Արվեստագետի երևակայությունը
սահմաններ չի ճանաչում, իսկ արվեստը վաղուց դուրս է եկել իր սահմաններից: Խոսքը
արվեստանոցի, թանգարանի կամ գոնե պատվանդանի մասին է, որտեղից դուրս նախկինում
արվեստի գործեր չկային…Այժմ արվեստն ամենուր է…Դե եսիմ…-ը ձեզ է ներկայացնում 2014
թվականի 10 կրեատիվ արտիստական նախագծերը:
Պորտուգալիայի երկնքից կախված անձրևանոցները
Այս ավանդույթը առաջացել է 3 տարի առաջ, և արդեն հասցրել
է համաշխարհային ճանաչում ստանալ: Պորտուգալիայի Ագուեդա քաղաքի փոքրիկ փողոցներից
մեկում երկնքից կախված են հարյուրավոր գունավոր
անձրևանոցներ կամ… բազմաթիվ գունավոր անձրևանոցներից
ստացված երկինքն է: Անձրևանոցները բացված կախված են լարերից, որոնք ձգվում են մի տնից
մյուսը, և դրանց արանքներում համարյա թե բաց տարածություններ չկան: Լարերը բոլորովին
չեն երևում, և այնպիսի տպավորություն է, որ անձրևանոցներն իրոք կախված են երկնքից:
Լոնդոնի նստարան-գրքերը
Կրեատիվ
նստարանների շարքը շարունակվում է: Այս անգամ հերթը գիրք-նստարաններինն է: Լոնդոնի
տարբեր այգիներում տեղադրվել են 50 գիրք-նստարաններ: Դրանք կոչված են մարդկանց մեջ
ընթերցանությունը տարածելու համար: Այդ բոլոր գիրք-նստարաններին գրվածներն ու նկարվածները
ինչ-որ կերպ կապված են Լոնդոնի հետ:
Ավազե նկարներ Նյու Յորքում
Նյու Յորքցի մի նկարիչ ավազից ստեղծում է ապշեցուցիչ նկարներ:
Նրա արվեստանոցը փողոցն է, թուղթն ու կտավը` ասֆալտած հարթ հատակը: Սակայ այս նկարչի
“ստեղծագործությունները” հավերժ չեն, քանի որ քամու և անձրևների պատճառով դրանք գետնի
վրա երկար չեն պահպանվում:
888 246 կերամիկական կակաչներ Անգլիայի Թաուեր ամոցի մոտ
Անգլիայի ` առաջին համաշխարհային պատերազմին ունեցած մասնակցության
հարյուրամյանկի կապակցությամբ նկարիչ-կերամիստ
Պոլ Կումմինսը և բեմադրիչ Թոմ Փայփերը վալանտյորների
հետ միասին Թաուեր ամրոցի շուրջ տեղադրեցին
888 246 կերամիկական կարմիր կակաչներ,
որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում էր պատերազմի ժամանակ զոհված մարդկանց կյանքերը:
888 246 կակաչ 888 246 կյանքի դիմաց…
Բուդապեշտի ժամանակի տրամվայը
30000 LED լամպաներ, վերածել են Բուդապեշտի տրամվայը իսկական ժամանակի մեքենայի: Տրամվային
ամրացված լամպերն իրենց հետևից երկար հետագծով լույս են թողնում, ինչը Բուդապեշտի փողոցներին
միանգամայն այլ տեսք է հաղորդում:
Օդից կախված ցանցեր ԱՄՆ-ի տարբեր
նահանգներում
Ջենեթ Էշելմանը` ամերիկացի այս նկարչուհին, հայտնի է նրանով որ, քաղաքի փողոցներում
կանգնեցնում է օդից կախված ցանցեր, գունավոր ցանցային քանդակներ: Իր աշխատանքների ստեղծման
մեթոդը նա վերցրել է մի հնդկացի ձկնորսից, ով մեծ վարպետությամբ տիրապետում էր օդային
թելերի ու ցանցերի հետ աշխատելու ձևերին:
Քանդակներ մետաղալարերից
Ռոբին Ուայտը ստեղծում
է հեքիաթային քանդակներ սովորական մետաղալարերից:
Այդ գործընթացը նա բնութագրում է այսպես ` սկզբից ստանում ես մետաղե կարկասը,
ապա դրա վրա ձևավորվում են կմախքն ու մկանները: Ուայտի խոսքերով, ինքը ամեն մի քանդակում պահում է մի քարե “սիրտ”, որոնցում հաճախ գրություններ
է փորագրում:
Ամեն ամառ Սիդնեյում տեղի է ունենում ամենամյա լույսի “Vivid Sydney” անունը ստացած երաժշտության փառատոնը:
Ողջ քաղան այդ փառատոնի ժամանակ պատվում է բազմաթիվ լուսային պատկերներով և քանդակներով:
1600 պանդաներ Հոնկոնգի փողոցներում
Հասարակության ուշադրությունը պանդաների վերացման վտանգին
ուղղելու համար, ֆրանսիացի արվեստագետ Պաոլո Գրենգեոնը WWF կազմակերպության հետ միասին,
ամեն տարի պապիե-մաշեի տարբերակով ստեղծված 1600 պանդաների հետ այցելում է Եվրոպայի
և Ասիայի տարբեր քաղաքներ: Այդ պանդաներից յուրաքանչյուրը խորհրդանշում է երկրի վրա
մնացած 1600 պանդաներից մեկին: Վերջին անգամ նրանք եղել են Հոնկոնգում:
Քանդակներ մետաղյա թափոններից
Տաղանդավոր
քանդակագործ Ջոն Լոպեսը մետաղաջարդոններից ստեղծում է իրական չափերին համապատասխանող
կենդանիների քանդակներ:
Ջոնը սկսզբից աշխատում էր բրոնզով,
սակայն հետո զգաց, որ հնարավոր է և քանդակի համար արդեն ավանդական դարձած նյութերը
փոխարինել այլ տեխնիկայով: Արյունքում առաջացավ մետաղի թափոններից քանդակներ
ստեղծելու գաղափարը:
Նյութը
պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий