понедельник, 8 сентября 2014 г.

Բուդդայականություն

2011 թվականի տվյալներով աշխարհում բուդդայականություն է դավանում 780 մլն մարդ: Շատերի համար, սակայն, այն պարզապես կրոն չէ
Բուդդայականությունը (սանսկրիտ՝ बुद्ध धर्म, չին.՝ 佛教 fójiào – լուսավորչի ուսմունք) կրոնական-փիլիսոփայական ուսմունք է (դհարմա) , որը տանում է դեպի հոգեկան զարթոնք (բոդհա): Այն առաջացել է Ք.ա. 5-րդ դարում Հնդկաստանում, երբ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները և Գանգեսի հովտում ստեղծվում էին ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթհա Գաուտաման (Բուդդան
Շաքիա գերդաստանի Շուդհոդանա թագավորի որդի Սիդհարթհա Գաուտաման ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 567թ։ Համաձայն առասպելների՝ թագավորը որդու մասին արված մարգարեությունից պաշտպանելու համար միակ ժառանգին մեկուսացրել էր դրսի աշխարհից, շրջապատել շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզիթագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի։ Գաուտաման ապրում էր անհոգ կյանք, նա ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ և արդեն ուներ երեխա ուներ։ Սակայն, մի օր նրան հաջողվում է դուրս գալ պալատից և այստեղ տեղի է ունենում իրականության հետ երեք հանդիպում: Նա տեսնում է մի բորոտի, ապա զառամյալ ծերունու և հանդիպում է հուղարկավորության։ Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդություն, ծերություն և մահ: Հետո նա հանդիպում է մի չքավոր ճգնավորի, ում կանքում ոչ մի բան պետք չէր։ Այդ ամենից ցնցված Գաուտաման սկսում է մտածել մարդկային կյանքի իմաստի մասին։
Նա փախչում է պալատից և 29 տարեկանում միանում է թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անց է կացնում 6 տարի։ Այդ տարիները խորը մտածմունքների մեջ անցկացնելով, նա 35 տարեկանում դառնում է Բուդդա՝ լուսավորված, արթնացած։
Բուդդայի արձանը. Պո Լին մենաստան
Դրանից հետո Բուդդան 45 տարի քարոզում է իր ուսմունքը: Նրա աշակերտների թիվն անընդհատ աճում է։ Նրանք միանում են բուդդայական համայնքներին՝ սանգհաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր։ Բոլոր ուղղություններով ուղարկվում են առաքյալներ, ովքեր պետք է տարածեին նոր ուսմունքը։ Բրահմայականները նույնպես դիմում են բուդդիզմին։ Շատ մարդիկ դառնում էին Բուդդայի աշխարհիկ աշակերտներ։ 40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանայի՝ հոգու բացարձակ ազատության։ Նա իր կյանքի վերջին ժամերն օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով։ Նրա վերջին բառերն էին. «Կենցաղի հարցերն անցողիկ են, պայքարեցե՛ք ձեր ազատության համար»։
