատիկ այգին, որտեղ ոճաբանները լեգոներով ստեղծում են հիասքանչ պատկերներ՝ լեգո-ջրաշխարհ կամ դինոզավրերի կղզի, տարբեր քաղաքների մանրակերտեր կամ հայտնի ճարտարապետական հուշարձաններ: Նման այգի կա նաև Լաս Վեգասում, որը վերջինիս կրկնօրինակն է: Սա իրենից ներկայացնում է 24 մլն լեգոյի հատիկներով ստեղծված այգի-հանգստարան:
Շոկոլադե հրաշքների աշխարհ
Չինական Շանհայում իր դռներն է բացել թեմատիկ մի այգի՝ <<Շոկոլադե հրաշքների աշխարհ>> անվամբ: Այստեղ գտնվող բոլոր իրերն ամբողջությամբ պատրաստված են շոկոլադից, ընդ որումմ BMW ի կրկնօրինակը՝ իրական չափսերով և լեգենդար թրծակավ բանակը:
Այգու բացման ժամանակ տեղի է ունեցել մոդայի շոկոլադե շոու, որի ժամանակ մոդելները ցուցադրեցին չինացի ոճաբան Լին Գուոդոնգի ստեղծագործությունները:
Նախնադարյան այգի
Այս այգին գտնվում է Կուբայի հարավ-արևելքում: Այգու տարածքում տեղադրված են ավելի քան 200 դինոզավրերի և այլ նախնադարյան կենդանիների կերպարներ՝ իրենց իրական չափսերով:
Դինոզավրերի այգի
Եվս մեկ հետաքրքիր վայր՝ դինոզավրերի կերպարներով ստեղծված, գտնվում է Գերմանիայում: Այս թեմատիկ այգին համարվում է ամենամեծերից մեկը Եվրոպայում: Ավելի քան 220 դինոզավրեր՝ տեղադրված այգում, պատրաստ են տպավորել իրենց իրական թվացող կերպարներով ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:
Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը

Комментариев нет:

Отправить комментарий