Բուդդիզմը սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երևույթ՝ ընդդեմ քարացած ուղղափառ բրահմայությանը և արտաքին ծասակարգերին: Բուդդիզմը չընդունեց ինչպես բրահմայի ուսմունքը, այնպես և Վեդայի սրբերի հեղինակությունը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ՝ արխատ կամ բուդդա: Դրա հետ մեկտեղ բուդդիզմը հանդիսանում է Ուպանիշադի փիլիսոփայության կրկնությունը՝ նոր տրամաբանությամբ։ Կարմայի օրենքների հանդեպ հավատքը, վերածնվելու և մոկշայի կամ նիրվանայի հասնելու հնարավորությունը, աշխարհի և անհատականության փոփոխական լինելու գաղափարներն ընդհանուր են Ուպանիշադի և Բուդդայի համար։
Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Այս կրոնը կոչում են նաև կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։ Բուդդայականության էությունն ամփոփված է չորս պնդումների, մեջ, որոնք հանդիսանում են բուդդիզմի ճշմարտությունները.
Գոյություն ունի տառապանք դուքքհա. Սա մարդկային վախերն են, անհանգստությունները, տառապանքները, մի խոսքով, առօրյա կյանքը Այդ տառապանն ունի իր պատճառները: Դրանք կարող են լինել մարդկային ցանկությունները, կրքերը, սեփական Ես-ը գոյություն ունի տառապանքներից ազատվելու միջոց, որը կայանում է դրա պատճառները ոչնչացնելու մեջ գոյություն ունի դուքքհայից ազատվելու ութմասնյա ուղի, որը տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է նիրվանայի
Ութմասնյա ուղին է՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։ Փաստորեն, նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է։ Այն մարդուն կտրում է արտաքին աշխարհից և ազատում է նրա օբյեկտների հետ կապվածությունից։
«Խորը գաղտնիքների հանգույցների բացահայտման» բուդդայական սութրան (Սանդհինիրմոչան) իր մեջ ներառում է Դհարմայի անիվի երեք շրջադարձների հայտնի դոկտրինան: Առաջին շրջադարձի ժամանակ Բուդդան քարոզում է 4 իրական ճշմարտությունները: Երկրորդի ժամանակ քարոզում է բոլոր դհարմաների դատարկության մասին, երրորդի ժամանակ՝ Բուդդայի բնության վարդապետության մասին, որն իրենից ներկայացնում էր «միայն գաղափար»-ի գիտակցությունը:
Հնարավոր չէ դառնալ բուդդայականության հետևորդ կամ ի ծնե լինել բուդդիստ: Այն դավանել կարող է նա, ով անցել է պահանջվող ուղին և հասկացել երեք հիմնական գանձերը՝ Բուդդան, որի տակ հասկանում են կամ հենց Շաքիամունիին կամ յուրաքանչյուր այլ բուդդա-լուսավորչի, Դհարման, որն առաջնորդվում է «այնպես, ինչպես կա» սկզբունքով և Սանգհան, որը բուդդայական կազմակերպություն է, բայց հաճախ ասոցացվում է ընդհանրապես բուդդիզմի հետ: Վերջիններից առավել կարևոր է Դհարման, որին հասնելու համար հարկավոր է հետևել 5 բուդդայական պատգամներին՝ խոիսափել սպանությունից, գողությունից, սանձարձակությունից, ստից և վայելքներով հարբեցումից: Բուդդիստներն ամենից առաջ փորձում են ոչնչացնել «3 թույները»՝ բնության հանդեպ տգիտությունը, կիրքն ու եսասիրական ցանկությունները, զայրույթն ու անհամբերությունը:

Շաքիամունի Բուդդա. Բոռոբուդուռ
Կյանքը, ըստ բուդդիզմի, դհարմաների շարան է, որի մասերից մեկի խախտման ժամանակ վրա է հասնում մահը: Սրանից հետո դհարմաները ձևավորում են մեկ այլ համակարգ՝ ռեինկարնացիան, որը կախված է կյանքի ընթացքում ձեռք բերված կարմայից: Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է «գործ», այսինքն թե մարդն իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա: Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։
Մահայանական պատկերացումներից ելնելով բուդդիզմը հաճախ բաժանում են ՀինայանայիՓոքր կառք») և ՄահայանայիՄեծ կառք»), երբեմն նաև՝ ՎաջռայանանԱդամանդե կառք»):
Հինայանան (սանսկ.՝ हीनयान, hīnayāna, բառացիորեն «Փոքր կառք») այն կառքն է, որի հետևորդները ջգտում են անհատականության ազատությանը: Իսկ կոչվում է փոքր, քանի որ այն միայն սեփական անձի ազատության համար է: Հինայանան բաժանվում է շրավկաների (ունկնդիրների) և «առանց սանգհայի նիրվանայի հասածների» կառքերի: Հինայանան ունեցել է 23-30 դպրոցներ՝ ներառյալ Թհերավադան, ինչպես նաև Սարվաստիվադայի, Սաունթրատիկայի, Վատսիպուտրիայի և Սամմաթիի դպրոցները:
Հինայանան իր մեջ ներառում է բոլոր վաղբուդդիստական տարրերը՝ երեք գանձերը, անատմավադայի դոկտրինան, 4 ազնիվ ճշմարտությունները և այլն: Հինայանայում գոյություն ունի 75 դհարմա:
Մահայանայի հիմքը պրաջնյան է՝ ինուիտիվ իմաստությունը և կարունան կամ կարեկցանքը: Վերջինիս միջոցով է իրական դառնում բոդհիչիտտայի ուսուղումը: Մահայանայի դպրոցների նպատակը, ի տարբերություն Հինայանայի, ոչ թե նիրվանայի հասնելն է, այլ լիարժեք լուսավորության (աննուտարա սամյակ սամբոդհի): Մահայանական ավանդույթը բուդդայական փիլիսոփայությունը ստուգում է հետևյալ 4 հիմքերից ելնելով.
· Հիմքը ոչ թե ուսուցիչն է, այլ վարդապետությունը · Հիմքը գաղափարն է, ոչ թե այն արտահայտող բառերը · Հիմքը ոչ թե ընթացիկ, այլ վերջնական գաղափարն է · Հիմքը խորը փորձի կատարյալ իմաստությունն է, ոչ թե հասարակ գիտելիքը
Մահայանայի դպրոցների համար առաջնայինը մեդիտացիան է, իսկ բուդդան նրանց համար միայն պատմական անձ չէ: Նա բոլոր դրահմաների իրական բնությունն է: Մահայանան հենվում է նաև «տրակտատների դպրոցի» վրա, որոնք հիմնված են շաստրաների վրա: Կան նաև սութրաների և դհյաների դպրոցներ: Տրակտատների դպրոցները կամ Մահայանայի հիմնական փիլիսոփայական ուղղություններն են Մադհյամիկան, որը ստեղծել է Նագարջունան I-II դարերում և Յոգաչարան, որը ստեղծվել է Ասանգայի ու Վասուբանդհուի կողմից IV-V դարերում: Սութրաների հիմնական դպրոցներն են Թյանթայ/Թենդայն ու Նիտիրենը, ինչպես նաև Հուայան/Կեգոնը, Դհյանայի դպրոցները՝ Չան/Դզեն/Սոն/Թհիեն, Ամիդաիզմ, Վինաի, Մանտր և այլն:
Բուդդիզմն այսօր իր մեծությամբ աշխարհի չորրորդ կրոնն է՝ քրիստոնեությունից, իսլամից և հինդուիզմից հետո։ Ի տարբերություն տարածված այլ կրոնների, բուդդայականությունում չկա՝
· Ամենակարող աստված կամ արարիչ · Աշխարհի ստեղծում. Աշխարհը համարվում է ոչ ոքի կողմից չստեղծված ոչ ոչ ոքի կողմից չկառավարվող · Հավերժական հոգի · Մեղքերի թողություն · Անվերապահ հավատ · Ամբողջական նվիրում · Կրոնական կազմակերպություն կամ եկեղեցի (բուդդայական Սանգհան միություն է, ոչ թե կազմակերպություն), · Հերետիկոսություն · Եզակի տիեզերք. աշխարհների թիվն անվերջ է · Նախախնամություն · Բուդդիզմի հետևորդը կարող է դավանել նաև այլ կրոններ, ինչը և այս կրոնի հանդուրժողականության ապացույցն է: · Բուդդան իրեն աստված, կիսաստված կամ երկրային արարած չէր համարում: . Այս կրոնը ընդունում է տարբեր աստվածների, մարգարեների, սատանաների գոյությունը, բայց և միաժամանակ ասում է, որ աստվածների երկրպագումը ժամանակի անիմաստ վատնում է:

Դե եսիմ՝ Գ. Ն.

Комментариев нет:

Отправить комментарий